- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը չի խոստանում, որ կճանաչի նախագահական ընտրությունների արդյունքները։ Դեմոկրատ իր մրցակից Հիլարի Քլինթընի հետ հեռուստատեսային վերջին բանավեճի ընթացքում նրանք հակասական դիրքեր էին որդեգրել Ռուսաստանի հետ հարաբերություններին, ներգաղթին, Գերագույն դատարանի դատավորներին նշանակելու եւ մի շարք այլ հարցերի շուրջ։Դոնալդ Թրամփի ու Հիլարի Քլինթընի միջեւ երկրորդ բանավեճն էր, երբ թեկնածուներն իրար ձեռքով չողջունեցին։ Ամենահետաքրքիր պահերից մեկն այն էր, երբ բանավեճը վարող Քրիս Ուոլեսը պնդեց, որ Թրամփը մեկնաբանի իր այն հայտարարությունները, որոնց համաձայն ԱՄՆ-ի ընտրական գործընթացն անարդարացիորեն ուղղված է իր դեմ։
Հարցին, թե կճանաչի ինքը ընտրությունների արդյունքը, Թրամփը պատասխանեց.
՝՝Ես այդ հարցին կնայեմ, երբ ժամանակը գա։ Ես հիմա դրան չեմ նայում։ Մինչեւ հիմա տեսածս վատ բաներ են եղել։ Նախ՝ մամուլը շատ անարդար է, որը թունավորել է քվեարկողների միտքը՛՛։
Քլինթընի խոսքերով, Թրամփի այս պատասխանը ՝՝սարսափեցնող՛՛ է եւ դեմ է ԱՄՆ-ի քաղաքական ավանդույթներին։
՝՝Նա սեւացնում է մեզ ու վատաբանում ժողովրդավարության մեր սկզբունքները։ Ես ահաբեկված եմ ինձ զգում, թե ինչպես կարող է երկու խոշորագույն կուսակցություններից մեկի թեկնածուն ունենալ նման դիրքորոշում՛՛։
Թրամփը եւ Քլինթընը իրար բախվեցին նաեւ այն հարցում, թե արդյոք Ռուսաստանը փորձում է կիբեր հարձակումներով ազդեցություն գործել ԱՄՆ-ի ընտրական գործընթացի վրա, ինչպես այդ մասին կարծում են ԱՄՆ-ի հետախուզության պաշտոնատար անձինք։
Քլինթընը հարց ուղղեց, թե արդյո՞ք այս պարագայում Թրամփն ընդունում ու դատապարտում է ռուսներին, թե արդյո՞ք նա չի ստանալու Պուտինի օգնությունն այս ընտրություններում եւ արդյո՞ք նա դատապարտում է ռուսական լրտեսությունն ընդդեմ ամերիկացիների։
Թրամփի խոսքերով, ինքն իհարկե կդատապարտի Ռուսաստանին նման գործունեության համար, եթե պարզվի, որ դա իրականություն է։ Նա նշեց սակայն, որ կիբեր հարձակումների կարող էին դիմել նաեւ Չինաստանը կամ այլ երկրներ։
՝՝Ես Պուտինի հետ ծանոթ չեմ։ Նա իմ մասին լավ խոսքեր է ասել, ու եթե մենք կարողանանք լեզու գտնել միմյանց հետ, լավ կլինի։ Լավ կլիներ, եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը լավ հասկանային միմյանց ու միասնաբար պայքարեին ընդդեմ ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման։ Իսկ Պուտինը Հիլարիի նկատմամբ նման հարգանք չի տածում։ Նա չի հարգում նաեւ մեր նախագահին՛՛։
Ինչ վերաբերում է առնվազն ինը կանանց սեռական անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքներին, Թրամփն ուներ նախապատրաստած պատասխան։
Նրա խոսքերով, այդ բոլոր պատմությունները հորինված են։ Ես այդ մարդկանց չեմ ճանաչում, հայտարարեց նա, ավելացնելով, թե հավատացած է, որ այդ ամենը Քլինթընի նախընտրական շտաբի կազմակերպած գործն է։
Թեկնածուները նաեւ իրար հակասող տեսակետներ ներկայացրին Գերագույն դատարանի պաշտոնյաներին նշանակելու, արհեստական վիժումների եւ ներգաղթի մասին հարցերում։ Թրամփը կրկնեց Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու իր ծրագիրը, ինչը Քլինթընի խոսքերով, ընտանիքների անդամներին միմյանցից բաժանելու քայլ է։
Վերջին հարցումների համաձայն, Քլինթընը Թրամփից առաջ է 7 միավորով։
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
Փաշինյանի՝ Եպիսկոպոսաց ժողովը չեղարկելու փորձերը ձախողվեցին. Հարութ Սասունյան
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ակցիա Բըրբանքի Սրբոց Ղևոնդյաց Մայր տաճարում ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի-15 փետրվար 2026
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Ամրապնդե՛ք կասկածները»․ ինչու Արամուսում 4 հոգու սպանողին փորձաքննության չեն տանում

Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
ՈւՂԻՂ. Ավինյանը նիստ է վարում. ինչ են քննարկում
ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՏԻԶ, ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԽՑԵՐ, ՎԱՏ ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԻԳԻԵՆԱՅԻ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ՝ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
Կառավարության գովազդած Wizz air-ը ուղևորներին թողել է փողոցում. մեկօրյա հյուրանոց և անորոշություն
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Փալմդելի հայ համայնքը՝ հոգևոր և ազգային վերածննդի ճանապարհին. հիմնվում է քաղաքի առաջին հայկական դպրոցը
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Լրագրող Անի Գևորգյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



