- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-02 15:20:00Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել...
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Վարդան Օսկանյանի որդու և ազգականի ձերբակալության օպերացիան այնքան պրիմիտիվ է, որ անգամ մեկնաբանության կամ դիտարկման արժանի չէ:
Այն հիմնավորումը, որ Քննչական կոմիտեն ներկայացրել է տարածած հաղորդագրության մեջ, շատ հանգիստ կարող է կիրառվել ցանկացած ՀՀ քաղաքացու ձերբակալելու և մեղադրելու համար:
Օսկանյանի որդու ձերբակալությանը զուգահեռ՝ մամուլում այսօր հրապարակում է եղել, որ ՀՀ զինվորական դատախազությունը Արցախի գործընկերների հետ վեր է հանում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Սեյրան Օհանյանի գործունեությունը բազմաթիվ չարաշահումների, յուրացումների մասին փաստեր, որոնք առնչվում են բենզինի, սննդի, սպառազինության միլիոնավոր դոլարների հասնող յուրացումներին:
Նույն տեղեկությունների համաձայն՝ շատ մեծ քրեական գործ է բացվելու առաջիկայում, և բանը հասնելու է ձերբակալությունների ու կալանավորումների։ Այս ամենի առանցքում լինելու է հենց Սեյրան Օհանյանը:
Օսկանյանի որդու ձերբակալությունը նախապատրաստական աշխատանքների համատեքստում է արվել, որով հստակ մեսիջ է ուղարկվել նույն դաշինքում գտնվող Սեյրան Օհանյանին, որպեսզի նա վերջնականապես հասկանա, որ այս երկրում բոլոր քայլերը համաձայնեցվում են մեկ հոգու հետ:
Կասկածից վեր է, որ Օհանյանի դեմը դնելու և նրան պատին դեմ տալու փաստեր պաշտպանության ոլորտում կան: Բայց փաստեր, որոնք կարող են օգտագործվել այս կամ այն բարձր պաշտոնյայի դեմ, եղել են միշտ: Բայց եթե դրանք վեր են հանվում այն ժամանակ, երբ այս գործիչը քաղաքական գործունեություն է ծավալում, ապա այդ փաստերի վերհանումը դառնում է քաղաքական հաշվեհարդար:
Կոնկրետ Սեյրան Օհանյանի դեպքում ապրիլյան պետարազմից հետո կարող էր գործ բացվել, և դա թերևս կլիներ տրամաբանական և համարժեք քայլ: Բայց այն ժամանակ նման բան չարվեց: Ի՞նչ կլինի, եթե արվի հիմա. Օհանյանը կարող է հեռացվել քաղաքականությունից, գուցե նաև Հայաստանից, կարող է նաև հայտնվել բանտում, ինչպես դա տեղի ունեցավ արցախյան պատերազմի մեկ այլ հերոսի՝ Ժիրայր Սեֆիլյանի դեպքում:
Բայց Սեյրան Օհանյանի դեպքում կա մի վտանգ՝ նա կարող է իրեն չզսպել և արտահայտվել՝ ասելով, թե ուրիշ ինչեր են եղել բանակում, և ով կամ ովքեր են խառնված այդ շղթայում: Իսկ նման զարգացումների պարագայում պրոցեսը կդառնա չափազանց վտանգավոր պետության, բանակի և հասարակության համար, որովհետև մենք գործ կունենանք պետական արժեքների, մասնավորապես բանակի արժեզրկման հետ:
Այդ տեսանկյունից Սեյրան Օհանյանի նկատմամբ ուղղակի քաղաքական հաշվեհարդարը չափազանց վտանգավոր սահմանագիծ է: Օսկանյանի տղայի ձերբակալությամբ Սերժ Սարգսյանը Օհանյանին ուղարկել է համապատասխան մեսիջ, որից հետևություն անելով՝ Օհանյանը կա՛մ պետք է զուսպ պահի իրեն՝ չփորձելով գնալ ընդդիմադիր լայն կոնսոլիդացիայի, կա՛մ էլ պիտի պատրաստ լինի առավելագույնին:
Քաղաքական առումով Սեյրան Օհանյան–Րաֆֆի Հովհաննիսյան-Վարդան Օսկանյան դաշինքը այս պահին այնքան էլ հզոր չէ, որ կարողանա լրջորեն անհանգստացնել ՀՀԿ-ին. դաշինքը իր ուժերը թերևս կկարողանա չափել 5-7 տոկոս ձայների միջակայքում: Բայց խնդիրն այստեղ այլ է. Սերժ Սարգսյանը իր իշխանության տարիներին կարողացել է ստեղծել մի համակարգ, որտեղ միակ քաղաքական որոշումներ կայացնողը ինքն է:
Եթե անգամ խոսքը ընդամենը 5 տոկոս ձայների մասին է, միևնույնն է, դա պետք է համաձայնեցված լինի իր հետ, հակառակ պարագայում այդ 5 տոկոսանոց անկախ ուժը կա՛մ չի լինի, կա՛մ կհայտնվի բանտում: Առաջին քայլով նա բռնել է բոլորի վախը, մնացածը ցույց կտա ընթացքը:
Այս տեսանկյունից Սերժ Սարգսյանը թերևս արժանի է Նոբելյան մրցանակի. նա եզակի գործիչ է, որին հաջողվել է ստեղծել մի աննախադեպ համակարգ, որտեղ դեմոկրատիայի, բազմակարծությանն, խոսքի և մամուլի ազատության քողի տակ ստեղծվել է խորհրդարանական մոդելի ավտորիտար պետություն:
Հայկ Դավթյան
Hayeli.am
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur
ՔՊ պատգամավորի որդու եւ դեսպանի եղբոր գործերը «սառցախցիկում» են. իրավապահները սպասում են հրահանգի՞․ «Ժողովուրդ»
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնողներին.armlur
«Դա ոչ մեկին հետաքրքիր չէ». Էջմիածնի նախկին քաղաքապետն ու սկեսուրը՝ մեղադրյալի աթոռին.Azatutyun
«Հրապարակ». Արշավել պատարագի ժամանակ
Եկեղեցին պատրաստվում է կտրուկ քայլեր ձեռնարկել․ «Հրապարակ»
Ո՞վ է Փաշինյանի «սրտի» Կաթողիկոսի «թեկնածուն». «Ժողովուրդ»
ԲԱՑԱՌԻԿ․ Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել.armlur
Փաստաբանն ահազանգում է՝ութ ամսական երեխան ՔՀ-ում հիվանդացել է, բժիշկ չկա.azatutyun
Սամվել Կարապետյանի եղբորորդու տունն են խուզարկում. սպասվում է ձերբակություններ.armlur
Վահագն Չախալյանը ձերբակալվել է․ նրան տանում են կալանքի
Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին.
Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց. նա կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ. news
ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել
Մայր Աթոռը շրջափակված է.armlur
«Ժողովուրդ». Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը
Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց.armlur



