- 2025-12-17 11:46:00Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
- 2025-12-04 02:51:00Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Կար ժամանակ, երբ ոստիկանապետ Վովա Գասպարյանը ՀՀԿ-ԲՀԿ թեժ մրցապայքարի ընթացքում ստանձնել էր Հայաստանի մի քանի մարզեր, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի հարազատ Կոտայքը Հայաստանին «միացնելու» ակտիվ գործողություններ: Կար ժամանակ, որ
Գյումրին էր նաեւ հայտնվել ոստիկանապետ Վովա Գասպարյանի ուշադրության կենտրոնում, նա փորձում էր ապաքրեականացնել Հայաստանի «քրեական մայրաքաղաքի» համարում ձեռք բերած Գյումրին, փորձում էր զսպել Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի քրեական կլաններին, կադրային փոփոխություններ էր անում Գյումրիի ոստիկանական համակարգում:
Իսկ նրա «դուք պատգամավո՞ր եք, թե գողական, արա» խոսքը դարձավ գրեթե թեւավոր: Հիմա կարծես թե ՀՀ ոստիկանապետի համար վերադարձել են այդ երանելի ժամանակները, երբ տեւական դադարից հետո Գասպարյանին շանս է տրվել նորից ինքնադրսեւորվելու, ցույց տալու իր կարեւորությունը:
Հիշենք նախ, որ քաղաքական կոնյուկտուրան էր խնդիրը, երբ ոստիկանապետը «ապաքրեականացնում» էր Գյումրին, Սերժ Սարգսյանի ընտրությունների նախաշեմն էր, ու ոստիկանապետը զգուշացնում էր կլաններին զերծ մնալ առճակատումից, չխանգարել Սերժ Սարգսյանի տոկոսներ խփելուն:
Գասպարյանն այսօր մեկնել է Արարատի մարզ եւ խորհրդակցություն անցկացրել, որին ներկա են եղել մարզի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները եւ մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Խորհրդակցությանը քննարկվել են նաեւ խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ ընտրողների ցուցակները «վերջնական տեսքի բերելու խնդիրը», ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: Եւ որ ոստիկանապետի այցի նպատակը եղել է ընտրություններին հավուր պատշաճի նախապատրաստվելը եւ պատրաստ լինելը:Իրականում Գասպարյանի քաղաքական այցը որոշակի մեսիջներ է պարունակել:
Չխորանալով Գասպարյանի հայտարարությունների խորքը, քանզի մակերեսում ոստիկանապետը այնքան է տարվել շոուով, որ անիծել է մայրենի հերը, հայտարարել, թե ազատվելու են բոլոր «ընդհակառակներից», չկենտրոնանալով Վովա Գասպարյանի աբսուրդի հասնող հայտարությունների մեջ առ այն, թե ոստիկանությունը խաղաղություն է, արդարություն եւ հանգստությունը տվյալ տարածքում,ու նրա խոսքով՝ արդարությունից ու ճշմարտությունից լավ բան չկա. «Ոստիկանը ուժեղ ա արդարամիտ ա եւ ճշմարիտ ա, ոչ թե ճշտով ա, ճշտովը դա գողական հասկացություն ա, թայֆի հասկացություն ա, էդ ճշտով ժողովրդին են խաբում, իսկ ճշմարտությունը դա անքննելի ա:
Իմ առջեւ, ձեր առջեւ ՀՀ քաղաքացու առջեւ ազնիվ ընտրություններ անցկացնելու խնդիր է դրված, էն ինչ կախված է ոտիկանությունից, պարտավոր է դա անել» ասել է Գասպարյանը՝ չհիմնավորել, թե այդ ճշմարիտ համակարգի ղեկավարը ինչու է գործիք դարձել քաղաքական գործընթացներում:
Ոստիկանը ընդամենը օրենքի պահապանն է, իսկ եթե Վովա Գասպարյանը մտածում է, որ պետք է իր ենթականերին հիշեցնի իրենց իսկ բուն գործառույթը, որից թերեւս ողջ համակարգը շեղվել է շատ վաղուց, դրա համար ամենեւին էլ բեմականացումներ հարկավոր չեն:
Ինչեւէ, բոլորին է ակնհայտ Գասպարյանի այցի քաղաքական ենթատեքստը՝ իշխանության համար Արարատի հարցը առավել քան սկզբունքային է:
Մամուլը տեւական ժամանակ գրում է այս մարզում սպասվող թեժ ընտրապայքարի մասին:
ՀՀԿ-ից հեռացած Հովիկ Աբրահամյանի որդին առաջադրվելու է իր աներոջ՝ Գագիկ Ծառուկյանի կուսակցության ցուցակով: Հովիկ Աբրահամյանն էլ մտերիմ շրջանակներում արտահայտվում է, որ իր պատվի հարցն է Արարատում ջախջախիչ հաղթանակ տանելը, որով կընդգծի մարզում իր մենիշխանությունը: Հետեւաբար չի բացառվում, առաջիկա օրերին մարզում շեշտակի աճի ԲՀԿ-ական «թմրամոլների ու հանցագործների» ցուցանիշը: Խորհրդարանի նախորդ ընտրություններից առաջ մեկը մյուսի հետեւից ոստիկանությունը բացահայտումներ էր անում այս ուղղությամբ:
Ընդհանրապես մամուլը միշտ բարձրաձայնել է Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած Վովա Գասպարյանի անհարթ հարաբերությունների մասին:
Չնայած լուրերին, թե վերջին ժամանակներում այդ կնճռոտ հարաբերությունները հարթվել էին, սակայն ներկայումս պարզ է դառնում, որ Վովա Գասպարյանը չի հրաժարվում Սերժ Սարգսյանին ծառայություն մատուցելու շանսից, քանզի գիտակցում է, որ համակարգում իր լինելիության հարցը իր դերակատարմամբ է պայմանավորված՝ մշտապես գործիք դառնալ իշխանության մրցակիցների դեմ: Մի բան պարզ է, որ Սերժ Սարգսյանի համար եւս պատվի հարց է Արարատի ցուցանիշը:
Ի դեպ, հենց այնպես հիշենք, որ Գյումրիում չնայած Գասպարյանի այցի, Սերժ Սարգսյանը պարտություն կրեց, այնպես, որ այս փորձը կարող է ոստիկանապետի համար ճակատագրական լինել՝ դառնալով իր վերջին ձախողումը:
Անի Սահակյան
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur



