- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
«Փաստ» օրաթերթը գրում է. Պարզվում է հայաստանյան իրականության մեջ կան այնպիսի դատախազներ, որոնք կամ բավական համեստ միջոցների տեր մարդիկ են, կամ էլ՝ մեծ հմտությամբ այդպես են իրենց ներկայացնում:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մի հարթակ է, որը թույլ է տալիս ցանկացած քաղաքացու տեսնել, թե ինչ հնարավորությունների տեր մարդիկ են մեր պաշտոնյաները: Այս անգամ «Փաստը» որոշել է անդրադառնալ Հայաստանի կայազորների զինվորական դատախազների ունեցվածքների ուսումնասիրությանը: Սրանց մեջ կան այնպիսիք, ովքեր դեմ չեն կողքից եկամուտ ունենալու գաղափարին և մեծ թվերի հասնող փոխառություններ են հանձնում:
Այդպիսին է Սևանի կայազորի դատախազ Գարիկ Հայրապետյանը, ով հայտարարագրել է մեկ անավարտ (կիսակառույց) շինություն և 21 միլիոն 607 հազար դրամի չափով փոխառություններ: Վերջինս ժամանակն իզուր չի վատնել և իր ունեցած գումարները դրել է շրջանառության մեջ՝ դրանից օգուտ ունենալու նպատակով: Նրա դրամական միջոցներն էլ կազմել են 300 հազար դրամ և 15500 ԱՄՆ դոլար, իսկ տարեկան եկամուտներն էլ՝ 16 միլիոն 892 հազար դրամ:
Մեծ կարողությունների տեր դատախազներից է նաև Գորիսի կայազորի դատախազ Մարգար Բաղդասարյանը, ով նախորդ տարի վաճառել է իր 33 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարանը՝ փոխարենը գնելով ավելի թանկ՝ 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարան:
Ըստ հայտարարագրի՝ նա վաճառել է նաև 4 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ իր «MERCEDES–BENZ S 320» մակնիշի ավտոմեքենան: Իր դրամական միջոցները կազմել են 18 միլիոն դրամ, իսկ եկամուտներն էլ՝ 9 միլիոն 953 հազար դրամ:«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է վարում նաև Լոռու մարզի կայազորի զինվորական դատախազ Արթուր Զաքարյանը, ով 14 միլիոն 200 հազար դրամ ունի իր հաշվին և 6 միլիոն 855 հազար դրամ էլ եկամուտ:Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ Ստեփան Մանուշակյանը թեև հայտարարագրած ավտոմեքենա չունի, բայց դրա փոխարեն մեկ առանձնատուն և երեք հողամաս ունի:
Բացի այդ, իր դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 15 միլիոն 400 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 8 միլիոն 545 հազար դրամ:
Թիվ 1 կայազորի զինվորական դատախազ Նիկոլայ Գաբրիելյանն ունի 7 միլիոն դրամ և 6 միլիոն 715 հազար դրամ եկամուտ: Դրանից բացի, նա վարում է ամերիկյան «INFINITI I 30» մակնիշի ավտոմեքենա:
Համեմատաբար համեստ միջոցների տեր դատախազներ են Երևանի կայազորի դատախազ նշանակված Արման Ասլանյանը, թիվ 2 կայազորի զինվորական դատախազ Արայիկ Պետրոսյանն ու թիվ 3 կայազորի զինվորական դատախազ Կարեն Աղաբեկյանը:
Երևանի կայազորի զինվորական դատախազը հայտարարագրել է ընդամենը 2 միլիոն 500 հազար դրամ և մեկ բնակարան, Արայիկ Պետրոսյանը՝ 2 միլիոն դրամ գումար և 6 միլիոն 597 հազար դրամ եկամուտ, ինչպես նաև «OPEL ASTRA GL 1.4I» մակնիշի ավտոմեքենա:
Իսկ Աղաբեկյանն էլ հայտարարագրել է մեկ բնակարան, 6 միլիոն դրամ դրամական միջոցներ և 6 միլիոն 114 հազար դրամ էլ եկամուտ:
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



