- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Դեկտեմբերի 1-ը ոչ միայն ձմռան առաջին օրն է, այլ նաև USArmenianews.com լրատվական կայքի ծննդյան օրը:
Առիթից օգտվելով` USArmenianews.com կայքի հիմնադիր Գայանե Մանուկյանս շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են ունեցել լրատվականի ստեղծման, կայացման և մինչ այժմ անաչառ մնալու գործում:
Իսկ այդ ճանապարհին օրեր են գլորվել, դարձել շաբաթներ, իսկ շաբաթները՝ տարի:
Մեկ տարի առաջ` դեկտեմբերի 1-ին, Լոս Անջելեսում ծնվեց USArmenianews.com լրատվական կայքը:
Բայց ինչպե՞ս...
Երկար տարիներ, բնակվելով Միացյալ Նահանգներում, տպագրվել եմ թե՛ Հայաստանի և թե՛ Լոս Անջելեսում հրապարակվող գրեթե բոլոր թերթերում: Մի քանի տարի իմ հոդվածները տպագրվել են «Asekose.am» և «Slaq.am» կայքերում, որի համար ժամանակն է կայքի տնօրեններին՝ Արամ Հարությունյանին և Մենուա Հարությունյանին ասելու շնորհակալություն:
Անկեղծ ասած, շատ չէի ուզում իրենց «նեղություն» տալ, թեև միշտ սիրով տպագրել են հոդվածներս:
Մայր Հայրենիքում շա~տ-շատ են լրատվական կայքերը, օրաթերթերն ու ամսագրեր, բայց Լոս Անջելեսի հայ համայնքում չկար ազատ հարթակ` բոլորի համար:
Ուստի, հաշվի առնելով այդ կարևոր հանգամանքը, որոշեցի ստեղծել լրատվական կայք, ազատ հարթակ, որտեղ կարող է արտահայտվել յուրաքանչյուրը:
Սկզբից գծագրեցի դիզայնը, հետո որոշեցի անունը: Անվան համար շատ մտածեցի, որպեսզի այն իր մեջ ամփոփի Հայաստան-Սփյուռք-Արցախ գաղափարը, ու վերջնականապես կանգ առա USArmenianews անվան ընտրությանը, մի անուն, որն իր մեջ ընդգրկեց Միացյալ Նահանգեր, (US) Հայաստան (Armenia) և նորություններ (News) կապող բառերի իմաստը: Մեկ տարվա ընթացքում շատերն են հարցնում, թե կայքը որևէ կապ ունի՞ կամ համագործակցո՞ւմ է Լոս Անջելեսում Բագրատ Սարգսյանի հիմնադրած «USArmenia» հեռուստաընկերության հետ:
USArmenianews.com լրատվական կայքի սիրելի՛ ընթերցող, ասենք, որ միայն անունն է ասոցացվել հեռուստաընկերության անվան հետ, մենք ոչ մի կապ չունենք իրենց հետ, թեպետ դեմ չենք համագործակցելու բոլորի հետ:
ԶԼՄ-ի կայացման համար մեկ տարին ,անխոս, շատ քիչ ժամանակ է, բայց, այդ ընթացքում, մենք հասցրինք ունենալ բազմահազար ընթերցողներ, որոնց դրական ու բարի արձագանքների շնորհիվ ավելի ոգևորվեցինք ու շարունակեցինք մեր գործունեությունը:
Շատերն այս կայքում գտել են իրենց հարազատ հոգուն, ում հետ կիսվում են, խոսում ու փոխանակում կարծիքներ:
Ի տարբերություն հայաստանյան բոլոր լրատամիջոցների` մենք ունենք, և մեր կայքի պարծանքն է «Մանկավարժի անկյուն» խորագիրը կրող բաժինը, որտեղ ամեն օր ներկայացվում է Արցախում բնակվող դպրոցականների առօրյան, նրանց ստեղծագործությունները, պատերազմի ընթացքում նրանց ապրած հոգեկան ապրումները:
Մեկ տարվա ընթացքում կայքը պրոգրեսիվ աճ ունեցավ, ապացույցը՝ ընթերցումների քանակը, նյութերի անաչառությունը, իշխանական և ընդդիմադիր ուժերի մասին տպագրվող նյութերի հավասարությունը:
2015 թվականի դեկտեմբերի 1-ից մենք սկսեցինք կանոնավոր աշխատանքը աշխարհի 4 երկրներից՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Ամերիկայից:
Լրատվական կայքի ստեղծման նպատակն էր ստեղծել հարթակ՝ բազմակողմանի տեսակետների համար և ամենակարևորը՝ ընթերցողին տրամադրել հավաստի տեղեկատվություն աշխարհի տարբեր անկյուններից: Կարճ ժամանակահատվածում կայքը դարձավ ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ տարբեր երկրներում անաչառ լրատվամիջոցներից մեկը: Սա ոչ թե կայքի ստեղծագործական խմբի կարծիքն է, այլ այն բազմաթիվ ընթերցողների, ովքեր օրեր շարունակ նամակների միջոցով գոհունակություն են հայտնում խմբագրակազմին: Հպարտորեն կարող ենք ասել, որ այն, լինելով ընդամենը մեկ տարեկան, Անկախ է ու Անվախ, Ազատ է ու Անաչառ` հավատարիմ լինելով իր սկզբունքներին, ընթերցողին ասելով բացարձակ ճշմարտությունը:
Հենց այդ ճշմարտության պատճառով է, որ մեր կայքի հրապարակումներից ոմանք նեղացել են, բայց հիշե՛ք, որ մենք ձեր անձը չենք վիրավորել, այլ ձեր կատարած աշխատանքն ենք քննադատել, հանրությանը ներկայացրել կատարված չարաշահումները, համակարգում տեղ գտած թերություններն ու բացթողումները, մասնավորապես՝ ՀՀ Արդարադատության համակարգի, ՀՀ Ոստիկանության, ԱԺ-ում կոճակ սեղմող որոշ պատգամավորների, քաղաքական և հասարակական հայտնի դեմքերի գործունեության վերաբերյալ: Այնպես որ նեղանալ չլինի, լավ բան արե՛ք ժողովրդի համար, որ այդ մասին էլ արձագանքենք, թե չէ այնպես է ստացվում, որ միայն բացասական նյութեր ենք գրում:
Որպես գաղտնիք` ասենք, որ 2017 թվականից լրատվական մեր թիմը ընդլայնվելու է` համալրելով սեփական թղթակիցներ Հայաստանից, Արցախից, Բելգիայից և Լոս Անջելեսից: Իրականացնելու ենք հեռուստանախագիծ` կիզակետում պահելով Լոս Անջելեսում բնակվող հայերի իրական կյանքը:
2016-ին ում չենք հասցրել «նեղացնել», թող չանհանգստանան, 2017-ին անդրադարձ կկատարենք:
Տեղեկացնենք, որ USArmenianews.com լրատվական կայքը որևէ կուսակցության և ոչ էլ ինչ-որ օլիգարխի չի պատկանում, բայց ունի իր թիկունքում մի հզոր ուժ, որին բոլորդ էլ լավ ճանաչում եք:
Մեզ բարի տարեդարձ, կանաչ ու հարթ ճանապարհ լրագրության ասպարեզում, իսկ մեր հավատարիմ ընթերցողներից շնորհակալ ենք, որ մեզ վստահում են և մեր կողքին են: Մեզ մնում է հավելել, որ USArmenianews.com -ը կշարունակի իր բեղուն ընթացքը՝ հետաքրքիր նորություններով:
Հուսով ենք, որ դեռ շատ տարեդարձներ կնշենք միասին:
Հարգանքներով՝ USArmenianews.com լրատվական կայքի խմբագիր՝ Գայանե Մանուկյան

Նիկոլ Փաշինյանի թիրախը հատկապես ԴՕԿ-ի ընտրազանգվածն է

Նիկոլ Փաշինյանն Արեն Մկրտչյանին վերադարձրեց հին պարտքը

Ռուբեն Ռուբինյանի վիճելի հայտարարությունը. ո՞ւմ վրա է քաղաքական պատասխանատվության բեռը

Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է

Վարդան Ղուկասյանի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում

Այսօր Արցախի Անկախության օրն է, որի զոհաբերությունը շատ թանկ նստեց արցախցիներիս վրա։

Ծառին պատմեցի ԱՍՏԾՈ մասին, և նա ծաղկեց. Լևոն Բաղդասարյան

ԵՐԿԻՐ ԱՌԱՆՑ ԸՆԴԻՄՈՒԹՅԱՆ.

Ինչ էինք, ինչ դարձանք` անգամ չմտածելով մեր սերունդների մասին...

Դատարանը Ազատյանի անազատության հետ կապված խափանման միջոցը փոխարինել է վարչական հսկողությամբ և չկա պաշտոնավարման հետ կապված որևէ սահմանափակում

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հրապարակային դիմում է ԿԳՄՍ նախարարությանը, ՊԵԿ-ին՝ ակնկալելով ստանալ սպառիչ պատասխան

Փաստաբան, մարդ, խորհրդանիշ. Լևոն Բաղդասարյանը դարձավ 60 տարեկան

Եվս մի «գերժամանակակից» թյուրիմացություն Երևանի կենտրոնում

Երբ երկրի մտավորականը լուռ է...

Մանվել Գրիգորյանի հանդեպ Արթուր Վանեցյանի դրսևորած վարքի ու վերաբերմունքի հարցի արժեքը հատկապես քաղաքական է

Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, անպա՛րտ Գեներալ

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…