- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Նայելով այս լուսանկարին` ուզում եմ բարձրաձայն աղաղակել` ի լուր աշխարհի, որ հայրենիքի նվիրյալ հայորդին` Գեղամ Մանուկյանը, հողի սերը գերադասեց իր ընտանեկան երջանկությունից, որտեղ անչափահաս երկու երեխաներ կան, սիրված կին ու հարազատներ: Քանդվեց մի օջախ, կործանվեց մի գեղեցիկ սեր…
Այս պահին իմ ես-ը դառնում է մենք, ու այդ մենք-ի մեջ տեսնում եմ մի տառապած ժողովուրդ, որ այսօր հավաքվել էր իր նահատակ հերոսին պատվով ճանապարհելու…Իմ մտապատկերում Գեղամի վշտամորմոք կինն է, նրա դուստրը` իմ աշակերտուհին, որ այս օրերին հայրիկի կողքից չհեռացավ, որդին, որ չէր կարողանում հավատալ իրականությանը, այս մեծ տառապանքից ցնցված ծնողները, եղբոր կորստից իրեն կորցրած քույրը, բոլոր հարազատները, երկրիս պետական այրերը, զինվորականներ, մի ամբողջ ժողովուրդ, արցունքոտված մի ազգ հավաքվել էր Մարտակերտի մշակույթի տանը` հրաժեշտ տալու ազգի նվիրյալ զավակին:
Չեմ ուզում լալահառաչ հնչի իմ խոսքը, բայց ո՞վ ենք մենք և ի՞նչ ենք զգում, երբ ամեն անգամ ազգի զավակներին կորցնելուց հետո լսում ենք նահատակների հոգու կանչը… Այս պահին ուզում եմ աղաղակել` կանգնեցրե՛ք ազգիս կորուստը, կանգնեցրե՛ք, թեկուզ այն հնչի որպես սպառնալիք` ազգի անունից:
Այս պահին իմ ես-ը դառնում է ընդհանրական, ու մի նոր հարց է ավելանում` ես հայրենի հողի ուժի ու նրա սրբազան լինելու գաղափա՞րն եմ իմ մեջ կրում, փորձում մաքրագործող ուժ ներարկել նոր սերնդին, թե՞ ընդհանրական ճշմարտություն բարձրաձայնող եմ, այն մեծ ճշմարտության, ովքեր իրենց մեջ կրում են հայրենի հողի բույրն ու նրա ազատությունը և իրենց զոհաբերում այդ հողի համար:
Եվ իմ հոգու կանչն է իմ հարցումներին արձագանքում, և այդ նույն հոգու աչքերով էլ զգում եմ հողի ջերմությունը, աշխարհը վերարտադրում իմ ես-ի, իմ անհատական տպավորությունների ու զգացումների, սեփական ապրումների միջոցով, ու այդ ես-ն ամեն անգամ ինձ համար դառնում է ընդհանրական, որով կերպավորում եմ իմ շրջապատում գտնվող անհատին, որտեղ տեսնում եմ ազգի զավակների կորուստ, որդեկորույս մայրեր, որբացած երեխաներ, այրիացած կանայք…
Իմ մտածողությունն էլ ընդհանրական է դառնում, որտեղ մի ամբողջ տիեզերք կա, մարդկության ցավ ու տառապանք ու նրա կիզակետում` մի ամբողջ ազգ ու մեր էության մեջ գտնվող հայրենիքը: Եվ իմ հոգում ամեն անգամ կրում եմ իմ երկրի հինավուրց պատմությունը, նրա ներկան ու ապագա կյանքի երազանքը: Այդ ներկայի մեջ հայրենի Արցախի սահմանը պահող հայորդիներն են ու բոլոր նահատակները:
Ես իմ հայրենիքի գեղեցկության ընկալողն եմ դառնում ու իմ երկրի հավերժության ավետաբերը, և փորձում եմ այն նորից դարձնել ընդհանրական, որ բոլորս ենք այստեղ ընկալում այդ գեղեցկությունը, մեր մեջ զգում այդ հայրենիքը, այն ջերմությունը, որ իր գրկում հողն է պահում, ու այն կանչը, որ բոլորիս հոգում արձագանքում են նահատակները, բայց բավակա՛ն է…
Բավակա՛ն է` մեր արցունքներով չափենք ազգիս զավակների կորուստը…
Բավակա՛ն է…
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



