- 2025-12-17 11:46:00Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
- 2025-12-04 02:51:00Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
«Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի շուրջ ստեղծված իրավիճակը փաստում է, որ նրա նկատմամբ կալանքը քաղաքական հետապնդում է: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց ՀՔԱՎ ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ Արթուր Սարգսյանի՝ մեկ ժամ ավելի կալանքի տակ գտվելը հանդիսանում է խոշտանգում:
Կալանքի տակ գտնվող Արթուր Սարգսյանն արդեն 20 օր է ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել և գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Փաստաբանները, նրան այցելած պատգամավորներն ու Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգում են, որ Սարգսյանի վիճակը վատ է, նա հյուծվում է, արյուն է փսխում: Եվ չնայած այս ահազանգերին ու նրա մոտ մի շարք հիվանդությունների առկայությանը, «Հաց բերողը» շարունակում է կալանավորված մնալ:
«Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը կալանաքից ազատվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին: Նրան ազատելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ փաստաբաններն ու իրավապաշտպաններն ահազանգել էին, որ Արթուր Սարգսյանը տառապում է Բեխտերևի հիվանդությամբ, ինչը, կառավարության որոշման համաձայն, անհամատեղելի է պատիժը կալանավայրում կրելու հետ:
Այս տարվա փետրվարի 9-ին, սակայն, Արթուր Սարգսյանի նկատմամբ դարձյալ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Հատուկ քննչական ծառայությունը փետրվարի 9-ին ձերբակալել էր Արթուր Սարգսյանին, նույն օրը դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել: Իսկ հիմքը այն էր, որ նա քննիչի պահանջով ժամանակին չի ներկայացել ՀՔԾ:
Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ Արթուր Սարքունցը հիշեցնում է, որ «Հաց բերողի» նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց փոխվել էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմքերը բավարար էին, որ նրա նկատմամբ կիրառվեր ստորագրություն չհեռանալու մասին:
«Ելնելով դրանից՝ հարցը հետևյալն է՝ ի՞նչ փոխվեց անցած ժամանակահատվածում, որ նորից միջնորդությամբ հանդես եկան ու խափանման միջոց ընտրեցին կալանավորումը: Եթե դիտարկենք առողջական վիճակի հիմնավորմամբ խափանման միջոցի փոփոխության հարցը, ապա նրա առողջական վիճակը չի փոխվել և չէր էլ կարող փոխվել այս կարճ ժամանակահատվածում: Նա ունի այնպիսի հիվանդություններ, որոնք ըստ էության բուժման ենթակա չեն: Եթե կան այլ պատճառներ, որոնք ի հայտ են եկել, ապա դրանց մասին մենք տեղյակ չենք, գոնե առնվազն փաստաբանը չի հայտարարել, որ ինչ-որ նոր հանգմանանքներ ու լուրջ հիմքեր կան, որոնց հիման վրա անխուսափելի էր կալանքի կիրառումը»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:
Նրա խոսքով՝ կալանքի համար նոր հիմքեր պետք է լինեին «Հաց բերողի» կողմից նախաքննության մարմնի վրա ադեցության գործոնը կամ փախուստը, թաքնվելը նախաքննության մարմնից, որը տեղի չի ունեցել, կամ ինչ-որ նոր հանգմանանքներ պետք է ի հայտ եկած լինեին, որոնց մասին մենք տեղյակ չենք: Հետևաբար, իրավապաշտպանի խոսքով, կալանավորման համար միակ հանգամանք են հանդիսանում «Հաց բերողի» կարծիքները կամ գնահատականները, որոնք նա տարբեր առիթներով արտահայտել ու ներկայացրել է իր հարցազրույցներում:
«Այսինքն՝ տրամաբանորեն ձևակերվում է այն միակ հիմնավորումը, որ նրան ազատազրկել են իր քաղաքական հայացքների ու դիրքրոշումների համար»,- ասում է Սաքունցը;
Արթուր Սաքունցի խոսքով՝ «Հաց բերողը» կատարեց մի քայլ, որն ըստ էության լուրջ խնդիր է առաջացնում թե իրավապահ մարմինների, թե հանրության համար: Արդեն 20 օր տևող հացադուլը ըստ էության վտանգել է նրա առողջական վիճակը և սպառնում է կյանքին:
«Ստացվում է, որ իշխանությունը վրեժ է լուծում «Հաց բերողից» իր քաղաքական հայացքների ու կարծիքների համար, որոնք չի կիսում:Կամ վտանգ է տեսնում դրանցում, կամ գտնում է, որ գործ ունի մի մարդու հետ, որը չի փոխել իր կարծիքը՝ ունենալով նման առողջական խնդիրներ: Տվյալ դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է առաջին հերթին քաղաքական իշխանությունը, առանց որի հրահանգի նման քայլի իրավապահ մարմիները չէին գնա: Երկրորդ պատասխանատուն հենց Գլխավոր դատախազն է անձամբ, ում ուղղված է պատգամավորների նամակ-միջնորդությունը: Գլխավոր դատախազը կարող է միջնորդությամբ հանդես գալ դատարանում և Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխել: Այսինքն՝ եթե նույնիսկ դատախազությունը քաղաքական իշխանությանը ենթարկվում է ինչ-որ գործողություն կատարելու համար, բայց կա առնվազն թույլատրելիության մի սահման, որից այն կողմ արդեն այդ պահանջի կամ քաղաքական հրահանգի կատարումը արդեն իսկ այնպիսի անդառնալի հետևանքներ կարող է ունենալ, որի պատասխանատվությունը դատախազն անձամբ է կրելու»,- ասում է Սաքունցը:
Հացադուլ հայտարարելը, նրա խոսքով, Արթուր Սարգսյանի իրավունքն է, դրանով նա բողոքում է ապօրինության դեմ, որը կատարվում է իր նկատմամբ: Եվ այն վիճակում, որում հայտնվել է նա, դրա ամբողջ պատասխանատվությունը կրում է հենց իշխանությունը, որովհետև իր ապօրինի գործողություններով մարդուն դրդել է որպես բողոքի վերջին միջոցի՝ գնալ սեփական կյանքը վտանգելու ճանապարհով՝ ցույց տալու համար, որ ինքը չի հաշտվելու ապօրինության հետ:
Մյուս կարևոր հանգամանքն, ըստ իրվապաշտպանի, այն է, որ հանրային լայն աջակցություն ունեցող անձի նկատմամբ այս հետապնդումով ձեռնոց է նետվում նաև ամբողջ հանրությանը:
«Այսինքն՝ բարձարձակապես գործ ունենք հանրության առջև անպատասխանատու վերաբերմունքի հետ: Դատարանը ՀՀ անունից է հանդես գալիս, ոչ թե Սերժ Սարգսյանի կամ Արթուր Դավթյանի անունից, հետևաբար, որոշումների կայացման ժամանակ պետք է ելնի նաև հանրային կարծիքից: Բոլոր այն առաջարկները, որոնք ուղղում են Արթուր Սարգսյանին՝ դադարեցնելու հացադուլը, ուղղակի աջակցություն են իշխանության ապօրինությանը և ճնշում է Արթուր Սարգսյանի ընտրության վրա: Նա կատարել է իր ընտրությունը, չի ուզում հաշտվել ապօրինության հետ, և հանրությունն էլ գտնում է, որ իրապես ապօրինություն է կատարվել: Հիմա իշխանության այս ձգձգումը կամ բացարձակապես անպատասխանատու վերաբերմունքը արհամարանք է և հանրության կարծիքին, և պատգամավորների, և օրենքի ու Սահմանադրության, և միջազգային պարտավորությունների նկատմամբ»,- ասում է Արթուր Սաքունցը:
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur
ՔՊ պատգամավորի որդու եւ դեսպանի եղբոր գործերը «սառցախցիկում» են. իրավապահները սպասում են հրահանգի՞․ «Ժողովուրդ»



