- 2025-11-02 17:20:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանը կզբաղեցնի «ԴՕԿ» կուսակցության նախընտրական շտաբի պետի պաշտոնը. Վարդան Ղուկասյան
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-02 15:20:00Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել...
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին հատուցում տալու վերաբերյալ նախագծի քննարկումը լրատվամիջոցներից ու սոցցանցերից երեկ տեղափոխվեց Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգ:
Եւ ինչպես սպասվում էր, այն բավական բուռն ընթացք ունեցավ. ոչիշխանական պատգամավորներն իշխանություններից պահանջում էին վերադարձնել բանակից եւ ընդհանրապես բյուջեից թալանած գումարները, եւ դրանով փոխհատուցել այդ զինվորների ընտանիքներին:
Եւս մեկ անգամ հիշեցնենք, որ կառավարությունն իր այս օրինագծով առաջարկում է Հայաստանի յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամեն ամիս 1000-ական դրամ գանձել եւ փոխանցել զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողներին հատուցում տալու համար ստեղծվելիք հատուկ հիմնադրամ: Իսկ այդ հատուցումը, եթե նախագիծն ընդունվի, կտարածվի 2017թ. հունվարի 28-ից հետո կատարված դեպքերի վրա: Մինչ այդ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներն այս օրինագծով նախատեսված հատուցումը չեն ստանա: 2017թ. հունվարի 28-ից հետո նախատեսվում է մահացած եւ առաջին կարգի հաշմանդամություն ունեցած զինծառայողներին վճարել միանվագ 10 մլն դրամ:
Այնուհետեւ 20 տարիների ընթացքում, եթե զինծառայողը սպա է, ապա նրա ընտանիքին ամսական վճարվում է 300 հազար դրամ, ենթասպայի դեպքում՝ 250 հազար, իսկ շարքային զինծառայողի համար՝ 200 հազար դրամ: Եթե զինծառայողը ծառայության ընթացքում թշնամու գնդակից կամ իրենից անկախ հանգամանքներում ստացել է երկրորդ կարգի հաշմանդամություն, ապա հատկացվում է միանվագ 5 մլն դրամ, իսկ ամսական վճարը վերը նշված աստիճանակարգմամբ կկազմի 250, 150 եւ 100 հազար դրամ:
Իշխանությունների այս նախաձեռնությունը բուռն դժգոհություն է առաջացրել հանրության մեջ ոչ թե այն պատճառով, որ յուրաքանչյուր աշխատող պարտավորված է լինելու ամսական 1000 դրամ վճարել այդ հիմնադրամին, այլ այն պատճառով, որ տարիներ շարունակ պետբյուջեից բանակին հատկացվող գումարների հաշվին բազմաթիվ գեներալներ, բարձրաստիճան սպաներ ու այլ պաշտոնյաներ են հարստացել:
Հանրությունը պահանջում է նախ ետ վերցնել բանակից նրանց գողացած գումարը եւ դադարեցնել այդ թալանը, հետո նոր իրենցից 1000-ական դրամ գանձել: Ազգային ժողովում ու դրսում հնչող այս պահանջներին թե՛ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, թե՛ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու իշխանության այլ ներկայացուցիչներ հակադարձում են՝ տվեք այդ գողերի եւ բանակի հաշվին հարստացածների անունները:
«Հերիք է զբաղվել մուրացկանությամբ եւ 1000 դրամ մուրալ մեր ժողովրդից»,- երեկվա քննարկումների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Առաջարկում եմ անուն առ անուն թվարկել այն մարդկանց անունները, ովքեր ՊՆ-ի հաշվին կուտակել են իրենց եւ իրենց ընտանիքի երջանկությունը: Եթե այդպիսիք կան, պետք է վերադարձնեն, բայց վերադարձնեն ոչ թե այդ հիմնադրամ, այլ բյուջե եւ պատասխանատվություն կրեն»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո մի շարք բարձրաստիճան սպաներ պաշտոնանկ արվեցին, ոմանց նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին: Նրանցից են, օրինակ, Մելս Չիլինգարյանը, Ալիկ Միրզաբեկյանը, Դավիթ Աբրահամյանն ու այլք: Կոնկրետ այս մարդիկ ՊՆ-ում երկար տարիներ՝ մոտ երկու տասնամյակ, բարձր ու պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել, ազդեցություն են ունեցել շրջանառվող ֆինանսական միջոցների վրա եւ հսկայական հարստություն կուտակել: Ու հայտնի չէ, թե պաշտոնանկ արված այս եւ այլ բարձրաստիճան սպաները տարիների ընթացքում տարածից ինչ-որ բան վերադարձրե՞լ են, թե ոչ:
Իհարկե, էլի կան նման շատ բարձրաստիճան սպաներ: Բազմաթիվ են հրապարակումները, որ բանակի հաշվին հսկայական հարստություն է կուտակել ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որը այսօր ԱԽՔ է: Կամ այսօր նրան փոխարինող Մովսես Հակոբյանը, որը, մամուլի հրապարակումների համաձայն, արդեն հասցրել է Երեւանում 1 մլն դոլարանոց առանձնատուն գնել, եւ որին պատկանող գործարանը, ինչպես ԼՂՀ նախկին պատգամավոր Վահան Բադասյանն էր պնդում, բանակին ուռճացված գներով հաց է մատակարարում:
Կարելի է հավելել այն, որ բանակին որեւէ ապրանք մատակարարելն այսօր իշխանությունների կողմից շնորհվող հատուկ արտոնություն է, ինչը քվոտաներով է տրվում տարբեր պաշտոնյաների: Անուններ պահանջող պաշտոնյաները նրանց տեղը շատ ավելի լավ գիտեն, քան այս նախաձեռնությունից դժգոհող պատգամավորներն ու քաղաքացիները: Իսկ հանրությունը պահանջում է իրենցից 1000-ական դրամներ գանձելուց առաջ նախ վերադարձնել թալանն ու նպատակային ծախսել բանակին հատկացված գումարները, որպեսզի ինքը վստահություն ունենա, որ հիմնադրամում հավաքվելիք գումարներն էլ նպատակային կծախսվեն:
Իսկ ինչ վերաբերում է 1000-ական դրամներին, ապա իշխանությունների համար անսպասելի էր, որ նման հանրային դժգոհության կբարձրանա: Բանն այն է, որ ապրիլյան պատերազմից հետո հազարավոր ՀՀ քաղաքացիներ ու արտերկրում ապրող մեր հայրենակիցներ կամավոր կերպով հանգանակություն կատարեցին, որը փոխանցվեց ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին: Այդ օգնությունն ավելի քան 4,5 մլրդ դրամ էր կազմում: Գումարից զատ արտերկրում ապրող մեր հայրենակիցները ավտոմեքենաներ, լուսային ու այլ տեխնիկական միջոցներ նվիրեցին Արցախի բանակին: Նման ինքնաբուխ հանգանակություններից հետո ՀՀ իշխանությունները հավանաբար մտածել են, որ հայ հանրությունը բոլորովին էլ չի ընդդիմանա, եթե յուրաքանչյուրից արդեն օրենքի ուժով ամսական 1000 դրամ գանձվի: Հատկապես որ այդ գումարը հատկացվելու է զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին:
Հավելենք նաեւ, որ առայժմ հայտնի չէ, թե ամսական որքան գումար պետք է ստանա այդ հիմնադրամը, եթե այս նախագիծն ընդունվի: Անցած շաբաթ, երբ նախագիծը քննարկվում էր ԱԺ գլխադասային հանձնաժողովում, Վիգեն Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ակնկալում են տարեկան մոտ 3,5 մլրդ դրամ ստանալ: Երեկ նա հայտարարեց, որ միայն պարտադիր 1000-ական դրամներից տարեկան 4,5-5 մլրդ դրամ է հավաքվելու, լինելու են նաեւ կամավոր նվիրատվություններ: Անցած շաբաթ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մեզ հետ զրույցում հայտնեց, թե կառավարության ակնկալիքը 6 մլրդ դրամ է: ՀՀ-ում այսօր աշխատանք ունեն մոտ 550 հազար քաղաքացիներ, եթե նրանք 1000-ական դրամ հատկացնեն, դա ամսական կկազմի 550 մլն, տարեկան՝ 6,5 մլրդ դրամ:
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur
ՔՊ պատգամավորի որդու եւ դեսպանի եղբոր գործերը «սառցախցիկում» են. իրավապահները սպասում են հրահանգի՞․ «Ժողովուրդ»
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնողներին.armlur
«Դա ոչ մեկին հետաքրքիր չէ». Էջմիածնի նախկին քաղաքապետն ու սկեսուրը՝ մեղադրյալի աթոռին.Azatutyun
«Հրապարակ». Արշավել պատարագի ժամանակ
Եկեղեցին պատրաստվում է կտրուկ քայլեր ձեռնարկել․ «Հրապարակ»
Ո՞վ է Փաշինյանի «սրտի» Կաթողիկոսի «թեկնածուն». «Ժողովուրդ»
ԲԱՑԱՌԻԿ․ Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել.armlur
Փաստաբանն ահազանգում է՝ութ ամսական երեխան ՔՀ-ում հիվանդացել է, բժիշկ չկա.azatutyun
Սամվել Կարապետյանի եղբորորդու տունն են խուզարկում. սպասվում է ձերբակություններ.armlur
Վահագն Չախալյանը ձերբակալվել է․ նրան տանում են կալանքի
Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին.
Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց. նա կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ. news
ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել
Մայր Աթոռը շրջափակված է.armlur



