- 2025-12-20 12:59:00ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

«Հելսինկյան ասոցիացիան» շատ երկար հետևում էր դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի գործին և վերջերս նաև ներգրավվել են այդ գործում՝ տրամադրելով վերջինիս փաստաբան:
Այս մասին դեկտեմբերի 23-ին հրավիրված ասուլիսին ասաց «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը:
Նա նշում է, որ շատ երկար խոչընդոտել են իրեն՝ Հրաչյա Գևորգյանի գործով որպես փաստաբան ներգրավվելուն. «Տեսնում էին, որ դատապարտյալը հրապարակում է նյութեր, տալիս ինֆորմացիա, բայց ի վերջո ինձ տվեցին Հրաչյայի ստորագրած լիազորագիրը:
Նինա Կարապետյանցը նշում է, որ այժմ պատկան մարմինները մերժում են Արայիկ Պապիկյանին՝ որպես փաստաբան ներգրավվելու դիմումը»,- ասաց Նինա Կարապետյանցը:
«Հելսինկյան ասոցիացիայի» նախագահը նշում է, որ Հրաչյա Գևորգյանը այն կալանավորներից է, որը չի խուսափում բարձրաձայնել խնդիրների մասին: «2014 թվականի ապրիլից մինչև 2015-ի փետրվարը Հրաչյան գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում: Մարդը ստացել է համապատասխան բուժում, ինչի մասին ասված է Քրեակատարողական վարչության նամակում:
Մեկ էլ հանկարծ պարզվում է, որ նա երկկողմանի թոքաբորբով հայտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Դրանից հետո հաջորդ օրն իսկ Հրաչյան ընկնում է կոմայի մեջ: 10 օր նա մնում է այդ վիճակում՝ արհեստական շնչառության ապարատին միացված: Դրանից հետո նրան վերադարձնում են հիվանդանոց, ուր ընդունվելիս հիվանդը չի կարողանում խոսել և բացատրվում է ժեստերով:
Հարց է առաջանում. այդ ի՞նչ են արել մարդուն, որ նա չէր կարողանում խոսել: Այն, որ մեզ համոզում են, որ ՔԿՀ-ներում կա բավարար բուժում և մասնագիտացված հիվանդանոց, ոչ մի բան էլ իրականում չկա», - ընդգծեց Նինա Կարապետյանցը:
Փաստաբանը նշեց, որ 2015-ից իրենք ստանում են բազմաթիվ նամակներ՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, նախագահի աշխատակազմի, Արդարադատության նախարարության աշխատակազմի պետերի ստորագրություններով, որոնց համաձայն, ինչպես փաստում է Նինա Կարապետյանցը, «Հրաչյա Գևորգյանը տառապում է խրոնիկ-բրոնխիտ սրացման շրջանում ալերգիկ դերմատիտ, խրոնիկ դերմատիտ C և նաև Պարկենսոնի հիվանդություններով: Պարկենսոնի հիվանդության դեպքում մարդը ենթակա է ակտիրովկայի»:
«Քրեակատարողական հիմնարկում լինելու ժամանակ Հրաչյան ենթարկվում է բռնության, որի արդյունքում նրա քիթը կոտրված էր, բայց Նուբարաշեն ՔԿՀ-ում ինձ համոզում էին, որ կոտրվածք չկա, և քիթն ուղղակի մի քիչ ուռել է: Նրան ծեծել էր ՔԿՀ-ի բուժակը:
Պատճառն այն է եղել, որ Հրաչյա Գևորգյանը սայլակից ընկել էր հատակին, ի վիճակի չի եղել վեր կենալ, մի քանի ժամ շարունակ կանչել է բուժակին, վերջինս չի արձագանքել, հետո ավելի ուշ մոտեցել է, և երբ Հրաչյան զայրացած ասել է՝ երկու ժամ է կանչում եմ, ի պատասխան ստացել է հարված քթին:
Դրանից հետո նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանադանոց», ռենտգեն արել և մեզ համոզում էին, որ քիթը կոտրված չէ: Վերջիվերջո մեզ հաջողվեց այնպես անել, որ նրան տեղափոխեն հիվանդանոց: Այնտեղ նրան ստուգելուց հետո ասացին, որ ոչ միայն կոտրվածք կա, այլև քիթը թեքված է:
Կան փաստաթղթեր, համաձայն որոնց այս մարդը ստանում է համապատասխան բուժում, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Ստացվում է, որ մարդիկ առողջ մտնում են ՔԿՀ, դառնում են հաշմանդամ: Սա նրանց «արդյունավետ» բուժման հետևանքն է»,- նշեց բանախոսը:
Տիկին Կարապետյանցը ասաց, որ Հրաչյա Գևորգյանը նամակներ է ուղարկել ԱԺ պատգամավորներին:
Նրանցից Լևոն Զուրաբյանը հարցում է ուղարկել արդարադատության նախարարին, որն էլ պատասխան նամակ է ուղարկում պատգամավորին: Բանախոսը մեջբերում արեց նախարարության նամակից. «Դատապարտյալների ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում բժշկական անձնակազմի կողմից իրեն թունավորելու հետ կապված ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ նշվածը իրականությանը չի համապատասխանում, դեպքի առթիվ մինչ օրս որևէ քրեակատարողական ծառայողի տվյալ հանցագործությունը կատարելու համար մեղադրանք չի առաջադրվել»: «Ուրեմն այս գործը գտնվում է քննության մեջ, այ նախարար ջան, դու իրավունք չունես, լինելով պաշտոնատար անձ, քո դիրքորոշումը հայտնել ու գնահատականներ տալ»,- արձագանքեց Կարապետյանցը:
Ի հավելումն Նինա Կարապետյանցը ասաց. «Խստագույնս սահմանափակվել է նրա կապը արտաքին աշխարհի հետ, նրան թույլ չեն տալիս դիմումներ ուղարկել դուրս, դրանք ուղղակի տեղ չեն հասնում:
Դեկտեմբերի 2-ին բավականին մեծ քանակով աշխատակիցներ օպերմասից մտել են նրա խուց և ուղղակի դաժանաբար ծեծել են հաշմանդամ մարդուն: Ծեծողները բացատրել էին դա այսպես. «քո պատճառով չենք կարողանում տուն գնալ, մեռանք ցուցմունք գրելով»: «Հայաստան24»-ը Նինա Կարապետյանցից հետաքրքրվեցինք Հրաչյա Գևորգյանի գործի մանրամասներով՝ մասնավորապես ինչ մեղադրանք է առաջադրվել վերջինիս, որ թվականից է նա գտնվում անազատության մեջ. «Հրաչյա Գևորգյանը դատապարտվել է 2011 թվականին:
Նախ ասեմ, որ դրանից ավելի առաջ, երբ Հրաչյան եղել է անազատության մեջ մեկ այլ գործով և իր պատիժն է կրել «Արթիկ» ՔԿՀ-ում, անընդհատ հանդիպումներ է ունեցել մի կնոջ հետ, նրանք եղել են քաղաքացիական ամուսնության մեջ: Հետո Հրաչյա Գևորգյանը դուրս է եկել ՔԿՀ-ից, վերջինս, այդ կինը և նրա անչափահաս երեխան սկսել են միասին բնակվել:
Հանկարծ պարզվում է, որ Հրաչյա Գևորգյանը առևանգել է այդ կնոջը, նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ է իրականացնել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 218 հոդվածով պատանդ պահել, 216 հոդվածով՝ ոստիկաններին դիմադրություն ցույց տալը»,- ասաց Նինա Կարապետյանցը:
Լուսինե Առաքելյան
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur



