- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ օրերս արած հայտարարությանը, թե ինքն իրավական հիմքեր չունի պնդելու, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան:
«Որպես Մարդու իրավունքների պաշտպան, որը նաև Եվրոպական օմբուդսմենների ասոցիացիայի անդամ է, Արման Թաթոյանը առավել քան պետք է տեղյակ լինի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1200 բանաձևին, որը սահմանում է քաղաքական հետապնդումը հիմնավորող չափորոշիչները:
Եվ պետք է ենթադրել, որ կամ ինքը տեղյակ չէ այդ բանաձևից, կամ այդ բանաձևով սահմանված չափորոշիչները կիրառել է այն քրեական հետապնդման ենթարկվողների նկատմամբ, որոնց մենք համարում ենք քաղբանտարկյալներ, բայց չի նկատել այդ հարուցված քրեական գործերի ակնհայտ քաղաքական ենթատեքստն ու նպատակը, կամ էլ ընդհանրապես առանց որևէ վերլուծության, առանց կիրառելու այդ չափորոշիչները, պաշտպանը ներկայացնում է տեսակետ, որն ամբողջովին համընկնում է իշխանության տեսակետին, որը հենց իրականացնում է քաղաքական հետապնդումները»,- ասաց Արթուր Սաքունցը:
Այսինքն, նրա խոսքով, Մարդու իրավունքների պաշտպանն ակնհայտ հեռանում է և թողնում իր դիրքերը, այն մոտեցումներից է հրաժարվում, որում, որպես Մարդու իրավունքների պաշտպան, պետք է գտնվեր:
Մյուս կողմից էլ, ըստ Սաքունցի, շատ հետաքրքիր կլիներ իմանալ, թե օմբուդսմենն ընդհանրապես կարո՞ղ է բերել օրինակ, որ որևէ երկրում օրենսդրությամբ սահմանված լինի քաղաքական բանտարկյալ հասկացությունը, կամ օրենսդրական կարգավիճակ սահմանվի, թե որ անձը կարող է համարվել քաղբանտարկյալ, կամ օրենքով լինեն այնպիսի նորմեր, որոնք կարող են կիրառվել քաղաքական հետապնդումների դեպքում:
«Մի հարցի առնվազն օմբուդսմենը պետք է կարողանա պատասխանել՝ ՀՀ Սահմանադրությամբ մեր երկիրը պետք է ապաստան տա մեկ այլ երկրի քաղաքացուն, երբ նա քաղաքական հետապնդման է ենթարկվում:
Այսինքն՝ գոյություն ունի քաղաքական ապաստան խնդրողի կարգավիճակը: Եվ շատ հետաքրքիր է, թե մարդու իրավունքների պաշտպանն այդ դեպքում ինչպե՞ս կգործի:
Եթե որևէ երկրի քաղաքացի հետապնդվում է քաղաքական հայացքների համար և ապաստան է խնդրում Հայաստանում, պաշտպանն ինչպե՞ս է որակելու կամ գնահատելու՝ այդ անձը քաղաքական հետապնդման ենթարկվում է, թե՞ ոչ, եթե մեր երկրում բացակայում է քաղաքական բանտարկյալ հասկացությունը կամ հետապնդման զոհ հասկացությունը:
Այսինքն՝ բոլոր նշված հանգամանքները հաշվի առնելով՝ գալիս ենք այն համոզման, որ ցավոք սրտի, մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս քաղաքական հետապնդում իրականացնողների շահերի պաշտպանության դիրքում, որը խորապես մտահոգիչ է, հիասթափեցնող:
Նա պետք է վերանայի իր դիրքորոշումը և վերջնական պատասխաններ տա իմ կողմից բարձրացված հարցերին»,- ասաց իրավապաշտպանը:
ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



