- 2025-12-17 11:46:00Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
- 2025-12-04 02:51:00Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Դատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շուրջ հետզհետե թեժացող աղմուկից, որ, պետք է նկատել, միանգամայն օբյեկտիվ հիմքերի վրա է գոյանում, Արտեմ Ասատրյանին ապագայում լավ օրեր չեն սպասվում. եկել է հատուցման ժամանակը:
Ասում են՝ Ասատրյանի գերատեսչությունում հատկապես վերջին շրջանում ողջ թափով ստուգումներ են ընթանում, որոնց արդյունքում հաջողվել է «ջրի երես դուրս բերել» չափազանց խոսուն ու ցցուն խախտումներ, որոնք բազմաթիվ թելերով գնում-հասնում են նախարար Ասատրյանին:
Թե ինչով է պայմանավորված Ասատրյանի գերատեսչության նկատմամբ որոշ մարմինների կողմից դրսևորվող հետաքրքրասիրությունը, իհարկե, խոսակցության առանձին թեմա է, բայց, որ այդպիսի ուշադրության կարիք նախարարությունը վաղուց էր զգում, անհերքելի իրողություն է. բացահայտված փաստերն, իրոք որ ցցուն կերպով ցույց են տալիս այն բոլոր թերացումներն ու չարաշահումները, որ տարիներ ի վեր բնորոշ է եղել այս համակարգին՝ ծայրից ծայր:
Իսկ բացահայտված դեպքերն, ինչ խոսք, բազմաբնույթ են՝ սկսած տարրական կոռուպցիոն դրսևորումներից մինչև ամենաստոր թալան ամենախոցելի խավերից: Թվենք դրանցից մի քանիսը՝ 2016թ-ին ԱԱԾ կողմից այս նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում կաշառակերության լուրջ մեխանիզմի բացահայտում, 2017թ-ին դատախազությունում նախարարության ենթակայության տակ գտնվող «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ բացահայտված ճչացող փաստերի վերաբերյալ քրեական գործի հարուցում: Իսկ ահա վերջերս էլ քրեական գործ էր հարուցվել «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի տնօրինման հետ կապված՝ առանձնապես խոշոր չափերի գույքը յուրացման եղանակով հափշտակելու համար: Մի խոսքով՝ հարուցված քրեական գործերի պակաս այս նախարարությունը չի զգում:
Այն, որ Հայաստանի պետական կառավարման ողջ համակարգը խորապես վարակված է «կոռուպցիա» կոչվող ախտով, հայտնի էր ի սկզբանե. այս ճշմարտությամբ ոչ ոքի այսօր անակնկալի չես բերի: Բայց որ բանը կհասներ սոցիալապես խոցելի խավերի նկատմամբ անխնա թալանին, քչերը կարող էին երևակայել. Ասատրյանի իմացությամբ ու անմիջական թողտվությամբ տեղի ունեցած կոռուպցիոն դրսևորումները ոչ միայն օրենքի տառի խախտում են, այլև, որ ոչ պակաս կարևոր է, ընդգծված անբարոյական, քանի որ թալանը տեղի է ունենում մի կառույցում, որն ի սկզբանե կոչված է կարիքավորների մասին հոգ տանելուն, նրանց խնամելուն, այնինչ ճիշտ հակառակ պատկերի են ականատես դառնում:
Այնպես որ՝ դատելով ամենայնից, դատելով նախարարության շուրջ օրըստօրե է՛լ ավելի մեծ ռեզոնանս ստացող աղմուկից՝ կարելի է ենթադրել, և դա, ըստ էության, անվիճարկելի է, որ առաջինն, ով ներկա կառավարությունում ստիպված կլինի հրաժեշտ տալ իր նախարարական պաշտոնին, Ասատրյանն է լինելու, ու դեռ պետք է ուրախանա, եթե հաջողվի այդքանով գլուխը պրծացնել. այս տարիների ընթացքում այնքան է հասցրել մեղանչել սեփական խղճի առաջ, որ աթոռի կորստով փոխհատուցելն իսկական արքայություն կլիներ իր համար:
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur



