- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իրոք միամիտ մարդ է: Ո՞վ է տեսել այդպես հիմնադրամ ստեղծեն՝ մարդկանց բացահայտ ասելով, թե պիտի պարտադիր վճարումներ կատարեն: Եթե նախարարը մի փոքր շրջահայաց գտնվեր ու խորհուրդ հարցներ ավելի փորձառու դեմքերից, հիմա պատկերն այլ կլիներ: Իսկ հիմնադրամների հարցում մեծ փորձի տեր մարդիկ իրոք կան: Օրինակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Պարոն Տարոնն արդեն մի քանի տարի իր ձեռքը պահում է «Երևան» հիմնադրամի գլխին: Դռնեդուռ չի ընկնում, ակցիաներ չի կազմակերպում, գովազդ չի անում: Իսկ գումարները կանոնավոր կերպով կուտակվում են այնտեղ և գնում անհայտ ուղղություններով: Հիմա տեսնենք, թե ինչպես է նրան այդ բանը հաջողվում:
Պարզվում է՝ շատ հասարակ:
Քաղաքացին գնում է քաղաքապետարան ինչ-որ բանի համար թույլտվություն ստանալու: Ու հենց այստեղ էլ նրան անաղմուկ ուղղորդում են՝ վճարում կատարիր «Երևան» հիմնադրամին ու քո գործերը միշտ աջ կգնան: Սա էլ վճարում է: Եվ այդպես՝ տարիներ շարունակ:
Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ հայտնվում են նաև անհնազանդ մարդիկ, որոնք բողոքում են, ահազանգում, բարձրաձայնում թալանի մասին: Հենց այդ պահերին էլ Տարոն Մարգարյանն անմիջապես իր ենթականերին հավաքում է իրար գլխի ու սկսում է բարոյախրատական քարոզ կարդալ: «Այդպիսի խոսակցությունները մեծապես կարող են վնասել պոտենցիալ ներդրողների ներգրավմանը, ովքեր կարող են ուղղակի ձեռնպահ մնալ՝ մտածելով, որ բացի ներդրումներ կատարելուց, ստիպված են լինելու նաև պարտադրված հանգանակություն կատարել: Մինչդեռ ցանկացած հանգանակություն պետք է լինի կամավորության սկզբունքով, այլ ոչ թե պարտադրված»,- ասում է նա՝ ձեռքի հետ էլ դասեր տալով Վիգեն Սարգսյանին:
Հետո Տարոնն անպայման նշում է, որ նման երևույթներն ուղղակի անընդունելի են և ստվեր են գցում թե՛ հիմնադրամի գործունեության վրա և թե՛ բոլոր այն նվիրատուների, որոնք տարիներ շարունակ մեծ սիրով ու պատրաստակամությամբ իրենց նվիրատվություններով մասնակցություն են ունենում մայրաքաղաքի զարգացման տարբեր ծրագրերին:
Ահա այսպիսի մտահոգված ելույթից հետո նա կրկին վերադառնում է իր բնականոն կյանքին, իսկ հիմնադրամն էլ շարունակում է աշխատել նախկինի նման, բայց փոքր-ինչ զգույշ: Դե սա էլ բիզնեսի մի ձև է, ամեն ինչ կարող է պատահել: Պետք է պարզապես համառ, հետևողական ու խորամանկ լինել, այսինքն՝ այնպես, ինչպես վարվում է Տարոն Մարգարյանը:
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



