- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Հատկապես Ապրիլյան պատերազմից հետո, երբ Հայաստանը քաջաբար կարողացավ հաղթահարել իրեն բաժին հասած փորձությունն ու Քառօրյա պատերազմից դուրս գալ հնարավորինս նվազ կորուստներով`շնորհիվ նախևառաջ շարքային զինվորների անձնական սխրանքի, բանակում առկա թերությունների ու բացթողումների թեման, չնայած սկզբնականշրջանում բավական լայնորեն քննարկման առարկա դառնալուն, հետզհետե մի տեսակ տաբուի վերածվեց:
Ոմանք սկսեցին համարել,թե բանակային կյանքում առկա թերությունների ու աղաղակող բացթողումների մասին խոսել՝ նշանակում է վատաբանել պետականության հիմնական հենասյունը համարվող կառույցը:
Թե որքանով է ճիշտ այս ընկալումը, թերևս, յուրաքանչյուր մեկի դատելիքն է, բայց այն, որ բանակում երբեմն գերիշխող արատավոր բարքերի մասին լռություն պահպանելը ոչ մի կերպ չի նպաստում թերությունների շտկմանը,փաստ է ու անվիճարկելի: Հայաստանում բավական մեծ աղմուկ է բարձրացրել հայկական բանակի զինծառայողներից մեկի հետ տեղի ունեցածը:
Քարվաճառի Յանշակ գյուղում ծառայող Երևանի բնակիչ Ավետիք Իսահակյանի զորացրման ժամկետից չնայած անցել է երկուշաբաթից էլ ավել, սակայն հրամանատարությունը կտրականապես հրաժարվում է նրան տուն ուղարկել՝ պահանջելով վերանորոգել ՊՆ-ին պատկանող «ԶԻԼ»-ը,որն, ի դեպ,ամենևին էլ ոչ իր մեղքով է շարքից դուրս եկել:
Ու հիմա զինվորի հայրը ճարահատյալ փորձում է բարձրաձայնել սույն խնդիրն ու ինչ-որ լուծում գտնել`ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Այն,որ նմանատիպ երևույթները բանակում ամենևին էլ եզակի չեն,կարող է վկայել յուրաքանչյուրն,ով պատիվ է ունեցել ծառայելու հայոց բանակում:
Սպա-զինվոր հարաբերություններն,իհարկե,երբևիցե իդեալական չեն եղել,բայց այն,ինչ կատարվում է այժմ, դժվար է նույնիսկ պատկերացնել:
Սպաներից շատերը ջանք ու եռանդ չեն խնայում` իրենց ենթակա զինվորներին մի լավ քերթելու ու նրանց հաշվին ինչ-ինչ խնդիրներ լուծելու`խնդիրներ,որ ի սկբանե պետք է պետությունը լուծեր`նույն ՊՆ-ն:
Բոլորին է հայտնի նորանշանակ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի` «1000 դրամների նախագիծ» անունը ստացած յուրատեսակ նախաձեռնության մասին,որը բավական բացասական արձագանք գտավ հասարակությունում: Այս գաղափարը մտահղացնելիս նույն Սարգսյանն այն կարծիքն էր հայտնել,թե այս նախագիծը դառնալու է ազգ-բանակ կոնցեպտի ռեալիզացման առաջին քայլը, և, որ, յուրատեսակ կերպով խորհրդանշելու է բանակի ու հասարակության միջև գոյություն ունեցող անքակտելի կապը:
Հարց է առաջանում,սակայն, ո՞րն է նոր գաղափարներ առաջ քաշելու բուն իմաստն,եթե նույնիսկ սպա-զինվոր հարաբերությունները նույն պետությունն,ի դեմս Պաշտպանության նախարարության, չի կարողանում ոչ մի կերպ կարգավորել: Իսկ թե որքան կարևոր են այդ հարաբերությունները բանակի մարտունակության համար,գիտակցում են նույնիսկ նրանք,ովքեր զինված ուժերից մղոններով հեռու են,չէ՞ որ նրանք էլ են հրաշալիորեն հասկանում,որ բարոյապես ու հոգեպես նվաստացվող զինվորը չի կարող դառնալ հայրենիքի այն պաշտպանը, որին կձոնեն հայրենասիրական երգեր ու կհամարեն պետության հենասյուն:
Ցավոք,ստիպված պետք է արձանագրենք,որ բանակը ոչ միայն ներկայիս Հայաստանի հասարակության յուրօրինակ հայելին է,այլև դարձել է մի վայր, ուր լավագույնս իրենց արտացոլանքն են գտնում բոլոր այն արատավոր երևույթները,որ ներկայումս բնորոշ են հայկական պետությանը. անդամալույծ պետության մեջ առողջ բանակ կառուցելն անհնարին է:
Անուշ Արշակյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



