- 2025-12-20 12:59:00ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Ինչ բացահայտումներ են արել Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մասին Փաշինյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ինչ է հայտարարագրել նա պաշտոնապես:
Եթե հաշվի առնենք Հովիկ Աբրահամյանի ներկայացրած եկամուտների հայտարարագիրը, կարող ենք կարծել, որ, օրինակ, ԱԺ նախագահ եղած ժամանակ նա ավելի հարուստ էր, քան վարչապետ լինելուց: Տարեցտարի նրա պաշտոնը բարձրացել է, բայց եկամուտները նվազել: «Ինչ վերաբերում է իմ ունեցվածքին, ես երբեք չեմ թաքցրել, որ ունեմ ունեցվածք, մանրամասն օրենքի տառին համահունչ ես ներկայացրել եմ։ Աշխատել եմ այն տարիներին, երբ հողագործությամբ եմ զբաղվել, այն ժամանակ, երբ թույլատրվում էր։ Իմ պաշտոնների ընթացքում, երբ եղել եմ կառավարությունում, Ազգային ժողովի նախագահ, չեմ վաստակել ունեցվածք, ոչ էլ կոռուպցիայի արդյունքում եմ վաստակել իմ ունեցվածքը»,- ԱԺ-ում պատասխանելով Նիկոլ Փաշինյանի քննադատությանը իր ունեցվածքի մասին՝ այսպիսի հայտարարություն էր արել այն ժամանակ դեռ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա նաեւ վստահեցրել էր՝ «Ինչ ես ունեմ՝ հայտարարագրել եմ: Ես որեւէ կոռուպցիոն սկանդալի, որեւէ պետական միջոցները չարաշահելու միջոցով հարստություն չեմ դիզել»:
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Հովիկ Աբրահամյանը հաստատել է, որ ՀՀԿ-ից դուրս է գալիս եւ դիմում է ներկայացնելու: Ակնհայտ է, որ նա ՀՀԿ-ից ձեռնունայն չի հեռանում: Եթե հաշվի առնենք Հովիկ Աբրահամյանի ներկայացրած եկամուտների հայտարարագիրը, կարող ենք կարծել, որ, օրինակ, ԱԺ նախագահ եղած ժամանակ նա ավելի հարուստ էր, քան վարչապետ լինելուց:
Տարեցտարի նրա պաշտոնը բարձրացել է, բայց եկամուտները նվազել:
2014-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարագրել էր 3 բնակարան, 1 ավտոտնակ, 285 մլն դրամ, 2 մլն 40 հազար դոլար, մոտ 6 մլն դրամ աշխատավարձից ստացված եկամուտ եւ այլ եկամուտ՝ 40 մլն դրամ: Իսկ վարչապետի պաշտոնը թողնելուց հետո՝ 2016-ի սեպտեմբերի 28-ին նա ներկայացրել է անհամեմատ ավելի համեստ ունեցվածքի հայտարարագիր՝ նշելով, որ ավելի քան 100 մլն դրամով պակասել են իր միջոցները, ունի 160 մլն դրամ եւ ընդամենը 1.5 մլն դոլար, այսինքն՝ ավելի քան կես մլն դոլար պակաս, քան ուներ ԱԺ նախագահ եղած ժամանակ:
Իսկ թե իրականում ինչ մնաց ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանին, որքան բնակարաններ, հանգստյան տներ, գործարաններ եւ այլ օբյեկտներ՝ այս մասին մամուլի բազմաթիվ հրապարակումներ եւ վկայություններ կան:
Նա այս տարիների ընթացքում զբաղեցրել է բազմաթիվ պաշտոններ, եղել է քաղաքապետ, մարզպետ, նախարար, փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԺ նախագահ, վարչապետ: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տվյալներով՝ նա այդ պաշտոնները զբաղեցնելով՝ իր պաշտոնական լիազորությունները չարաշահել է եւ կուտակել ունեցվածք՝ դառնալով Երրորդ հանրապետության ամենախոշոր սեփականատերերից մեկը:
Փաշինյանն ԱԺ-ում հրապարակեց, թե իր ունեցած լուրերով ինչ ունեցվածքի տեր է Հովիկ Աբրահամյանը՝ փոքր կենտրոնում նորակառույց բարձրահարկ շենքի սեփականատեր է եւ փոքր կենտրոնում սրանից բացի շուրջ 20 բնակարան ունի. «Ըստ լուրերի, Հովիկ Աբրահամյանին են պատկանում մի քանի տասնյակ բենզալցակայաններ եւ գազալցակայաններ Հայաստանի ողջ տարածքում, Արտֆուդ ընկերության 50 տոկոսը, Արարատցեմենտի 30 տոկոսը, մի քանի խաղատներ ՀՀ տարածքում, հանգստյան տուն Ղրիմում, որը նա, ըստ օդում կախված լուրերի, ձեռք է բերել 2007-ին՝ 7 մլն դոլարով, ունի հանգստյան տուն եւ 5 հա հող Ծաղկաձորում, Արտաշատի «Սիրիուս» գործարանի շենքը, Արտաշատի նախկին կենցաղսպասարկման ծառայության շենքը, Արտաշատի գաստրոնոմի շենքը, «Արտաշատպլազա» առեւտրի կենտրոնը, Արաքս գետի ափին գտնվող 3 ավազահանքերը, 2500 հա հողատարածքներ Նարեկ, Ուրցաձոր, Քաղցրաշեն համայնքներում եւ այլն:
Ըստ լուրերի, այս ողջ ունեցվածքը Հովիկ Աբրահամյանը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով»:
Ավելի վաղ «Հետքը» հրապարակել էր, թե Հովիկ Աբրահամյանն իր բարեկամներին ու հարազատներին ինչ պաշտոնների է հասցրել տեղավորել, որքան բաժնետոմսեր ունեն տասնյակ ընկերություններում, որքան գազալցակայաններ ու գործարաններ են ձեռք բերել:
Իսկ ավելի պատկերավոր Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մասին դեռեւս տարիներ առաջ իր բացահայտումներն էր արել առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը՝ հանրահավաքում. Նա հայտարարել էր. «Փորձեք հիշել կամ պարզել նաեւ, թե ո՛ր կենդանակերպի նշանի տակ ծնված երջանիկին են պատկանում թեկուզ Խորհրդային Հայաստանի վարչական միավորներից մեկի՝ Արտաշատի շրջանի հետևյալ ձեռնարկությունները. Արտաշատի գինու գործարանը, նույն քաղաքի մեխանիկական գործարանը, Շահումյան գյուղի շարժական մեքենայացված շարասյունը, այդ գյուղում տեղակայված գյուղշին 5-րդ տրեստի ավտոպարկը, Արտաշատի «Սիրիուս» գործարանը, Արտաշատի կենցաղսպասարկման շենքը՝ վերածված կազինոյի, «Արտաշատ» գաստրոնոմը, Արտաշատի հին բաղնիքը, նույն քաղաքի հյուրանոցի ռեստորանը, Մխչյան գյուղի գինու գործարանը, շրջանի բոլոր գազալցակայանները, Մխչյանի ավտոձեռնարկությունը, Մխչյանի բետոնի գործարանը, Արաքս գետի երեք ավազահանքեր, հազարավոր հեկտար կազմող հողատարածքներ ու հանքավայրեր Նարեկ, Քաղցրաշեն, Ուրցաձոր, Գոռավան գյուղերում և Արարատի մարզի այլ բնակավայրերում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
www.aravot.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur



