- 2026-03-08 12:23:00Ժամկետանց և չգրանցված դեղեր ինչ են վաճառում քաղաքացիներին
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Մահացել է Զորավար, ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբայրը՝ Արցախյան ազատագրական շարժման նվիրյալ Համբարձում Գրիգորյանը:
USArmenianews.com- լրատվական կայքի անձնակազմը ցավակցում է գեներալ Մանվել Գրիգորյանին, նրա հարազատներին եւ ստորեւ ներկայացնում ԵԿՄ-ականների ցավակցական խոսքը եւ Համբարձում Գրիգորյանի անցած մարտական ուղին.
«Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկները, պատանի, երիտասարդ երկրապահները խոր վշտով տեղեկացնում են, որ կյանքի 62-րդ տարում մահացել է Արցախյան ազատագրական շարժման նվիրյալ Համբարձում Գրիգորյանը։
Երկրապահական ընտանիքը ցավակցում է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանին հարազատ եղբոր անժամանակ մահվան կապակցությամբ։ Կորուստն անդառնալի է եւ կորուստը ոչ միայն Գրիգորյանների ընտանիքինն է, այլեւ՝ երկրապահական եռասերունդ ընտանիքինը, ողջ հանրությանը։ Համբարձումը ողջ կյանքը նվիրել է հայրենիքին։ Զորավարի ղեկավարած ջոկատի, ապա՝ գումարտակի, հետո՝ բրիգադի կազմում մասնակցել է 1989-94 թվականների ազատագրական պատերազմին։ Պատերազմից հետո եւս բոլոր հնարավորություններով ծառայել է ազգին, հայրենիքին։ Համբարձումը սիրված եւ հարգված անհատականություն էր, վայելում էր համագյուղացիների, ընկերների, բոլոր իրեն ճանաչողների հարգանքը։ Բնական է, որ նրան ճանաչող ամեն ոք այսօր ցավ ու կսկիծ է զգում հարգարժան հայ մարդու վախճանի կապակցությամբ։
Երիցս ցավակցելով՝ համբերություն եւ առողջություն ենք մաղթում Համբարձում Գրիգորյանի զավակներին, թոռներին, ընտանիքի անդամներին, հարազատներին։ Ննջիր խաղաղությամբ, թանկագի՛ն Համբարձում»։
Համբարձում Գրիգորյանի հուղարկավորության հանձնաժողովը տեղեկացնում է, որ հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 15-ին՝ Համբարձումի օջախում՝ Արշալույս գյուղում, հուղարկավորությունը՝ հունվարի 16-ին, ժամը 13։00-ին։
Հ. Գրիգորյանի մարտական ուղին
Պահեստազորի ավագ լեյտենանտ Համբարձում Սեկտորի Գրիգորյանը (գրանցված ԵԿՄ Էջմիածնի տ/բ) 1990-1994թթ. Էջմիածնի կամավորականների ջոկատի, այնուհետև 5-րդ գումարտակի կազմում մասնակցել է ԼՂՀ սահմանների ազատագրական, պաշտպանական մարտական գործողություններին:
10.10.1990թ.-25.12.1991թ. Էջմիածնի կամավորական ջոկատի կազմում մասանակցել է Հադրութի շրջանի գյուղերի պաշտպանությանը:
02.12.1992թ.-20.04.1993թ. Էջմիածնի 5-րդ գումարտակի կազմում մասնակցել է Հադրութի շրջանի գյուղերի պաշտպանությանը:
04.06.-17.08.1993թ. մասնակցել է ԼՂՀ Հադրութի շրջանի Ֆիզուլի տարածքի ազատագրական մարտական մարտական գործողություններին:
26.12.1993թ.-20.04.1994թ. մասնակվցել է Մարտակերտի շրջանի Մադաղիս, Մաղավուզ, Մեծ Շեն, Հակոբ Կամարի, Տոնաշեն, Թալիշ գյուղերի մարտական գործողություններին:
Մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է ՀՀ «Մարտական Ծառայություն», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «ԶՈՒ 20 տարի», ԵԿՄ «5-րդ բրիգադ 20 տարի», ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալներով, ԵԿՄ «Հայաստանի երկրապահ», ԵԿՄ «5-րդ բրիգադ» հուշամեդալներով և պատվոգրերով:
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք...
Ողբերգական դեպք Երևանում․ որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Կասկադ»-ի կիսակառույց տարածքում
ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



