- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ես ուզում եմ իր ստեղծագործությունների տողերի արանքում փնտրել նրան` մի հայուհու, ով ապրում է օտար ափերում: Իր մասին պատմող ֆիլմն եմ նայում, ու նրա ընթերցած տողերի արանքում տեսնում հայրենիքից հեռու, հայրենի հողի կարոտով ապրող հայուհու: Այնտեղ բանաստեղծուհի կա` Նելլի Ավակովա Գրիգորյան, ով իր հայրենակարոտ տողերով ընդհանրացրել է ժամանակակից մարդուն` անցյալի տխուր հիշողությունների ու ներկայի օտարության խաչմերուկում: Այն ազդարարում է հայի ճակատագրի մասին մի պատմություն, որ հատուկ է շատ-շատերին ու տարբեր` յուրովի….
Տարեգրություն է այն, կարոտի երգ` հորովելի թախծալի մեղեդայնությամբ օծված, որ նկարահանվել է հեռավոր Լոս Անջելեսում, որտեղ անուններ կան, որ արժանվույս մեծարանքի են արժանի: Այն հայի հոգու ճիչն է, որ կամաց, բայց հնչեղ արձագանքում է օտարության մեջ ապրող մարդու կսկծացող հոգուն: Այդ փաստագրական ֆիլմը կարոտի երգ է, որ հանդիսատեսին տանում է մտորումների գիրկը` իր հետևում թողնելով անզուսպ մի թախիծ...
«Երկիր Մեդիայում» տեղադրված տեսանյութն եմ նայում արձակագիր Լևոն Ադյանի մասին` «Գրողը Ղարաբաղի հեռու լեռներից»: Ամենուր հայրենի Արցախ բանաշխարհի և Ադյան գրողի միասնությունն է ամրագրվում, որ եկել էր այն հեռու-հեռավոր լեռներից: Մի անցած խմբագրական կյանք կա անցյալում` Բաքվում ապրած տարիներից, ցավալի խոսք` այնտեղի ջարդերի ու ապրիլյան դեպքերի մասին:
Ձեռքիս Նելլի Ավակովայի` ինձ նվիրած իր գիրքն է` «Ղարաբաղ...Ցավ և հիշողություն», ու նա ինձ երևում է Բաքվի ոճրագործությունից փրկվածների մեջ և հետագա տարիներին` այդ ճշմարտությունը բարձրաձայնելիս... Նա ինձ երևում է մի քանի ժամվա մեր հանդիպման ընթացում, երբ հյուրընկալվել էր իմ տանը Մարտակերտում: Ես հաճախակի լսում եմ նրա ձայնը հեռախոսի մյուս կողմից, որ հնչում է Լոս Անջելեսից, և գիտեմ, որ ապրում է Արցախով ու այստեղի հիշողություններով: Նա ինձ երևում է իր բանաստեղծական աշխարհով ու հայրենակարոտ տողերով, որ ռուսերեն են գրվում, բայց թարգմանվում են հայերեն:
Սարոյանի տողերն եմ հիշում, որ օտարագիր ստեղծագործողներին կարելի է վերագրել. «Թեև անգլիերեն կը գրեմ, …ինքզինքս կը նկատեմ հայ գրող մը: Գործածած բառերս անգլիերեն են…Ոգին, որ կ’ստիպե ինձ գրել, սակայն հայ է: Ուրեմն հայ գրող մըն եմ...»:
Մտորումներս ինձ տանում են դեպ հեռուները, որտեղ տարբեր եզերքներում ապրող և անցած դարավերջի` եղեռնից փրկված ականատես գրող կա և բանաստեղծուհի, ով հայտնի է մեզ նաև Ադյանի ստեղծագործությունների բարձրարժեք թարգմանություններով: Այստեղ այդ գեհենի ականատես Ադյան գրողի պատմություն կա «Հեռացող եզերքում», որի ռուսերեն թարգմանության հրատարակությունն այս օրերին արժանի ապտակ կլինի ազերի ոճրագործներին: Արդեն լույս է տեսել արցախցի գրող Լևոն Ադյանի «Այն հեռավոր ամռան» գրքի ռուսերեն թարգմանությունը, որտեղ յուրահատուկ մի Արցախ աշխարհ կա գրողի այն վիպակներում ու պատմվածքներում, որ մեր հայրենակցուհու կողմից են թարգմանվել ու նրա իսկ հովանավորությամբ էլ այս օրերին հրատարակվել: Մտքերով ես նորից ճախրում եմ հեռուներում, կարոտի թևով ուզում եմ նրանց նորից ետ բերել իրենց հայրենի եզերքը… Ու իմ հայրենակիցներին ես տեսնում եմ Արցախի մայրաքաղաքում, որտեղ ուսուցչուհիս հանդիպել էր նրանց ամիսներ առաջ: Հպարտությամբ եմ տալիս նրանց անունները, որ իրենց ստեղծագործություններով ու թարգմանչական աշխատանքով յուրաքանչյուրը յուրովի իր նպաստն է բերում հայ գեղարվեստական մտքին ու մշակույթին: Բայց, ցավոք, հիշում ենք նաև շատերին հայ ժողովրդի ստեղծագործ զավակների մեջ, որ ձուլվել են օտարներին...
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



