- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Մենք` Հայաստանի քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան մի խումբ կազմակերպություններս, սույն բաց նամակով դիմում ենք սփյուռքի մեր հայրենակիցներին՝ անհատների, կազմակերպությունների և ոչ ֆորմալ խմբերի` ակտիվ դիրքորոշում ստանձնելու Հայաստանի քաղաքական կյանքում:
Միշտ զգացել ենք մեր երկրի հանդեպ սփյուռքի մեծ սերը և իրապես երախտապարտ ենք արտերկրի մեր հայրենակիցների կողմից բազում տարիներ Հայաստանի ժողովրդին ցուցաբերած հսկայական ու երկարատև աջակցության համար:
Այդուհանդերձ, 1991թ. Հայաստանի անկախությունից ի վեր ապրում ենք անմխիթար պայմաններում, ինչի ականատեսն եք նաև դուք. աղքատություն, բնակչության քանակի նվազում և ազգային ինքնիշխանության աստիճանական նահանջ: Շարունակաբար կեղծվող ընտրություններն ու քաղաքական կոռուպցիան գրեթե ողջ սոցիալ-տնտեսական իշխանությունը կենտրոնացրել են ոչ ներկայացուցչական օլիգարխիկ վերնախավի ձեռքում:
Բնական ռեսուրսները սպառվում են՝ ծառայելով կարճատև և փոքր խմբային շահերին, աղքատությունն ու սոցիալական անարդարությունը ահագնացող չափերի են հասնում` մի խումբ որոշում կայացնողների բարեկեցության աճին զուգահեռ: Քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքները պարբերաբար ոտնահարվում են, անարդարության դեմ խաղաղ հավաքները դաժանորեն ճնշվում են, կախման մեջ գտնվող դատական իշխանությունն արդար դատավճիռներ չի կայացնում՝ ավելացնելով քաղաքական բանտարկյալների թիվը:
Ավելին, 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը բացահայտեց, թե ինչպես է անվերահսկելի ու անպատժելի կոռուպցիան մսխում հայոց բանակի ռեսուրսներն ու սպառնում Հայաստանի անվտանգությանը:
Անկախությունից 25 տարի անց նման պայմաններն այլևս անընդունելի են: Առաջին հայացքից թերևս ոչ այդքան ակնհայտ, սակայն հենց ժողովրդավարության պակասով են պայմանավորված մյուս գրեթե բոլոր ազգային խնդիրները: Հիրավի 21-րդ դարում ժողովրդավարությունն է ընկած պետության կառուցման հիմքում:
Մենք՝ ներքոստորագրյալներս, աշխատել ու անխոնջ պայքարել ենք հանուն Հայաստանում օրենքի գերակայության և ժողովրդավարության: Զարգացրել ենք ենթակառուցվածք ու ակտիվացրել մեր քաղաքացիների ջանքերը ընտրությունների դիտորդության ուղղությամբ, ինչը ժողովրդավարության միակ ամենահիմնարար գործընթացն է Հայաստանում: Բայց մեր ռեսուրսները սահմանափակ են:
Հղելով այս կոչը, ցանկանում ենք հայտնել, որ մեծապես զգում ենք ձեր կարիքը ոչ թե ձեր նվիրատվություններով ու արտերկրից ուղարկվող փոխանցումներով, այլ՝ ձեր ոգու ու ֆիզիկական ներկայությամբ Հայաստանում՝ ընտրական տեղամասերում ներգրավվելով դիտորդական առաքելությունում և ստանձնելով ձեր դերը Հայաստանի ժողովրդավարության այս պատմական փնտրտուքում:
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները երկրի համար հույժ կարևոր են: 2015թ. սահմադրական հանրաքվեի արդյունքում, որն ինքնին ուղեկցվել է լայնածավալ կոռուպցիայով, Հայաստանն սկսում է անցում կատարել դեպի խորհրդարանական հանրապետություն:
Սա նշանակում է, որ առաջիկայում նախագահական ընտրություններ չեն լինի և խորհրդարանական ընտրություններն են կանխորոշելու Հայաստանի ապագան:
Մենք կոչ ենք անում սփյուռքի բոլոր կազմակերպություններին, հաստատություններին ու ակտիվ անհատներին միանալ մեզ մեր ջանքերում և աջակցել՝ հանուն արդարության, մարդու իրավունքների պաշտպանության, ազատ ու արդար ընտրությունների, հաշվետու կառավարման, քաղաքացիական իրավունքների ու արժանապատվության:
Կապ հաստատեք մեզ հետ, եկե՛ք մեզ մոտ` միասին անցնելու այս խրթին ճանապարհը:
Հայաստանի ապագան ժողովրդավարական է, և այդ ապագան սկսվում է այսօր ձեր մասնակցությամբ և համախմբմամբ:
Միացե՛ք մեզ:
Մեր ընտրական դիտորդական առաքելությանը կարող եք միանալ՝ այցելելով http://citizenobserver.am կայք կամ գրելով [email protected] հասցեին:
Կոչ ենք անում սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին, անկախ տարիքից, քաղաքացիությունից, քաղաքական պատկանելությունից կամ հայերենի իմացությունից, միանալ մեզ մեր ջանքերում:
Ստորագրել են
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրավունքի Եվրոպա միավորում
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գորիսի լրագրողների ակումբ
Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն
«Սոսե» ՀԿ
Հայաստանի երիտասարդ կանանց քրիստոնեական ազգային ասոցիացիա
Եվրասիա համագործակցության հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղ
Խաղաղության երկխոսություն ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
Ընդդեմ իրավական կամայականության
«Երաշխիք» քաղաքացիական հասարակության կենտրոն
«Լոռեցիների միավորում» ՀԿ
ԼոգոՍ իրավապաշտպան ՀԿ
Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն ՀԿ
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
«Ֆերմերային Շարժում» ՀԿ
Երևանի մամուլի ակումբ
Ուրբան հիմնադրամ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
«Շողեր միություն» ՀԿ
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Հանուն հավասար իրավունքների ՀԿ
Արազա ՀԿ
Ընտանիք և համայնք ՀԿ
Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ
«Վստահություն» առողջապահական ՀԿ
«Հավատ» վատ լսող երեխաների մայրերի ՀԿ
«Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ»
«Ընտանիքի առողջության պահպանման համալիր» բարեգործական ՀԿ
Բլեջան ՀԿ
Վորլդ վիժն Հայաստան
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ
Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն
«Կանայք Համայնքի Ապավեն» ՀԿ
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



