- 2025-09-06 06:34:00ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Շավարշ Քոչարյանի հայտարարությանը, որով վերջինս պատասխանում է Իլհամ Ալիևի՝ Անթալիայում Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին հնչեցրած գնահատականներին:
Լևոն Շիրինյանն անթույլատրելի, անգրագետ համարեց ՀՀ ԱԳՆ աշխատաոճը՝ հայտարարելով, որ ՀՀ ԱԳՆ-ն իր դիվանագիտությունը կառուցում է միայն պատասխան հայտարարությունների վրա և չի կարողանում ճիշտ օգտագործել միջազգային բարձր հարթակները:
Նշենք, որ թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ Էրդողանի անունից գագաթաժողովի մասնակիցների պատվին տրված աշխատանքային ճաշի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Ադրբեջանը ևս տուժում է ահաբեկչությունից: Ալիևն ընդգծել է. «Այդ ահաբեկչությունն Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի օկուպացիոն քաղաքականության բաղկացուցիչ մասն է կազմում: Ադրբեջանում հայկական ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացված ահաբեկչական գործողությունների արդյունքում երկրի ավելի քան 2 հազար քաղաքացի է զոհվել»:
Սրան ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ելույթ է ունեցել Հայաստանում հայաստանյան լսարանի և լրատվամիջոցների համար՝ հայտարարելով Ալիևի հայտարարությունները զավեշտալի և անբարոյական:Լևոն Շիրինյանն, իր հերթին քննադատելով ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալի և արտաքին գերատեսչության աշխատանքն, ասաց.«Մեծ քսանյակի մեջ չմտնող Ադրբեջանի նախագահն Անթալիայում հայտարարություններ է անում, որ Հայաստանն օկուպացնում է տարածքները և այլն: Կրկնում եմ՝ գագաթաժողովի անդամ չէ, թուրք է, գնացել, տեղավորվել է, որ բեմահարթակն օգտագործի և հայտարարություններ անի: Հայկական կողմն ի դեմս ԱԳ նախարարի տեղակալի հայտարարում, մեզ բացատրում է, որ թուրքն ինչ անբարոյական է: Եղբա՛յր, մեզ մի՛ ասեք, ավելի լավ է դուք օգտագործեք նման հարթակը: Ահաբեկչությունը կապում է աշխարհն իսլամի հետ, իսկ Ադրբեջանն անցնում է Ֆրանսիայի կողմը և մի հատ էլ մեզ է քննադատում:Ոչինչ չեն անում, միայն սպասում են ու անընդհատ մեղադրում են Եվրոպային, սրան-նրան խավիարային դիվանագիտության, սրա-նրա մեջ: Իբրև թե Ադրբեջանը Եվրոպան խավիարով գնել է: Հիմա էլ ասում են՝ չեն ամաչում, Ֆրանսիան ողբերգությունների մեջ է, գնացել ինչ են ասում: Ես գտնում եմ, որ ՀՀ ԱԳՆ-ն հստակ պետք է այս օրերին ունենար հայեցակարգ և արագ մտներ գործընթացի մեջ: Նույն հայ ժողովուրդը նույն իսլամից տուժել է: Իրենք պետք է այդ առիթն օգտագործեն և իրենք պետք է դա բարձրաձայնեին, ոչ թե անընդհատ ոչ համարժեք պատասխան տվողի դերում են»:Քաղաքագետը գտնում է, որ ՀՀ կողմը մշտապես շարունակում է մնալ ոչ ադեկվատ իրավիճակում: Ոչինչ չի անում, այլ շարունակ սրան-նրան մեղադրում է. «Իրենք խավիարային դիվանագիտություն են անում, եղբայր, դուք էլ կարտոֆիլային դիվանագիտություն արեք, բայց մի բան արեք, իմանանք, որ աշխատում եք: Հիմա տեսեք՝ Ալիևի հայտարարություններն ամբողջ աշխարհը լսեց, իսկ Շավարշ Քոչարյանի բացատրություններն ո՞վ լսեց: Ես, օրինակ, չեմ հասկանում սրանց արած-ուզածը: Դիվանագիտությունը փոքր պետության համար բացառիկ նշանակություն ունի: Ամեն ինչ մնացել է բանակի վրա, բանակը պտի ճնշի, բացատրի, բա մնացածներն ինչի՞ համար են»:
Նույն տրամաբանությունն է գործում, ըստ քաղաքագետի, անցած շաբաթավերջին ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկի հոդվածը, համաձայն որի պետք է տարածքներ հանձնվեին Ադրբեջանին: Լ. Շիրինյանն ասում է, որ սա պետք է մեծ աղմուկ բարձրացներ հայկական կողմում, պետք է փորձեին պարզել այս հոդվածի ֆինանսավորման աղբյուրները, նպատակները:
«Հիմա նույնը սա է. ՀՀ շահերը պետք է պաշտպանվեն դաժանորեն: Անթալիայում 1915թ.-ի արյան բաղնիքները պիտի հիշեցնեին: Գնում այնտեղ ի՞նչ են անում: Այսօր խոշոր տերությունների խոշոր ղեկավարները քննում են աշխարհում ահաբեկչության խնդիրը: Սուլթան Համիդից սկսած ահաբեկչություն են իրականացրել հայերի նկատմամբ: Ես զարմանում եմ, թե ԱԳ նախարարությունը ո՞ւմ համար է աշխատում: Չգիտեք՝ հրաժարական տվեք, եղբայր, դուրս եկեք խաղից:
Թվում է, որ եթե հիմա քրքրենք, երևի սրանք հայկական կրթություն էլ չունեն, հայերեն էլ չեն սովորել, Պուշկին, Տոլստոյ են սովորել, եկել այս կողմը Հայաստանի հարցեր են լուծում: Բա ո՞նց կարելի է, Սումգայիթ սարքած երկրի ղեկավարը գալիս ձեր դիմաց ահաբեկչությունից է խոսում, մի հատ էլ ձեզ է մեղադրում:
Հետո մի հատ էլ գալիս հայաստանյան լսարանի համար բաներ են բացատրում, Ալիևին ամոթանք են տալիս: Ես հորդորում եմ՝ չեք կարող աշխատել, խարակիրիի ենթարկեք ձեզ, ելեք ԱԳՆ շենքից ձեզ ներքև գցեք, բայց բավական է հայ ժողովրդին խայտառակեք»,- ասում է Լևոն Շիրինյանը:
Քրիստինա Մկրտչյան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur

ՔՊ պատգամավորի որդու եւ դեսպանի եղբոր գործերը «սառցախցիկում» են. իրավապահները սպասում են հրահանգի՞․ «Ժողովուրդ»

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնողներին.armlur

«Դա ոչ մեկին հետաքրքիր չէ». Էջմիածնի նախկին քաղաքապետն ու սկեսուրը՝ մեղադրյալի աթոռին.Azatutyun

«Հրապարակ». Արշավել պատարագի ժամանակ

Եկեղեցին պատրաստվում է կտրուկ քայլեր ձեռնարկել․ «Հրապարակ»

Ո՞վ է Փաշինյանի «սրտի» Կաթողիկոսի «թեկնածուն». «Ժողովուրդ»

ԲԱՑԱՌԻԿ․ Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել.armlur

Փաստաբանն ահազանգում է՝ութ ամսական երեխան ՔՀ-ում հիվանդացել է, բժիշկ չկա.azatutyun

Սամվել Կարապետյանի եղբորորդու տունն են խուզարկում. սպասվում է ձերբակություններ.armlur

Վահագն Չախալյանը ձերբակալվել է․ նրան տանում են կալանքի

Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին.

Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց. նա կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ. news

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Մայր Աթոռը շրջափակված է.armlur

«Ժողովուրդ». Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը

Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց.armlur

Անդրանիկ Քոչարյանն այևս համակիրներ չունի խմբակցությունում, մնացել է միայնակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ».Գազագողության բանդան կրկին ակտիվացել է. պատգամավորի որդին գրավով դուրս է եկել հետախուզումից

Սերժ Սարգսյանը գործարար տիկնոջից ստացել է $2.985.000 կաշառք. Civic

«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու հրահանգ կա

Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով.Hraparak

Բացահայտվել են COVID-19- դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը

«Դարի հանցագործությունը»armlur