- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Ընդամենը ամիսներ առաջ, երբ խորհրդարանական ընտրությունների գարնանային շունչը դեռևս այնքան էլ զգալի չէր, դժվար թե որևիցե մեկի մտքով անցներ այն, ինչ այժմ տեղի է ունենում հայատանյան ներքաղաքական դաշտում:
Ներկայումս ծավալվող իրադարձություններն այնքան բուռն են ու փոթորկահույզ, որ դույզն ինչ աղերսներ անգամ չունեն ու չեն կարող ունենալ այն լճացած իրավիճակի հետ,որ գերիշխող էր ներքաղաքական կյանքում ոչ այնքան վաղ անցյալում. ամեն բան իրար է խառնվել:
Հարց է առաջանում` ինչո՞ւ հատկապես հենց հիմա բոլորը որոշեցին իրար խառնվել, դաշինքներ կազմել,դավաճանել միմյանց, իրար հայհոյել ու դիմակներ պատռել և այլն,երբ ընդամենը միառժամանակ առաջ հանգիստ վայելում էին կյանքն:
Ի՞նչ պատահեց,ի՞նչն այնպես չստացվեց:
Իսկ գաղտնիքը,որքան էլ կարող է անակնկալ հնչել, նոր Սահմանդրության մեջ է,ուր սահմանում է` խորհրդարանի առնվազը 1/3-ը պետք է կազմեն ոչ իշխանական ուժերը: Ասել կուզի այն,ինչ քաղաքական դաշտում կատարվում է հիմա,նախապատրաստությունն է խորհրդարանական կառավարման ձևին անցնելուն:
Բայց նախ ամեն բանի մասին հերթով ու առանձին:
Նախ` դաշինքների մասին. սրանց կազմավորումը,պետք է խոստովանել, բավական հետաքրքիր ստացվեց ու,ամենակարևորը,խիստ արհեստական ու ճչացող:
Նախ` բոլոր ժամանակների թիվ մեկ իշխանամետներից մեկը հանդիսացած Սեյրան Օհանյանը հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանի դեմ իր բարձրացրած ապստամբության մասին,ապա` նրան ձայնակցեց նախագահական ապարատի մասնիկ հանդիսացած Վիկտոր Դալլաքյանը:
Հետո այս երկուսը դաշինք կազմեցին ընդդեմ նախկին շեֆի ու սկսեցին աջուձախ պախարակել`մոռանալով,որ պախարակվող համակարգի անքակտելի մասնիկ հանդիսանում էին նաև իրենք ասենք մեկ ամիս առաջ: Հանուն արդարության պետք է նշել,որ,ի պատիվ մեր ժողովրդի, «կոկորդիլոսի արցունքներ» հիշեցնող վայնասուններն այնքան էլ «հալած յուղի տեղ» չընդունվեց,ու,անկասկած, նույն Սեյրան Օհանյանից ու Վիկտոր Դալլաքյանից,որոնց,ի դեպ միացել է նաև Վարդան Օսկանյանն իր «Համախմբումով», շատ ջանք է պահանջվելու` մարդկանց ուղեղները գոնե ինչ-որ չափով լվանալու համար:
Երկրորդ կարևոր ուժը ձևավորեցին Նիկոլ Փաշինյանն, Արամ Զավենի Սարգսյանն, Էդմոն Մարուքյանը,Սասուն Միքայելյանն ու նրանց կողմնակիցները`ստեղծելով «Ելք» դաշինքը:
Սրանք փորձում են ամեն ինչ անել`իրենց նեկայացնելու որպես արևմտամետների հիմնական բևեռ`ջանալով իրենք իրենց, աշխարհին ու հայաստանցիներին մատուցել որպես արևմտյան արժեքների ջատագովներ:
Որպես դրա փայլուն ու անհերքելի ապացույց սրանց թիմից Ալեն Սիմոնյանը նույնիսկ միառժամանակ առաջ հանդես էր եկել գերլիբերալ կոչերով,թե` բերե՛ք օրինականացրե՛ք թմրամոլությունը,մարմնավաճառությունը` հիմնավորելով իր այս մոտեցումը բյուջեում փող չլինելու հանգամանքով:
Համաձանե՛ք` կատարյալ կլոունադա:
Հաջորդ ու դեռևս լիովին չձևավավորված հիմնական ուժերից է նաև Գագիկ Ծառուկյանի շուրջ հետզհետե խմորվող դաշինքը,որը,պետք է խոստովանել,կարծես փորձում է անել ամեն ինչ` իմունիտետ ձեռք բերելու, մյուսներից շահեկանորեն տարբերվելու, ու կոնկրետ ՀՀԿ-ին ռեալ այլընտրանք դառնալու համար:
Պետք է նկատել,որ ֆինանսապես անկախ այս քաղաքական միավորը ցանկության դեպքում կարող է հանդես գալ նման դերում,քանի որ առնվազը մեկ իմաստով անկախ է Բաղրամյան 26-ից`գումարային: Գլխավոր ինտրիգը ձևավորման մեջ գտնվող դաշինքի հետ կապված,թերևս, այն էր,թե հատկապես ինչ ճանապարհով էր փորձելու Ծառուկյանը վերադառնալ ակտիվ քաղաքականություն. զրոյից նոր թի՞մ էր ձևավորելու,թե՞ հիմնվելու էր ԲՀԿ-ի վրա:
Կյանքը ցույց տվեց,որ,այնուամենայնիվ, դաշինքի հիմնական հենակետ հանդիսանալուէ ,ըստ էության, ԲՀԿ-ն`չնայած այն հանագամանքին,որ սույն կուսակցութույնն այս տարիների ընթացքում լիովին վատնել էր ունեցած քաղաքական կապիտալն ու «կորցնելով Ծառուկյանի գլուխը»`դարձել բացառապես Հովիկ Աբրահամյանի թաշկինակը:
Բայց,ինչպես ասում են,ամեն բան փոփոխական է,ու քաղաքական շահերն այսօր Ծառուկյանին ստիպում են այլ տեսանկյունից դիտարկել ԲՀԿ-ն:
Մեկ այլ կարևոր հանգամանք էլ,թերևս, կապված է Խաչատուր Սուքիասյանի հետ,ով,ինչպես հայտնի է,հայտարարել էր,թե չի բացառվում իր ու Ծառուկյանի միությունը:
Խոսակցոթյուններ են գնում նաև Օհանյանի դաշինքի ու Ծառուկյանի դաշինքի միջև հնարավոր դաշն կնքելու մասին,բայց դատելով ամենայնից` դեռևս վաղ պետք է համարել` հաստատ պնդելու,թե այդ դաշինքը կկայանա.ամեն բան,թերևս,ժամանակը ցույց կտա:
Ինչ վերաբերում է դաշտում գործող մյուս խաղացողներին`ասենք նույն «Հայկական վերածննդին» կամ «Դաշնակցությանն»,ապա պետք խոստովանել,որ սրանց վիճակն այնքան էլ նախանձելի չէ,ու բավական չէ ժողովրդականություն չունեն,դեռ մի բան էլ որոշել են,համենայնդեպս դատելով նրանց առանձին ներկայացուցիչների վերջին հայտարարություններից, միայնակ հանդես գալ ընտրություններին ու փորձել սեփական բախտը կրկին:
Թե ինչ կստացվի արդյունքում,ինչ խոսք,ցույց կտա ժամանակը,բայց որ առանց Սերժ Սարգսյանի աջակցության այս ուժերը խորհրդարան ներթափանցելու դույզն ինչ պոտենցիալ չունեն,անքննարկելի իրողություն է:
Չնայած դեռևս կուսակցություններն ու դաշինքները հստակեցման փուլում են գտնվում ու շարունակվում են քաղաքական կոնսուլտացիաները,բայց արդեն իսկ պարզ է,որ ընդդիմադիր դաշտում վերը նշվածները հաստատապես ներկա են գտնվելու:
Իսկ հիմա ՀՀԿ-ի մասին:
Այստեղ կարծես ամեն բան գլխիվայր է շուռ եկել. բավական չէ կուսակցությունը մեծ աղմուկ-աղաղակով լքեցին Հովիկ Աբրահամյանն ու Իշխան Զաքարյանը,հիմա էլ պարզվում է հերթը Թոխմախի Մհերինն ու Սուրիկ Խաչատրյանինն է: Սրանք ևս,ասում են,առաջիկայում դիմումներ են գրելու` հեռանալու ՀՀԿ-ից:
Թե ինչու,ինչպես պատահեց,որ ամեն բան այսպես իրար խառնվեց,դժվար է միանշանակորեն ասել,բայց ակնհայտ է,որ այս ամենից մի տեսակ արհեստականության հոտ է գալիս:
Չի բացառվում,որ այս ամենը մտահղացվել է մեկ նպատակով. ընդդիմադիր դաշտը հզորացնելու անվան տակ Սերժ Սարգսյանն ազատվում է իրենց սպառած ու վաղուց զզվեցրած գործիչներից:
Չի բացառվում,սակայն,որ իրականում հասարակության աչքի փուշը դարձած հանրապետականներին ուղղորդելով ընդդմադիր դաշտ (սրանք այսպես թե այնպես կցվելու են որևիցե ընդդիմադիր դաշինքի,) Սերժ Սարգսյանը Հանրապետականի ուսերից թոթափում է նմանատիպ գործիչների քաղաքական ապագայի պատասխանատվությունն ու վատամարդ դարձնում նույն այդ ընդդիմադիրներին, որոնք, բնականաբար, առանց Բաղրամյան 26-ի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, չէին կարող հայտնվել դաշտում:
Մի խոսքով` այն, ինչ կատարվում է հիմա հայաստանյան նեքաղաքական դաշտում,այլ կերպ,քան «կառավարելի քաոս» չես անվանի:
Երեկվա իշխանականները դարձել են կատաղի ընդդիմադիրներ`մոռանալով իրենց ոչ այնքան արդար անցյալը:
Մի մասը փորձում է հանդես գալ որպես ինքնուրույն ուժ,թեկուզև նույն Բաղրամյան 26-ի թույլատրությամբ, մյուսներն էլ ընդամենը փորձում են մանդատի հարց լուծել` խտրականություն չդնելով`ո՞ւմ թիմից են հանդես գալու, ընդդիմադի՞ր են լինելու,թե՞ իշխանամետ:
Չափից շատ խորամուխ լինել ներքաղաքական այսօրինակ պրոցեսներում ոչ մի կերպ չի կարելի հենց միայն այն պատճառով,որ դրանք ոչ թե բացառապես հայաստանյան ռեալներից բխող իրադարձություններ են,այլ` դրսում նախագծված քաղաքական սցենարների փոքրիկ բեմականացումներ,թատրոն,ուր ամեն մեկը խաղում է իրեն հատկացված դերը` փորձելով տեղավորվել այն սահմաններում,որ նախագծել են իրենց համար գերտերությունները:
Ամեն բան այնքան կանխատեսելի է…
Ալեքսանդր Գրիգորյան
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
Փաշինյանի՝ Եպիսկոպոսաց ժողովը չեղարկելու փորձերը ձախողվեցին. Հարութ Սասունյան
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ակցիա Բըրբանքի Սրբոց Ղևոնդյաց Մայր տաճարում ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի-15 փետրվար 2026
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Ամրապնդե՛ք կասկածները»․ ինչու Արամուսում 4 հոգու սպանողին փորձաքննության չեն տանում

Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
ՈւՂԻՂ. Ավինյանը նիստ է վարում. ինչ են քննարկում
ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՏԻԶ, ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԽՑԵՐ, ՎԱՏ ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԻԳԻԵՆԱՅԻ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ՝ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
Կառավարության գովազդած Wizz air-ը ուղևորներին թողել է փողոցում. մեկօրյա հյուրանոց և անորոշություն
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Փալմդելի հայ համայնքը՝ հոգևոր և ազգային վերածննդի ճանապարհին. հիմնվում է քաղաքի առաջին հայկական դպրոցը
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Լրագրող Անի Գևորգյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



