- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը տարեվերջյան ասուլիս է տվել: Ի՞նչ կարգավիճակով՝ պարզ չէ:Երևի խոսելու, հիշվելու պահանջ է ունեցել:
Եվ քանի որ օրվա թեման պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու հայտն էր, Աշոտյանն այս առիթով ևս որոշել է ինքնատիպ երևալ ու արտահայտել է մի միտք, ինչը դժվար պիտի լինի միտք անվանել, քանի որ յուրաքանչյուր մտքի հիմքում իմաստն է ընկած, իսկ Աշոտյանի մտքի հիմքը կազմում է ակնհայտը մերժելու ջղաձիգ փափագը:
Ահա թե ինչ է ասել Արմեն Աշոտյանը. «Ունենալով հարգանք նախկին գեներալի անցած քաղաքական, ռազմական, մարդկային ճանապարհի հանդեպ, ունենալով ջերմ հարաբերություններ նրա հետ, այդուհանդերձ, պետք է նշել հայտնի ճշմարտությունը՝ «Պլատոնը իմ ընկերն է, բայց ճշմարտությունը ավելի թանկ է»։
Իսկ Պլատոնի մտերմագույն ընկեր Աշոտյանի ասելիք ճշմարտությունն այն է, թե իբր քաղաքականությունը ձգում է նախկին պաշտոնյաներին, սակայն կյանքը ցույց է տալիս, որ նրանք չեն կարող արձանագրել մեծ արդյունքներ, բայց քաղաքական արևի տակ կարողանում են տեղ զբաղեցնել՝ ունենալով որոշակի ծրագիր, ամբիցիաներ։
Այլ կերպ ասած՝ Սեյրան Օհանյանը շանսեր չունի, քանի որ այլ զինվորականներ ևս անցել են նույն ուղին և ոչնչի չեն հասել:
Իր թեզը պաշտպանելու համար Աշոտյանը հիշեցրել է Վաղարշակ Հարությունյանին, Վազգեն Մանուկյանին, բայց շրջահայացորեն մոռացության է տվել Վազգեն Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Բակո Սահակյանին և բոլոր նրանց, որոնց կենսագրության մեջ մարտական ու ռազմական էջեր կան, սակայն քաղաքականության մեջ հաջողություններն ակնառու են եղել:
Մեկ ուրիշն Արմեն Աշոտյանի փոխարեն մի փոքր ազնիվ կգտնվեր ու պարզապես կասեր, որ Օհանյան Սեյրանի վերադարձն իր սրտով չէ, ու այդքանով հարցը կփակվեր:
Բայց Աշոտյանը խելոք տղա երևալու անբավարարվածություն ունի, նա չի կարող առանց զուգահեռների, խրթին դատողությունների, Պլատոնի ընկերակցության: Նա պիտի թեզեր մոգոնի հատուկ զինվորականների համար՝ գրողի ծոցն ուղարկելով համաշխարհային ողջ պատմությունը, միայն թե Օհանյանին դուրս մղի օրինաչափությունների դաշտից:
Ափսոս, որ ԿԳ նախկին նախարարը գոնե մեկ անգամ չի մտածել այն մասին, թե օրինաչափություններից որքան մեծ շեղում է մարմնավորում հենց ինքը, այնքան մեծ, որ այդ հարցում համակարծիք կլինեին թե՛ Պլատոնը, թե՛ Արիստոտելը:
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



