- 2025-12-20 12:59:00ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
«Սասնա ծռեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, երգահան Եղիշե Պետրոսյանն ահազանգում է, որ «Սասնա ծռերի»` անազատության մեջ գտնվող անդամներից մեկը 44 օր գտնվել է հացադուլի մեջ, նրա քաշը հասել է 30 կիլոգրամի և նրան որևէ իրավական աջակցություն չի ցուցաբերվել:
«Հայելի» ակումբում լրագրողները հետաքրքրվեցին` ո՞վ է եղել այդ անձնավորությունը, երգահանը պատասխանեց. «Հիմա փորձում ենք դա պարզել: Այդ ամենն այնքան էլ հեշտ չէ ճշտելը, քանի որ ընտանիքի անդամներին թույլ չեն տալիս հանդիպել նրանց հետ:
Պարոն Պետրոսյանը կոչ արեց օգնել հիմնադրամին, քանի որ «Սասնա ծռերի» ընտանիքների համար բարդ է վճարել ազատ արձակման համար պահանջվող գրավը` մեկ միլիոն դրամը. «Նրանց ընտանիքի անդամները չունեն այդ մեկ միլիոն դրամը:
Պետության նշանակած գրավի չափն այնքան է, որ մեր մի քանի ամսվա հավաքածը միանգամից ի չիք են դարձնում»: Նշենք, որ մինչ օրս գրավով բաց է թողնվել խմբի անդամներից Մարտին Վարդանյանը, սակայն նաև Սարո Այվազյանին ազատելու որոշում է կայացվել:
Եղիշե Պետրոսյանը տեղեկացրեց, որ «Սասնա ծռեր» հիմնադրամը հոկտեմբերի 29-ին Խուլ ու համրերի միավորման մշակույթի տանը կկազմակերպի համերգ, որից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է «Սասնա ծռեր» խմբի բանտարկված անդամների անապահով ընտանիքներին:
Համերգի ընթացքում առաջին անգամ կհնչի նաեւ Եղիշե Պետրոսյանի հեղինակած երգը՝ նվիրված ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռերին հաց բերող Արթուր Սարգսյանին:
Համերգին կմասնակցեն նաեւ Ռուբեն Հախվերդյանը, Սրբուհի Ստամբոլցյանը, «Խազեր» անսամբլը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմենակ Կյուրեղյանը մտահոգություն հատնեց, թե ներկայումս հիմնադրամի հաշվին այնքան գումար է, որը կբավականացնի միայն հարկային պարտավորությունների կատարմանը:
Եղիշե Պետրոսյանը հավելեց, որ «Սասնա ծռեր» հիմնադրամի պաշտոնական էջում կարելի է գտնել «Ամերիաբանկում» բացված հաշվեհամարը, որին կարելի է փոխանցել գումարը: Նա հորդորեց, որ եթե ամեն մեկը 1000 դրամ նվիրաբերի հիմնադրամին, «ոչ մեկի տնտեսությունը դրանից քարուքանդ չի լինի, բայց մենք բավական լուրջ օգնություն ցուցաբերած կլինենք»:
Aravot.am-ը Եղիշե Պետրոսյանի` «Սասնա ծռեր» խմբի` անազատության մեջ գտնվող անդամներից մեկի` 44 օր հացադուլի մեջ գտնվելու հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ ստացավ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից:
Նա մեզ հետ զրույցում պնդեց, թե այդ հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում ու պատասխան հարցով դիմեց. «Նա անուն տվե՞լ է»: Մեր այն հիշեցմանը, թե «Սասնա ծռեր» հիմնադրամն այժմ այդ անունը պարզելու փուլում է, քանի որ դա դժվար է, երբ հարազատներին թույլ չեն տալիս հանդիպել անազատության մեջ գտնվող անդամների հետ ու միևնույն ժամանակ հիշեցրինք, որ Եղիշե Պետրոսյանն ի լուր բոլորի է այդ հայտարարությունն արել, պարոն Ղլեչյանն էլ ասաց. «Ես էլ ի լուր բոլորի հայտարարում եմ, որ դա իրականությանը չի համապատասխանում: Ես չեմ մեկնաբանում իրենց ասածները»: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
aravot.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur



