- 2025-11-06 10:59:00Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-02 15:20:00Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել...
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Տարիներ շարունակ Միհրան Պողոսյանը վերահսկում էր Հայաստանում բանանի շուկան, և նրա «օգնությամբ» այս միրգը համարվում էր տարաշխարհիկ պտուղ, որը զարդարում էր միայն տոնական սեղանները կամ գնվում էր հատիկով և միայն երեխաների համար: Ի դեպ, այս մրգատեսակը մեր նախնիների ժառանգներն անվճար են վերցնում բնությունից. սա՝ ի գիտություն Միհրան Պողոսյանի:
Վերջին շրջանում վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում էր մենաշնորհների վերացման դիրքերն ամրապնդել, և դրանով իսկ բանանի դաշտում տեղի է ունենում իսկական խառնաշփոթ:
Նախ ՊԵԿ-ից անուղղակի լուրեր տարածվեցին, որ ինչ-որ գործարար, եթե իհարկե այդ գործարարը գոյություն ունի, ցանկացել է բանան ներկրել, և ՀՀ տարածքում խոչընդոտել են բանանի իրացմանը: Նա էլ, ինչպես վարչապետն էր հրահանգել, զանգել է ՊԵԿ, այնտեղ հարցը կարգավորել են: Կարճ ասած՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հացն են կտրել:
Այնուհետև տեղեկություն տարածվեց, որ Սամվել Ալեքսանյանն է երկրորդ ներկրողը, և եթե դա այդպես էր, ապա ՊԵԿ-ի ինֆոն զուտ կատակերգության ժանրից էր: Իհարկե, պարոն Ալեքսանյանը հերքեց, որ երկրորդ ներկրողն է, ինչին ոչ ոք չհավատաց, քանի որ հայտարարում է, որ ինքը բիզնես չունի, և տիկին Շողիկն է իրեն պահում:
Եթե երկրորդ ներկրող կա շուկայում՝ դա ենթադրում է, որ բանանի գինը պետք է իջնի, սակայն, ինչպես հայտնի է, այն իջել է 20 դրամով: Անգամ ոչ տնտեսագետը կհասկանա, որ ոչ մի մրցակցություն էլ չկա, և բանանի շուկայում իսկական թատերական ներկայացում է, որտեղ բոլոր խաղացողների համար էլ բեմադրությունն իսկական գտածո է:
Նման հակասական լուրերի պայմաններում դժվար է գլուխ հանել, թե ի վերջո Միհրան Պողոսյանն է այլ ընկերության միջոցով բանան ներկրում. ինչպես հայտնի է, նա ոչ միայն հայաստանյան շուկան է մենաշնորհել, այլ, ըստ որոշ լուրերի, անգամ ՌԴ-ի մեծածախ շուկան: Եվ նա թույլ չէր տա ինչ-որ անհայտ գործարար մտներ բանանի տիրույթ:
Լավ, ինչո՞ւ է ՊԵԿ-ը փորձել մաս կազմել բանանի ներկայացմանը: Սա հիշեցնում է «Եռանկյունի» ֆիլմը, որտեղ Գասպարը պատմում է, որ փախուստի մեջ ոչ մի լավ բան չկա, և փորձել է գասպարավարի լողի միջոցով արդարացնել իր փախուստը Էրգրից: ՊԵԿ-ի այս գործելաոճը գասպարավարի լողի համատեքստում է:
Երևի կառավարությունում հասկացել են, որ իրենք կարող են գազի շուկան վերահսկել, իսկ ահա բանանի շուկան Միհրանը որևէ մեկին չի զիջի, ավելին՝ կարող է մամուլում այնպիսի խառնաշփոթ առաջացնել, որ շունը տիրոջը չճանաչի, ինչն էլ եղել է:
Կառավարությունը կա′մ պետք էր ընդուներ, որ անզոր է Միհրանի դեմ, կա′մ բեմադրության մաս կազմեր, և քանի որ վարչապետը չէր կարող իր թուլությունը հրապարակային ընդունել, ստիպված ընդունեց Միհրանի բանանային պարի հրավերը:
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է
Եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության.ճշմարտության ձայն
Ի՞նչ կապ ունի՝ ինչ են ասում Բաքվում, «կարևոր է»՝ ինչ է ասում Սուրեն Պապիկյանը
ՔԿ-ն Վեհափառի եղբորը և նրա որդուն ձերբակալելու որոշում է կայացրել՝ Հարություն Մկրտչյանի սուտ մատնության հիման վրա
Իրական սրբապղծության մասին
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը կզբաղեցնի «ԴՕԿ» կուսակցության նախընտրական շտաբի պետի պաշտոնը. Վարդան Ղուկասյան
«Մայր Հայաստանից» հուզված Նիկոլի երկու թեկնածուները Վաղարշապատում
Հազարավոր արցախցիներ ընտրությունների մասնակցելու իրավունք էլ չունենք... Նատաշա Պողոսյան
Հայաստանյան իշխանությունները չեն դադարում ստորացնել հայ ժողովրդին
Ժաննա Անդրեասյանի հեթական դավադրությունը. ինչո՞ւ է հենց մանկավարժականը հայտնվել թիրախում
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 29 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
«Վարչական ռեսուրսի դեմ պայքարելու ենք մեր ժպիտներով, մեր աշխատանքով, մեր խոսքով».Արթուր Վանեցյան
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շուրջ ստեղծված իրավիճակը մնում է մտահոգիչ. Ժաննա Անդրեասյանը չի կարողանալու խուսափել անձնական պատասխանատվությունից
Հոկտեմբերի 15֊ ին ՄՈՒՐԱՑԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ տեղի է ունեցել Սպանություն.Սոֆյա Եսայան
Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջի հայտարարություն է տարածել
Կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ.ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Հարկավոր է իմանալ, որ վիրտուալ տիրույթը ևս հասարակական տիրույթ է ...
Երբևէ չեմ տեսել Հայոց եկեղեցու դեմ տարբեր պատրվակներով այսքան վրեժխնդրություն...
Փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարում է անժամկետ գործադուլ
«Միքայել Համբարձումյան և գործընկերներ» ընկերությունը միանում է գործադուլին



