- 2025-12-20 12:59:00ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Երբ երկրում կանաչ լույս է վառվում արատավոր երեւույթների առաջ, դրանք ներթափանցում են յուրաքանչյուր ոլորտ: Այն, որ գիտությունը նույնպես զերծ չի մնացել իրեն ոչ հարիր դրսեւորումներից, հայտնի է վաղուց. հաճախ գիտական աշխատանքները վաճառվում ու գնվում են, այդ աշխատանքները գրագողության արդյունք են լինում, պաշտոնյան, իր դիրքը չարաշահելով, ըստ էության, գիտական կոչում է առնում եւ այլն:Այս ամենի առկայությունն ընդունում ու խոստովանում է նույնիսկ գիտական աստիճաններ շնորհող բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ-ի) նախագահ Լիլիթ Արզումանյանը: Նա նաեւ չի հերքում, որ կա թեկնածուական եւ դոկտորական ատենախոսություններ գրող գիտնականների մի որոշակի շրջանակ, որոնք, ի դեպ, պաշտոնյաների անունից ներկայացվելիք աշխատանքներն ավելի լավ են գրում: «Պաշտոնյաները նաեւ գրել են տալիս, եկեք չմոռանանք: Ու այդ գրողները, վախից կամ չգիտեմ ինչից, լավ են գրում, որովհետեւ ուրիշ դեպքերում վատ են գրում. հո այդքան գյուտ չե՞ն անելու. իրենց նախկին գրածներից «քոփի-փեստ» են անում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լիլիթ Արզումանյանը:
ԲՈՀ-ի մասնագիտական խորհուրդները չեն ցանկանում բացահայտել պաշտոնյաների այդ կեղծիքը, ինչը կարող են անել ատենախոսությունը քննարկելու ընթացքում, ու աշխատանքը ներկայացնում են գիտական աստիճանաշնորհման, իսկ արդեն այդ փուլում գնահատվում է միայն աշխատանքի որակը, եւ հեղինակի հարցը վիճարկելու հնարավորություն այլեւս չի լինում: Խնդրի լուծման ճանապարհին Լիլիթ Արզումանյանը կարեւորում է գիտակցության, մտածողության փոփոխությունը:
«Նախ, գրողը չպիտի գրի: Ես հասկանում եմ, որ հացի խնդիր ենք լուծում, բայց չի կարելի այդպես լուծել: Արժանապատվություն ունեցող գիտնականը երբեք իր իմացությունը, իր գիտությունը չի ծախի անպետք մարդու: Կարելի է հացի խնդիր լուծել պարապելով, թարգմանելով, գիրք խմբագրելով եւ այլն, ինչպես որ անում են շատերը:
Եվ երկրորդը` հասարակությունը չպետք է ընդունի այն մարդու գիտական աստիճանի վկայագիրը, որը գիտնական չէ: Հաճախ են հարց տալիս` մեր վկայագիրը աշխարհում ճանաչվո՞ւմ է, թե՝ չէ: Այո, ճանաչվում է, որովհետեւ տալիս է պետությունը, բայց աշխարհում ավելի առողջ մտածողություն կա այդ առումով, եւ ճանաչում են առաջին հերթին գիտնականին, հետո նոր վկայագիրը, այսինքն` հոդվածներն են պահանջում, արդյունքներն են պահանջում, հետո մեզ գրություն են գրում` այս վկայագիրը դո՞ւք եք տվել, մենք հաստատում ենք, ու ընդունում են աշխատանքի: Եթե իմ առած ատենախոսության արդյունքը չի ընդունվելու, ես դա երեք չեմ առնի: Այսինքն` հասարակությունը իր մտածողությամբ պետք է վանի, որեւէ մի օղակ, որեւէ անհատ մենակ վատ երեւույթների դեմ պայքարել չի կարող, ամեն մեկս մեր տեղում դա պետք է անենք»,- ասաց Արզումանյանը:
Հետաքրքրվեցինք, թե պաշտոնյաների կողմից իր նկատմամբ ճնշումներ զգացե՞լ է: Ասաց, որ նման բան եղել է: «Վերջերս շատ մեծ այդպիսի պատմություն եղավ Դավիթ Հարությունյանի հետ, բայց չկարողացավ ոչինչ անել: Ինչ-որ մի դոկտորական էինք մերժել, դրա համար»,- չթաքցրեց ԲՈՀ-ի նախագահը, բայց եւ այլ մանրամասներ էլ չնշեց:
Իսկ լրագրողների հետ նրա հանդիպման առիթը գիտական աստիճանաշնորհման համակարգում ձեռնարկված փոփոխություններն են:
Արզումանյանի տեղեկացմամբ, բարձրագույն որակավորման հանձնաժողովում ավարտվել են «Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի» վերահաստատման աշխատանքները, իսկ մասնագիտական խորհուրդների նոր ցանցի ձեւավորման գործընթացը մոտենում է ավարտին. «ԲՈՀ-ը, հիմք ընդունելով գիտական կազմակերպությունների եւ բուհերի մասնագետների կարծիքները, վերանայել է անվանացանկը` այն հնարավորինս համապատասխանեցնելով այսօրվա հայաստանյան գիտական ներուժին, քանի որ կան մասնագիտություններ, որոնց գծով հանրապետությունում դոկտորներ կամ չկան, կամ կա ընդամենը մեկ դոկտոր: Նման դեպքերում մասնագիտությունները միավորվել են հարակից մասնագիտությունների հետ: Այս գործընթացը սկսվել է դեռեւս 90-ական թվականներին, քանի որ մեր անվանացանկն ի սկզբանե ժառանգություն էր խորհրդային գիտական համակարգից, որն այսօր այլեւս չի կարող գործել»:
Լուծարվել են նաեւ մասնագիտական խորհուրդներն ու դրանց փոխարեն ստեղծվել նորերը: Յուրաքանչյուր խորհուրդ կազմված է 9 անդամից, իսկ գիտնականներից յուքանչյուրը միայն մեկ խորհրդում ընդգրվելու հնարավորություն ունի: Պայմաններից է նաեւ այն, որ խորհրդի կազմում ներառված գիտությունների թեկնածուն վերջին հինգ տարվա ընթացքում ունենա 10 գիտական աշխատանք, իսկ դոկտորները` 5: Պարզվում է, սակայն, որ այդպիսի մարդկանց գտնելն այնքան էլ հեշտ գործ չի եղել: Չնայած տարեկան միջինը 500 մարդ գիտական աստիճան է ստանում, նրանց մեծ մասը հետագայում չի զբաղվում գիտությամբ: Բացի այդ, առկա իրավիճակը պայմանավորված է նաեւ արտագաղթի մեծ ծավալներով:
«Լուծարվեցին գործող բոլոր մասնագիտական խորհուրդները եւ ստեղծվեցին նորերը: Ու հանկարծ համակարգի ամբողջ պատկերը դուրս եկավ ջրի երես, եւ այն, իհարկե, այդքան հիանալի չէ: Այսօր Հայաստանում դոկտորներ կան, որոնք հինգ տարում հինգ հոդված էլ չունեն: Այսինքն` տարվա ընթացքում մեկ հոդված չեն գրել»,- մեր զրույցում ասաց Լիլիթ Արզումանյանը` մանրամասնելով, որ օրինակ Աստղադիտարանում մասնագիտական խորհուրդ ձեւավորել չեն կարողացել:
«Մենք ունեցել ենք աստղադիտարան, համաշխարհային երեւույթ, բայց այնտեղ չկարողացանք առանձին խորհուրդ ստեղծել, որովհետեւ մեր դոկտորները Հայաստանում չեն: Աստղադիտարանի 20-ից ավելի դոկտոր այսօր աշխատում են դրսում: Նրանք մեր հարստությունն են, մեր գանձերն են, որ պետք է պահենք, բայց հեշտ ու հանգիստ շռայլում ենք` գնացեք աշխարհով մեկ: Այդ մասնագիտությունը ընդգրկվել է ֆիզիկայի խորհրդի մեջ»,- արձանագրեց ԲՈՀ-ի նախագահը:
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur



