- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Մայրենի լեզվի աղավաղումները մեր մտավորականներից շատերին են մտահոգում, նրանց շարքերում է նաև ճանաչված լեզվաբան, հայոց լեզվի ջահակիրներից մեկը՝ Դավիթ Գյուրջինյանը, ում հետ «Հայերն այսօր»-ի համար ծավալված հարցազրույցս հե՛նց մայրենիի աղավաղումների և դրանցից ձերբազատումների խնդրին է վերաբերում, խնդիր, որը պետք է վերջնական լուծում ստանա:
– Պարո՛ն Գյուրջինյան, Դուք, լինելով ճանաչված ու հեղինակավոր լեզվաբան, ինչպե՞ս եք գնահատում հայոց լեզվի, մեր մայրենիի արդի վիճակը:
– Հայերենը՝ որպես լեզու, մտածողության ձևավորման և հաղորդակցման միջոց, հայերիս կենսափորձի և հայ մշակույթի կուտակիչ, գերազանց վիճակում է: Մեր ազգային լեզուն կատարյալ է, խիստ կանոնավոր է, ունի հարուստ բառապաշար ու դարձվածանի, ճկուն բառակազմություն. այս ամենը բոլորիս հայտնի է: Հայոց լեզուն շարունակում է բնականոն զարգանալ:
Իսկ երբ անդրադառնում ենք հայոց լեզվի կիրառմանը, պատկերը բոլորովին այլ է: Մենք՝ հայոց լեզուն գործածողներս, մեր լեզվի հարուստ բառապաշարից լիարժեք չենք օգտվում, հայերեն խոսքը հաճախ աղտոտում ենք օտարաբանություններով, գռեհկաբանություններով, փողոցային արտահայտություններով…Ուշադիր չենք քերականական այս կամ այն ձևն ընտրելիս, խոսքը կառուցում ենք խնդրառական, համաձայնության և այլ սխալներով:
Հայերենն աղավաղվում է ամենուրեք, ամեն քայլափոխին:
Շրջենք մեր քաղաքների փողոցներով ու կտեսնենք, թե ինչպես խանութների և ճաշարանների գլուխներին թառել են օտար անուններ՝ շատ հաճախ օտար տառերով:
Միացնենք հեռուստացույցը և կզարհուրենք տարբեր հաղորդումների ժամանակ հնչող հայերենից: Իսկ սերիալների հայերենի համար արժեր ոմանց զրկել ազատությունից:
Ռադիոն միացնեք և որոշ ալիքների հաղորդած երգերի անհամ ու տափակ տեքստերը լսելուց հետո կհրաժարվենք երկրորդ փորձից:
Բացենք հայոց լեզվի դպրոցական որոշ դասագրքեր, ասենք, 9-րդ դասարանի, և մեր մտքում իսկույն հարց կծագի. «Մենք ո՞րերորդ դարում ենք ապրում»:
Հայոց լեզվի դասի նստենք, մի պահ հաստատ կմտածենք. «Իսկ հազարագանձ», «արքայական» հայոց լեզուն որտե՞ղ է»:
Հայոց լեզվի քննական տեստերին անգամ հպանցիկ ծանոթանալուց հետո չենք ցանկանա խորացնել հայերենի մեր իմացությունը, թեպետ դրանք հայերենի իմացության հետ կապ գրեթե չունեն:
Լսենք Ազգային ժողովի որոշ պատգամավորների հայերեն խոսքը, ուշքի չենք գա՝ մեր պրպտումները շարունակելու…
-Լեզվի աղավաղումների դեմ պայքարը որտեղի՞ց և ինչպե՞ս կարելի է սկսել. կմատնանշե՞ք այդ ուղիները:
– Քիչ առաջ թվարկածս իրողությունները, թվում է, առանձին լուծելի խնդիրներ են, սակայն իրականում դրանք փոխշաղկապված են: Հարկավոր է արմատապես փոխել մեր վերաբերմունքը հայոց լեզվի նկատմամբ: Դրան մեծապես կնպաստեն երկրում կարգ ու կանոնի հաստատումը և առողջ մթնոլորտի ձևավորումը: Կմտածեք, թե ինչպե՛ս: Եթե արդար ընտրություն լինի, ապա որոշ մարդիկ ԱԺ շեմից ներս չպիտի մտնեն: Եթե աշխատանքի ընդունեն ըստ կարողությունների և գիտելիքների, ապա հայոց լեզվի այսքան «թշնամի» հանգուցային տեղերում չէր լինի: Եթե դասագրքերի մրցույթներն արդար անցկացվեն, ապա վատ դասագիրք դպրոց չի մտնի: Եվ այսպես շարունակ…
–Արդյո՞ք այս հարցն իրավական հարթակ տեղափոխելով՝ հնարավոր է հստակ լուծում տալ:
– Ես իրավական լուծման ուղիներ (գուցե անուղղակի) արդեն նշեցի: Մյուս կողմից էլ ազգային ինքնագիտակցության զարգացման ուղղությամբ աշխատանք պիտի ծավալել: Հայաստանի հայ քաղաքացին, որն օժտված կլինի ազգային բարձր ինքնագիտակցությամբ, օտար տառերով գրված օտար անվամբ ճաշարան չպիտի բացի և իր հաստատության ճակատին օտարամոլության իր կնիքը չպիտի դնի: Եթե այս ուղղությամբ ջանադիր աշխատանք ծավալվի, ապա գոնե քաղաքների արտաքին հարդարման հարցում ավելի բարվոք վիճակ կունենանք ամենայն հավանականությամբ:
Փետրվարի 21-ին նշում ենք Մայրենիի օրը. ՀՀ սփյուռքի նախարարությունը նախաձեռնողն ու այդ տոնը լավագույնս նշողն է (զանազան միջոցառումներ՝ այցելություն Օշական, սփյուռքահայ աշակերտների շարադրությունների մրցույթ՝ համանուն թեմայով, գրքի ցուցահանդեսներ, կլոր սեղան-քննարկումներ հեռակոնֆերանս և այլն), սակայն, ցավոք, մեր հասարակության քիչ մասն է տեղյակ, որ կա այդպիսի տոն, այդպիսի օր. Ձեր կարծիքով օրն ավելի հնչեղ դարձնելու համար ուրիշ ի՞նչ է հարկավոր նախաձեռնել:
Քննարկումների ժամանակ հնչեցրած առաջարկությունների և քննադատության վերլուծություն պիտի արվի, հստակ հաշվառվի, թե ինչն արվեց և ինչպես արվեց, ինչը չարվեց և ինչու չարվեց, երբ կարվի: Այլապես ի՞նչ ենք նկատում. տարիներ շարունակ նույն բանն ենք ասում, բայց քիչ բան է փոխվում: Արծածված խնդիրները գործնական լուծում պետք է ստանան:
-Մայրենին լավագույնս պահպանելու և աղտեղություններից զերծ պահելու ջանքերը կկարողանա՞նք ազգովի միավորել և մաքրել մեր հեռուստաեթերը, համացանցային կայքերն ու Ազգային ժողովի, դպրոցի, ընտանիքի լեզուն:
– Եթե այդ ջանքերը նպատակաուղղված լինեն, ապա վստահաբար այո: Իսկ եթե մենք հայոց լեզվի գործածության խնդիրների մասին միայն տոնից տոն խոսենք, ապա վիճակը կարող է ավելի վատանալ:
Բայց ես զենքերս երբեք վայր չեմ դնի:
Դավիթ Գյուրջինյան-հայրենասերի, հայերենասերի այս՝ հավատամքի պես հնչող խոսքերով էլ ավարտվեց մեր զրույցը՝ հույսով, որ մտավորականների ու հասարակության մեծ ներուժն անպայման միակարծիք ու միահամուռ ջանքերով կդիմագրավի մեր լեզվի հանդեպ բոլոր ոտնձգություններին, աղավաղումներին, և մայրենին պաշտպանված կլինի օրենսդրորեն:
Կարինե Ավագյան
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



