- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Երբ գործարար Խաչատուր Սուքիասյանն ասում է, թե դեռ չի որոշել՝ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, թե ոչ, նա, մեղմ ասած, ճիշտ չի խոսում:
Այնուհետև, երբ Գռզոն պնդում է, որ եթե մասնակցելու որոշում կայացնի, ապա իրեն տեսնում է միայն ընդդիմադիր դաշտում, սա ևս դժվար է համարել անկեղծ խոստովանություն, թեև նա հենց անկեղծության դիրքերից էլ փորձում է հրամցնել իր կարծիքը, երբ ասում է. «Ես ուզում եմ անկեղծ լինել, կան այդպիսի առաջարկներ տարբեր կուսակցություններից, բայց ամենակարևոր խնդիրն այն է, որ դեռ ինձ մոտ 50-50, 60-40 է՝գնա՞լ, թե չգնալ, թե՞ հանգիստ կյանքով ապրել. դեռ այդ որոշումը չեմ կայացրել։ Շատերը չեն հավատում, բայց իրոք շատ-շատ եմ մտածում ՝արժե՞ գնալ Ազգային ժողով»:
Սկսենք նրանից, որ Սուքիասյանն իր որոշումը կայացրել է շատ վաղուց և նույնիսկ տարված է համակիրների փնտրտուքով, միայն թե հստակեցված չէ այն հարցը, թե ի վերջո ում հետ է նա պատրաստվում ձեռք ձեռքի տված քայլել դեպի խորհրդարան:
Եվ ուրեմն գործընկերոջ բացակայությունը ցանկության բացակայության տեղ մատուցելու հնարանքը հազիվ թե աշխատող է ներկա պահին:
Գալով ընդդիմադիր հռչակվելու Սուքիասյանի պարտավորությանը՝ ասենք, որ սրան նույնպես պիտի վերապահ մոտեցում ցուցաբերենք, քանի որ նրա ներկա կարգավիճակը և բիզնեսի ապագան շատ դժվարությամբ պիտի տեղավորվեն այդ տեսլականի շրջանակներում:
Այդ իսկ պատճառով էլ ընդդիմադրի հագուստը նրա վրա նեղ կգա:
Փոխարենը կարող է շատ հարմար լինել կեղծ ընդդիմության զգեստը:
Եվ հենց այստեղ է, որ իշխանասեր ընդդիմադիր Գռզոն տհաճությամբ է խոսք բացում այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից նման առաջարկ արդեն իսկ ստացել է ու դրա հեռանկարը նրան գիշերներն էլ հանգիստ չի տալիս:
Եվ քանի որ Ծառուկյանի վերադարձը հնարավոր է ոչ ընդդիմադիր դաշտում, ապա Սուքիասյանն էլ չի կարող նրա հետ դաշինք կազմել ընդդիմության դիրքերից: Այնպես որ, Խաչատուր Սուքիասյանը կգնա ընտրությունների և չի լինի ընդդիմադիր:
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



