- 2025-12-20 12:59:00ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Մտորումներ Գառնիկիչի սխալ բռնած ճամփի շուրջ

ՀՀ ԱԺ պատգամավոր, նախալակոտ Տիգրան Ուրիխանյանն իրեն լավ է զգում այս երկրում: Բնական է, նա ունի հովանավորներ, հակառակ դեպքում ռիսկի չէր դիմի և ծանր հանցանքներ չէր կազմակերպի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին նա իր նման նախալակոտների հետ փաստացի առևանգել էր Shame.am-ի սեփականատեր Արտյոմ Խաչատրյանին և բռնություն իրականացրել:
Իսկ ՀՀ Քննչական կոմիտե կոչվող հիմնարկում ինչ-որ մի թշվառ նախալակոտի մեղադրանք է առաջադրվել 117-րդ հոդվածով, որը նախատեսում է ինչ-որ 60.000 դրամի տուգանք: Քննչական կոմիտեում կամ իրենց են «շլանգի» տեղ դրել և կատարում են նախալակոտ Ուրիխանյանի հովանավորի հրահանգը, կամ այդ հիմնարկում աշխատում են մտավոր հետամնաց անձինք: Կարծում ենք, որ մտավոր հետամնացներ այնտեղ չկան, և գործ ունենք առաջին վարկածի հետ:
Լավ, ո՞վ է նախալակոտ Ուրիխանյանի «պապան» այս երկրում:
Շատերը հակված են կարծելու, թե դա նրա մորաքրոջ տղան է` Գեորգի Կուտոյանը, որը գլխավորում է ԱԱԾ-ն: Բայց դա սխալ կարծիք է. Կուտոյանը նորմալ անձնավորություն է, նրան ճանաչողներն ասում են, որ անգամ ազգակցական հարաբերություններ նա չի պաշտպանում իր նախալակոտ զարմիկի հետ: Ինչևէ, հավաստի օպերատիվ տվյալներով մեզ հաջողվեց պարզել, որ նախալակոտ Ուրիխանյանն ունի ոչ թե մեկ, այլ երկու «պապա»: Մեկը Աղվան Հովսեփյանն է, մյուսը` աշխարհահռչակ Արմենչիկը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը: Այսօր կխոսենք դրանցից առաջինի` Աղվան Գառնիկիչի մասին:
Աղվան Գառնիկիչ… Քոչարյանի երանելի ժամանակներում այս հմայիչ երիտասարդը ռեժիմի հիմնասյուներից մեկն էր: Վիթխարի ունեցվածք դիզեց, կազմակերպում էր շուրջպարեր Արագածի չորս բոլորը և այլ կիսագժական միջոցառումներ: Ուներ նաև քաղաքական ամբիցիաներ, որոնք հաջողությամբ իրականություն էր դարձնում: Սարգսյանի օրոք Գառնիկիչը մղվեց հետին պլան, բայց, ցավոք, նրա վիթխարի ունեցվածքը չփոխեց սեփականատիրոջը: Այսօր նա ղեկավարում է ՀՀ Քննչական կոմիտեն, որտեղ զբաղված է անձի դեմ կատարված ծանր հանցագործությունների կոծկմամբ: Ի՞նչն է միավորում Գառնիկիչին նախալակոտ Ուրիխանյանի հետ:
Նախ ասենք, թե որն է սրանց կապը: Դա «Ալյանս» կոչվող նախալակոտների կուսակցությունում նախալակոտ Ուրիխանյանի տեղակալ Սարգիս Հարությունյանն է: Սրա գործը կուսակցությունում նման է հատուկ ծառայությունների գործառույթներին` գաղտնալսել, մարդկանց շանտաժել, բռնել տալ, մարդկանց լուսանկարել մարմնավաճառների հետ, այդ ինտիմ նկարները տարածել և այլն:
Սրա և սրա գերդաստանի միակ ձեռքբերումն այն է, որ սրա հայրը, թե պապը եղել է Կարեն Դեմիրճյանի երկար տարիների վարորդը, իսկ դա արդեն լուրջ պաշտոն է: Սրա գերդաստանը տասնյակ տարիներ սնվել է Դեմիրճյանի սեղանի կռճոններով և լավ է իրեն զգացել: Բայց Դեմիրճյանը գնաց, և սրանք թռան Գեղամյանի գիրկը, իսկ հետո էլ, քանի որ տարիների ընթացքում այդպես էլ չկարողացան լիարժեք լակոտներ դառնալ, միացան Ուրիխանյանին:
Սարգիս Հարությունյանը Գառնիկիչի հետ քավոր-սանիկ կամ այդ կարգի այլ հարաբերությունների մեջ է: Բնական է, որ միայն Սարգիսը չէ Ուրիխանյան-Գառնիկիչ ալյանսի ցեմենտը: Բանն այն է, որ Գառնիկիչը հիվանդ է, թեպետև շատ երիտասարդ է, տառապում է դիաբետով, իսկ գիտությունն էլ ասում է, որ շատ դեպքերում այդ հիվանդությունը տղամարդկանց հասցնում է իմպոտենցիայի, նույն գիտությունը նաև հաստատում է, որ երիտասարդ իմպոտենտների մոտ առաջանում է սեռական օրիենտացիայի փոփոխություն: Սա բնական է, ավելին, սա պետք է ողջունվի Հայաստանում, քանզի Հայաստանը եվրաինտեգրման ճանապարհից չի շեղվում: Դե, իսկ նախալակոտ Ուրիխանյանն էլ իրեն ազատ է զգում սեռական կյանքում` ըստ եվրաստանդարտների, իսկ քանի որ զզվելի է սրա մասին գրել, կսահմանափակվենք այսքանով և հետաքրքրվողներին խորհուրդ կտանք նախալակոտ Ուրիխանյանի՝ եվրարժեքների ոգուն համահունչ կյանքի մանրամասների մասին տեղեկանալ, ասենք, Ռոբերտ Ահարոնյանից, որի գլխից սա թռավ և հայտնվեց Ծառուկյանի ցուցակում` Արմեն Գևորգյանի ցուցումով:
Մենք, իհարկե, խորապես ցավում ենք Աղվան Գառնիկիչի առողջության համար և մաղթում ենք լիարժեք ապաքինում: Բայց նաև ցավում ենք Գառնիկիչի լկտիացման ծավալների համար: Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը պետություն է, և գլխավոր քննչական մարմինը գոնե մոտավորապես պետք է իր բուն գործով զբաղվի, իսկ անձի դեմ ուղղված ծանր հանցագործությունների կոծկման մասին խոսք անգամ պիտի չլինի: Բայց, ինչպես տեսնում ենք, դա տեղի է ունենում:
Իհարկե, Գառնիկիչը կարող է իր ֆավորիտին մատուցել բազում ծառայություններ, բայց ոչ թե անձի արժանապատվության և արդարադատության հաշվին: Օրինակ, մենք դեմ չենք, որ ՎՏԲ բանկը նախալակոտ Ուրիխանյանին 90 միլիոն դրամ նվիրեց` ջրելով հսկայական վարկը:
Բնականաբար, այսպիսի նվիրաբերումներ բանկը կանի միայն Գառնիկիչի կամ Արմենչիկի կարգի մարդկանց հրահանգով: Բայց մենք դեմ ենք, երբ նախալակոտ Ուրիխանյանի կազմակերպած ծանր հանցագործությունը Գառնիկիչի հիմնարկը կոծկում է և ուզում է գործն ավարտել ինչ-որ մի լակոտի տուգանք նշանակելով:
Կոչ ենք անում մեր հիանալի Գառնիկիչին սթափվել և հիշել, որ աշխարհը չոփով ծածկած չէ, իսկ ինքն էլ աշխարհի կենտրոնը չէ:
Իրոք, չենք ուզում, որ Գառնիկիչը սկսի ինսուլին սրսկվել դույլերով, իսկ դա լրիվ հնարավոր է, եթե նա շարունակի իր մասին ճշմարիտ նյութեր ընթերցել: Ուզում ենք հուսալ, որ Գառնիկիչը կվերանայի իր դիրքորոշումը, մի պահ կհիշի, որ իրենից բարձր այս երկրում մարդիկ կան, որոնք բնավ չեն հանդուրժի նրա լկտիացման ծավալները: Եվ ուզում ենք հույս հայտնել, որ առաջիկայում գործը նախալակոտ Ուրիխանյանի մասով կուղարկվի Հատուկ քննչական ծառայություն, իսկ գլխավոր դատախազը կմիջնորդի Ազգային ժողովին նրան մեղադրանք առաջադրելու հարցով:
Տեսնենք՝ արդյոք մեզ կհաջողվի՞ Աղվան Գառնիկիչին դարձի բերել, թե՞ նա կհրաժարվի շեղվել իր լկտիացման ճանապարհից և կհայտնվի ողբերգական իրավիճակներում:
(Շարունակելի)
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur



