- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-02 15:20:00Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել...
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

2017 թ. գարնանը տեղի են ունենալու ոչ միայն խորհրդարանական, այլև Երևանի ավագանու ընտրությունները: Եվ այս տարվանից սկսած այն իր մասշտաբներով, մեր երկրում անցկացվող, կարելի է ասել, երկրորդ համապետական ընտրություններն է խորհրդարանական ընտրություններից հետո: Իսկ Երևանի ավագանու ընտրություններն էլ ըստ էության Երևանի քաղաքապետի ընտրություններն են ու պակաս կարևոր չեն, քանի որ դրան մասնակցելու է ՀՀ բնակչության գրեթե կեսը: Ընդ որում՝ քաղաքականապես ակտիվ բնակչության մեծամասնությունը:
Եվ Հանրապետական կուսակցությունում արդեն իսկ չեն թաքցնում, որ մայրաքաղաքում քաղաքապետի իրենց թեկնածուն կրկին Տարոն Մարգարյանն է լինելու:
Նշենք, որ վերջինս ընտրվել է 2013թ. մայիսին: Ի դեպ, այն անգամ էլ քաղաքապետի ընտրությունները հաջորդել են նախագահական ընտրություններին: Տ.Մարգարյանը կարճ ժամանակով՝ մոտ մեկուկես տարով էլ քաղաքապետ է ընտրվել նաև դրանից առաջ, բայց դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ այդ պաշտոնից հրաժարվեց նրա նախորդը՝ Կարեն Կարապետյանը, ով հիմա ՀՀ վարչապետն է:
Իսկ 2013թ. ընտրություններին Հանրապետական կուսակցությունն արդեն հենց նրան առաջադրեց որպես Երևանի քաղաքապետ: ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, այս ընտրություններին նույնպես նրան կառաջադրի, այսինքն՝ Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակը նորից Տ.Մարգարյանը կգլխավորի:
Այդ մասին կուսակցությունից արդեն իսկ քաղաքական դաշտին և ինչու չէ, յուրայիններին որոշակի մեսիջներ են հղվում: Օրինակ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն արդեն հայտարարել է, որ «իհարկե, կարող ենք մտածել և այդպես էլ կարող է լինի, որ Տ.Մարգարյանն է լինելու քաղաքապետի մեր թեկնածուն»: Իսկ ՀՀԿ-ի՝ նոյեմբերի 26-ի համագումարի ժամանակ կանոնադրության մեջ կատարված փոփոխություններից մեկի համաձայն՝ կուսակցության գործադիր անդամներից մեկը պետք է համակարգի Երևան քաղաքի աշխատանքները: Եվ այդ պարտականությունը տրվեց Տ.Մարգարյանին:
Բայց եթե Երևանի քաղաքապետի պաշտոնին Տ.Մարգարյանի թեկնածությունը կրկին առաջադրելու մտադրությունը ՀՀԿ-ն չի թաքցնում, ապա նույն ՀՀԿ-ի ներսում այդ պաշտոնին ձգտողների պակաս չի զգացվում: Երևանի քաղաքապետ է ցանկանում դառնալ նաև նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով հեռացվեց 2010թ. հայտնի աղմկոտ իրադարձություններից հետո: Մինչև այժմ Երևանի բոլոր ընտրություններից առաջ նա փորձել է այդ պաշտոնին վերադառնալու համար ստանալ իշխանությունների համաձայնությունը, բայց դա նրան չի հաջողվել:
Վերջին շաբաթներին մի հետաքրքիր քաղաքական ակտիվություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալներով հայտնի դարձած Միհրան Պողոսյանը: Վերջինս՝ նախ ցանկանում է առաջադրվել խորհրդարանական ընտրություններում Քանաքեռ-Զեյթուն համայնքից և քարոզարշավից դեռ երկու ամիս առաջ նա բուռն քարոզարշավ է սկսել այդ ընտրատարածքում՝ հանդիպում է բնակիչների հետ, նվիրատվություններ կազմակերպում, տարբեր միջոցառումներ նախաձեռնում:
Օրերս էլ մամուլում հրապարակում եղավ, որ նա Մոնումենտի և Քանաքեռ-Զեյթունի մեծ թվով երիտասարդների հավաքել է «Ֆլորենս» ռեստորանում ու ճոխ ընթրիք կազմակերպել: Դրանք այն երիտասարդներն են, որոնք խորհրդարանական ընտրություններին պետք է աշխատեն Մ.Պողոսյանի համար: Ի դեպ, արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ նա սկսել է ցուցակագրել համայնքի բնակիչներին և նրանցից յուրաքանչյուրին 25 հազարական դրամ խոստացել իրեն ընտրելու համար:
Իսկ այդ տարածքից, ավելի շուտ այդ ընտրատարածքի մեջ մտնող Ավան համայնքից պատգամավոր է ընտրվել Ռոբերտ Սարգսյանը, ով Տ.Մարգարյանի բարեկամն է: Նա հավանաբար կառաջադրվի նաև այս անգամ: Եվ այդպիսով՝ այդ ընտրատարածքում արդեն իսկ նրանց միջև մրցապայքար է ծավալվել: Մ.Պողոսյանը լավ հասկանում է, որ իր պայքարն ավելի շուտ Տ.Մարգարյանի դեմ է, քանի որ նա իր ազդեցությամբ օգնել է Ռ.Սարգսյանին: Ավելին, օֆշորային գործիչը ոչ միայն պատգամավորի, այլ կարծես թե քաղաքապետի պաշտոնի հավակնություններ է դրսևորում: Փաստորեն, ՀԿԾ-ի կողմից իր գործը փակել տալուց հետո նա բուռն քաղաքական նախաձեռնություններով է հանդես գալիս: Իսկ թե Երևանի, կամ ընդհանրապես այդ հատվածում ինչով կավարտվի այդ տիտանների պատերազմը, առաջիկայում պարզ կդառնա, բայց հայտնի է, որ Տ.Մարգարյանը քաղաքապետի իր պաշտոնավարման ընթացքում կարողացել է մեծ ազդեցություն ձեռք բերել Երևանում:
Նաև կարծիք կա, որ Մ.Պողոսյանին իշխանություններն այս ընտրություններին խաղի մեջ են մտցրել այն նպատակով, որ նա իր հավակնություններով ու պայքարով փակի Գ.Բեգլարյանի ախորժակը: Վերջինս, ինչպես ասացինք, չի դադարում Երևանի քաղաքապետի պաշտոնին ձգտելուց: Եվ իշխանությունները Մ.Պողոսյանին օգտագործում են Գ.Բեգլարյանին այդ պաշտոնի մասին մեկընդմիշտ մոռացնել տալու համար: Իսկ ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի պաշտոնին, ապա իշխանություններն այն, առայժմ, կարծես թե վստահում են Տ.Մարգարյանին:
Իհարկե, Երևանի ավագանու ընտրություններին այլ կուսակցություններ ևս կմասնակցեն: Օրինակ, 2013թ. խորհրդարանական բոլոր վեց կուսակցություններն էլ մասնակցում էին, ինչպես նաև՝ նորաստեղծ «Առաքելություն» կուսակցությունը: Մենք փորձեցինք գոնե խորհրդարանական կուսակցություններից պարզել, թե այս անգամ ինչպիսի մտադրություններ ունեն: Գրեթե բոլորն էլ պատասխանեցին, որ այդ հարցը դեռ չեն քննարկել, քանի որ առայժմ նախապատրաստվում են խորհրդարանական ընտրություններին: Խորհրդարանական ընտրություններից հետո կամ խորհրդարանական ընտրություների արդյունքներից ելնելով էլ կորոշեն՝ արժի՞ մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Հիշեցնենք նաև, որ 2013թ. Երևանի քաղաքապետի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն Վարդան Օսկանյանն էր, ով հեռացավ այնտեղից և իր «Համախմբում» կուսակցությունը ստեղծեց: ՀԱԿ-ի թեկնածուն նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն էր, «Ժառանգության» թեկնածուն Արմեն Մարտիրոսյանը, «Օրինաց Երկրի» թեկնածուն՝ ԱԻՆ նախկին նախարար Արմեն Երիցյանը, իսկ «Դաշնակցություն» կուսակցության ցուցակը գլխավորում էր Արմեն Ռուստամյանը:
1in.am
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur
ՔՊ պատգամավորի որդու եւ դեսպանի եղբոր գործերը «սառցախցիկում» են. իրավապահները սպասում են հրահանգի՞․ «Ժողովուրդ»
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնողներին.armlur
«Դա ոչ մեկին հետաքրքիր չէ». Էջմիածնի նախկին քաղաքապետն ու սկեսուրը՝ մեղադրյալի աթոռին.Azatutyun
«Հրապարակ». Արշավել պատարագի ժամանակ
Եկեղեցին պատրաստվում է կտրուկ քայլեր ձեռնարկել․ «Հրապարակ»
Ո՞վ է Փաշինյանի «սրտի» Կաթողիկոսի «թեկնածուն». «Ժողովուրդ»
ԲԱՑԱՌԻԿ․ Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել.armlur
Փաստաբանն ահազանգում է՝ութ ամսական երեխան ՔՀ-ում հիվանդացել է, բժիշկ չկա.azatutyun
Սամվել Կարապետյանի եղբորորդու տունն են խուզարկում. սպասվում է ձերբակություններ.armlur
Վահագն Չախալյանը ձերբակալվել է․ նրան տանում են կալանքի
Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին.
Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց. նա կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ. news
ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել
Մայր Աթոռը շրջափակված է.armlur
«Ժողովուրդ». Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը
Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց.armlur



