- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-02 15:20:00Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել...
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Հարց. Նախկին արտգործնախարար և Համախմբում կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը երեկ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է, որ հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ խորհրդարանական ընտրություններին նախընտրական դաշինքով մասնակցելու համար:Օսկանյանը նշել է, որ այդ նպատակով հանդիպել է նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և Ժառանգության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, նրանց հետ հնարավոր դաշինքը համարելով բավականին լավ, սակայն, ըստ Օսկանյանի, Օհանյանը քաղաքականություն մտնելու որոշում դեռ չի կայացրել: Որքանով եք հնարավոր համարում նման դաշինքի ստեղծումը, և ըստ ձեզ ինչն է խանգարում Սեյրան Օհանյանին քաղաքականություն մտնելու վերաբերյալ որոշում կայացնել:
Պատասխան. Նոր խորհրդարանում պատգամավորական մանդատների համար ընտրարշավի մեկնարկից առաջ միջկուսակցական հանդիպումները և խորհրդակցություններն ինքնին հասկանալի երևույթ են։ Դա հավասար չափով վերաբերում է ինչպես ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերին, այնպես էլ կառավարող կուսակցությանն ու իշխանամետ ուժերին։ Բոլորի առջև դրված է նույն խնդիրը՝ ընտրազանգվածային ողջ ռեսուրսի համախմբման միջոցով հասնել գերակշռության հօգուտ իրեն։ Որպես կանոն, նման խորհրդակցություններն անցկացվում են մի քանի փուլով՝ տրամադրությունների տնտղումից մինչև համագործակցության մասին կոնկրետ արձանագրությունների ստորագրում։ Ինչպես հայտնի է, առայժմ ամենից հեռուն գնացել է երեք կուսակցությունների դաշինքը, որոնց առաջնորդները շաբաթվա սկզբին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Պետք է կարծել, որ գործընթացը շարունակություն է ունենալու, և առաջիկայում կդառնանք նոր դաշինքների ու բլոկների ձևավորման ականատեսը։ Սրան գրեթե չարժե կասկածել այն պարզ պատճառով, որ եթե կառավարող կուսակցության համար դաշնակիցներ ներգրավելն իր կողմից ավելի շատ խորհրդանշական բնույթ է կրում, որպեսզի պոստֆակտում ընտրությունների՝ ոչ այնքան ազնիվ մեթոդներով ձեռք բերած արդյունքները բացատրի որպես ոչ միայն ընտրողի, այլ նաև գործընկեր քաղաքական ուժերի աջակցության արգասիք, ապա ընդդիմադիր կուսակցությունների համար լայն համախմբումը կենսականորեն կարևոր անհրաժեշտություն է։
Տառացիորեն օրեր առաջ գրել եմ, որ ընդդիմության թիվ մեկ խնդիրը գործուն մեխանիզմների ստեղծումն է, որոնք ընտրություններում պետք է կանխեն ամեն տեսակ անբարեխիղճ տեխնոլոգիաները և կարողանան ապահովել ընտրողների ձայների օբյեկտիվ հաշվարկը։ Դրան հասնել հնարավոր է միայն ջանքերի ու առկա ռեսուրսների լայն համախմբմամբ։
Այս տեսակետից լիովին հնարավոր եմ համարում, որ եթե ընդդիմության ճամբարում ձևավորվեն անգամ մի քանի նախընտրական դաշինքներ, քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացի վերահսկման հարցում նրանք կարող են հանդես գալ միասնական դիրքերից՝ ստորագրելով մի ինչ-որ հուշագիր։
Այդ ժամանակ հնարավորություն կլինի իմանալու իշխանության հանդեպ հասարակության վստահության իրական, այլ ոչ թե «սրբագրված» մակարդակը։ Հասկանալի է, ոչ «Համախմբում» կուսակցությունը, ոչ էլ որևէ այլ կուսակցություն չեն կարող թույլ տալ իրենց անմասն մնալ առայժմ կուլիսների հետևում փոթորկվող գործընթացներից։
Իհարկե, քննարկումներ են ընթանում, բանակցություններ են վարվում գալիք դասավորությունների ուրվագծերի շուրջ։ Հասկանալ կարելի է զանգվածային լրատվամիջոցների՝ կատարվող իրադարձություններն ամեն օր լուսաբանելու մղումը, մանավանդ՝ էքսկլյուզիվի իրավունքով, բայց գործնականում հաճախ հորինվածը մատուցվում է անգամ ոչ թե որպես վարկած, այլ գրեթե կատարված փաստ։
Եվ որքան ավելի ծանրակշիռ է քաղաքական ուժը, որքան ավելի շոշափելի՝ այս կամ այն գործչի քաղաքական կշիռը, այնքան ավելի շատ են նրանց շուրջ հետաքրքրությունն ու ասեկոսեները։ Սա բնական գործընթաց է, և դժվար է որևէ մեկին մեղադրել չափից ավելի հետաքրքրասիրության մեջ։
Ինչ վերաբերում է անհատներին։ Որևէ մեկը կասկածո՞ւմ է, թե, ասենք, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ որպես շատ բաների միջով անցած քաղաքական գործիչ, ստվերում կմնա երկրի համար այնքան նշանակալի ընտրությունների նախօրեին։ Բա էլ ո՞րն է քաղաքական գործչի խնդիրը, եթե ոչ՝ ընտրություններին մասնակցելը։ Խոսում եմ քաղաքական գործիչների մասին, ովքեր քաղաքական հավակնություններ և երկրի կառավարման իրենց տեսլականն ունեն, այլ ոչ թե փորձագետների կամ քաղաքական խորհրդատուների։
Միանգամայն այլ դրդապատճառներ ունի, ասենք, Գագիկ Ծառուկյանը։ Գաղտնիք չէ, որ նա վայելում է բնակչության բավական լայն շերտերի վստահությունը, նրա վերադարձին մեծ քաղաքականություն սպասում են, նրա հետ որոշակի հույսեր են կապում։ Դրա հետ մեկտեղ, Ծառուկյանը վառ արտահայտված քաղաքական հավակնություններ չունի։
Համենայն դեպս, ցայժմ դրանք չեն դրսևորվել։ Մյուս կողմից՝ նա հաջող գործարար է, ինչն արդեն մտածելակերպ է ձևավորում և բնութագրում։ Այ, խոշոր գործարարի տեսակետից էլ հենց ինչո՞ւ չփոխարկի համաքաղաքացիների վստահությունը քաղաքական դիվիդենդների, ինչը Հայաստանի ներկա իրողություններում հավասարազոր է իրեն կոնյունկտուրային ոտնձգություններից վնասազերծելուն, ինչից ոչ ոք, ցավոք, ապահովագրված չէ։
Եթե սրա հետ մեկտեղ նաև հնարավորություն է առաջանում կամ արմատապես, կամ մասամբ ազդելու իրականացվող քաղաքականության վրա՝ հօգուտ ընտրողի, ի՞նչ պակաս մոտիվ է։ Թե որն է ավելի գերակա՝ ճաշակի ու նախասիրությունների հարց է, ամեն մեկը կարող է համարակալել իր հայեցողությամբ, դրանից էությունը շատ չի փոխվի։
Այժմ՝ Սեյրան Օհանյանի մասին։ Նույնպես բավական պոպուլյար և դրական դեմք է։ Վերջին ամիսների իրադարձություններն ակներև ցույց տվեցին, որ Օհանյանը գիծ է քաշել գործող իշխանության հետ համագործակցության վրա՝ մերժելով այս կամ այն պետական պաշտոնն զբաղեցնելու բոլոր առաջարկները։
Ընդ որում, համարձակվում եմ ենթադրել, որ եթե համաքաղաքացիները պաշտպանության նախկին նախարարի արժանիքների մասին գիտեն, ապա նա ինքն, առնվազն, գլխի է ընկնում։
Արժե՞ արդյոք զարմանալ, եթե եռանդով լի և փորձով իմաստնացած Օհանյանն ընտրի քաղաքական կարիերան։
Կարծում եմ, շատ ավելի զարմանալի կլիներ, եթե նման մարդիկ մոռացության գիրկն անցնեին։ Վերադառնալով նախընտրական խորհրդակցությունների փուլերի և տեխնոլոգիաների մասին սկզբում ասվածին՝ պետք է նշեմ, որ այս հարցում գոյություն ունի մի ինչ-որ չգրված հիերարխիա. միջկուսակցական բանակցություններում մշակվում են ընտրություններին մասնակցության ուրվագծերն ու մեխանիզմները, համաձայնագրեր են կնքվում, միայն դրանից հետո են իրենց քաղաքական հայտերով հանդես գալիս խարիզմատիկ, ավելի նշանակալի դեմքերը՝ գլխավորելով կամ էլ աջակցելով այս կամ այն ուժերին։
Ցանկացած պարագայում, ստվերից դուրս գալու ժամանակը նրանք են ընտրում, որքան էլ որ բոլոր մյուսների համար դժվար լինի հետաքրքրասիրությունը զսպելը։
Աշոտ Անտինյան
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur
ՔՊ պատգամավորի որդու եւ դեսպանի եղբոր գործերը «սառցախցիկում» են. իրավապահները սպասում են հրահանգի՞․ «Ժողովուրդ»
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնողներին.armlur
«Դա ոչ մեկին հետաքրքիր չէ». Էջմիածնի նախկին քաղաքապետն ու սկեսուրը՝ մեղադրյալի աթոռին.Azatutyun
«Հրապարակ». Արշավել պատարագի ժամանակ
Եկեղեցին պատրաստվում է կտրուկ քայլեր ձեռնարկել․ «Հրապարակ»
Ո՞վ է Փաշինյանի «սրտի» Կաթողիկոսի «թեկնածուն». «Ժողովուրդ»
ԲԱՑԱՌԻԿ․ Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել.armlur
Փաստաբանն ահազանգում է՝ութ ամսական երեխան ՔՀ-ում հիվանդացել է, բժիշկ չկա.azatutyun
Սամվել Կարապետյանի եղբորորդու տունն են խուզարկում. սպասվում է ձերբակություններ.armlur
Վահագն Չախալյանը ձերբակալվել է․ նրան տանում են կալանքի
Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին.
Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց. նա կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ. news
ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել
Մայր Աթոռը շրջափակված է.armlur
«Ժողովուրդ». Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը



