- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը պատասխանելով լրագրողի այն հարցին,թե «Չե՞ք վիրավորվում իբրև հանրապետական»,որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի մասին ասել է.«Ես նկատել եմ իրենց մեջ ցանկություն առաջին հերթին փոխելու և փոխվելու», պատասխանել է. «Կարծում եմ՝ հումոր է»:
Ընդհանրապես,հանրապետականների(հատկապես պաշտոնյա ) պատասխաններից դժվար է կռահել՝ նրանք հարցը հասկանու՞մ են,թե ոչ:
Այնպես չէ,որ ՀՀԿ-ում հավաքվել են բացառապես մտազուրկ մարդիկ,որոնք ընդունակ չեն ոչինչ հասկանալու:Հաստատապես չէ:Բայց մի բանում կարելի է հաստատապես համոզված լինել՝ ՀՀԿ-ում ոչ ոք,բացի Սերժ Սարգսյանից,իրավունք չունի արտահայտել սեփական կարծիք,այսինքն,ասել խոսք,միտք...,որը համաձայնեցված չէ Ս.Սարգսյանի հետ:
Գուցե այդպիսի գաղտնի հրահանգ կա:
Այն,որ վարչապետը ՀՀԿ-ի փոխվելու մասին հումոր է արել,կարծում եմ անկասկած է,իսկ թե ինչ է հասկացել և ինչ է փորձում բացատրել Գ.Մելիքյանը,դժվար է կռահել:
Հումորը հումոր,բայց երբ կարդում ես Գ.Մելիքյանի մյուս պատասխանները,սկսում ես որոշակիորեն կասկածել հրահանգի վերաբերյալ:
Լրագրողը Գ.Մելիքյանին հիշեցնում է վարչապետի մեկ այլ արտահայտությունը.«ՀՀԿ-ին անդամագրվելով իր վարկանիշն ընկել է» և ներկայացնում է տեսակետ,որ «հանրության մեջ ՀՀԿ-ի նկատմամբ հակակրանք և անտագոնիզմ կա»:
Այդ տեսակետներին ի պատասխան,Գ Մելիքյանը փոխանակ պատասխանելու՝ «Ես համաձայն չեմ ոչ մեկի տեսակետի հետ,բացի Ս.Սարգսյանի» և դրանով ապահովագրելով իր ապահով գոյությունը Ս.Սարգսյանի ողջ պաշտոնավորության ընթացքում,փորձում է լրագրողին և ընթերցողներին «համոզել» ,որ ՀՀԿ-ի նկատմամբ գոյություն չունի հակակրանք և անտագոնիզմ:
Նույնիսկ կարծիք է հայտնում,երևի գաղտնի հրահանգի էությունից բխող,որ իշխանությունների նկատմամբ միշտ եղել են և կլինեն քննադատություններ:
Այսինքն,ինչպես ԱՄՆ-ում քննադատում են դեմոկրատներին,Անգլիայում պահպանողականներին և մյուսներին,այնպես էլ մեզանում, քաղաքական մոդայի համաձայն քննադատում են էլի...
Առանց վիրավորելու,սույն պարոնին հիշեցնեմ,որ հարյուր հազարավոր հայերի սեփական երկրից ոչ ԱՄՆ-ի դեմոկրատներն են արտագաղթեցրել,ոչ Անգլիայի պահպանողականները,ոչ թուրքերը,ոչ էլ ազերիները...այլ միայն կոռուպցիայի մեջ թաղված,բյուջեն թալանող,ժողովրդին աղքատության եզրին հասցրած և միայն կեղծիքով վերարտադրվող ՀՀ իշխանությունները,իսկ ՀՀԿ-ն իշխանությունը է սկսած 1995թ.-ից:
ՀՀ պետականությունը թուլացնում և ժողովրդին արտագաղթեցնում է միմիայն անձնական և ոհմակային շահով առաջնորդվող հայ իշխանավորը,որոնց արժեհամակարգում հետևյալ արատներն են՝կեղծիք,տգիտություն,ստորաքարշություն,ագահություն...
Նրանց համար ազգային-պետական շահը ստորադասվում է անձնական շահից:Նրանք պատրաստ են ծառայել ցանկացած իշխանության,միայն թե պահպանվի իրենց անպատիժ գողանալու և անաշխատանք հարստանալու իրավունքը:
Նրանք նախկին կոմունիստներ են,ներկա հանրապետականներ,ապագա եդինոռուսներ կամ իլհամականներ:
Եվ նրանք իշխանության մարմիններում մեծամասնություն են:
Գագիկ Ղահրամանյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



