- 2025-09-06 06:34:00ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Նախագահականում տեղի ունեցած կադրային փոփոխություններից հետո մեծ ճնշում է սկսվել լրատվական դաշտի վրա: Մասնավորապես, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսան Հարությունյանը նշանակվելուց անմիջապես հետո խաղի իր կանոններն է սկսել սահմանել: Մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունների հետ որոշակի առնչություն ունեցող լրատվամիջոցները սկսելու են գործել բոլորովին այլ խաղի կանոններով:
Նախ, Ա.Հարությունյանը, ըստ մեզ հասած տեղեկությունների, փորձելու է սահմանափակել սույն լրատվամիջոցների ունեցած քիչ թե շատ ազատությունը: Այնուհետև կտրուկ պայման է դրվել` կրճատել արևմտամետ տեսակետ արտահայտող նյութերի քանակը: Ըստ այդմ` այդ լրատվամիջոցներում պետք է կրճատվեն նաև արևմտամետ տեսակետ հնչեցնող գործիչների հետ հարցազրույցները, նրանց տեսակետների ներկայացումը:
Որոշ տեղեկությունների համաձայն` այդ լրատվամիջոցներին անգամ արևմտամետ գործիչների ցանկ է տրվել և զգուշացվել, որ նրանց հնարավորինս քիչ հրավիրեն եթեր, նրանց տեսակետը հնարավորինս քիչ տեղադրեն թերթերում կամ կայքերում: Այդ ցանկում տեղ գտած գործիչներից են, օրինակ, քաղաքագետներ Հայկ Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը, Ստեփան Գրիգորյանը, Արա Պապյանը և այլոք:
Այդպիսով` նախագահական նստավայրում որոշվել է, որ այսուհետ պետք է զարկ տալ ռուսամետ տեսակետ արտահայտող նյութերի հրապարակմանն ու գործիչների հետ հարցազրույցներին: Պետք է նման նյութերով այնպիսի տեսակետ արտահայտել, որ առանց Ռուսաստանի, Հայաստանը չի կարող գոյատևել ո՛չ արտաքին քաղաքական, ո՛չ տնտեսական հարցերում: Պետք է հանրության մեջ տպավորություն ստեղծվի, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալը Հայաստանի փրկությունն է, և որ առանց դրա հիմա մեր երկիրն ավելի վատ վիճակում կհայտնվեր, քան թե կա:
Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն` հրահանգվել է խուսափել նաև հոկտեմբերի 27-ի իրադարձությունները հիշեցնող հրապարակումներից: Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանն այդ իրադարձությունների հետ խորն առնչություն ունեցող գործիչ է:
Թերեւս, կարելի է եզրակացնել, որ «Առաջին լրատվական» լրատվական-վերլուծական կայքում տեղի ունեցող փոփոխությունները կարող են լինել այս ճնշումների արդյունքը: Իսկ այդ լրատվամիջոցը, ինչպես հայտնի է, իր հրապարակումներում ծանրակշիռ տեղ է հատկացնում արևմտամետ տեսակետներին ու այդ տեսակետները արտահայտող գործիչներին: Հիշեցնենք, որ երեկ «Առաջին լրատվականը» հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ արդեն նոր խմբագիր ունի՝ Աղասի Ենոքյանը, ով մինչ այդ էլ աշխատում էր կայքում և ղեկավարում հաղորդումների բլոկը: Հիմա նախատեսվում է կրճատել հաղորդումների հատվածը՝ ուժեղացնելով տեքստային նյութերը: Իհարկե, նյութերի հետ տեսանյութերը կպահպանվեն:
Իսկ կայքի սեփականատեր և արդեն նախկին խմբագիր Արման Բաբաջանյանը, ըստ մեր տեղեկությունների, ղեկավարելու է կայքի տեխնիկական վերազինման և սփյուռքում լրատվամիջոցի ներկայության ընդլայնման խնդիրները: «Հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները՝ պայմանավորված արտաքին և ներքին մի շարք նոր սպառնալից իրողություններով, ինչպես նաև նկատի ունենալով 2017թ. խորհրդարանական ընտրություններում անկախ լրատվամիջոցների դերն ու կարևոր նշանակությունը և իշխանական բոլոր լրատվական հարթակների ընտրողական մոտեցումը և նրանց կողմից տաբուավորված քաղաքական ուժերին և գործիչներին լիարժեք արտահայտվելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությունը, լրատվամիջոցը վերադասավորել է իր առաջնահերթությունները»,- նշված է «Առաջին լրատվականի» հաղորդագրության մեջ։
Նշենք նաև, որ մեր տեղեկություններով` իշխանությունների նոր քաղաքականության արդյունքում շատ լրատվամիջոցներ հայտնվել են ֆինանսական խնդիրների առաջ:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur

ՔՊ պատգամավորի որդու եւ դեսպանի եղբոր գործերը «սառցախցիկում» են. իրավապահները սպասում են հրահանգի՞․ «Ժողովուրդ»

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնողներին.armlur

«Դա ոչ մեկին հետաքրքիր չէ». Էջմիածնի նախկին քաղաքապետն ու սկեսուրը՝ մեղադրյալի աթոռին.Azatutyun

«Հրապարակ». Արշավել պատարագի ժամանակ

Եկեղեցին պատրաստվում է կտրուկ քայլեր ձեռնարկել․ «Հրապարակ»

Ո՞վ է Փաշինյանի «սրտի» Կաթողիկոսի «թեկնածուն». «Ժողովուրդ»

ԲԱՑԱՌԻԿ․ Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել.armlur

Փաստաբանն ահազանգում է՝ութ ամսական երեխան ՔՀ-ում հիվանդացել է, բժիշկ չկա.azatutyun

Սամվել Կարապետյանի եղբորորդու տունն են խուզարկում. սպասվում է ձերբակություններ.armlur

Վահագն Չախալյանը ձերբակալվել է․ նրան տանում են կալանքի

Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին.

Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց. նա կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ. news

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Մայր Աթոռը շրջափակված է.armlur

«Ժողովուրդ». Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը

Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց.armlur

Անդրանիկ Քոչարյանն այևս համակիրներ չունի խմբակցությունում, մնացել է միայնակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ».Գազագողության բանդան կրկին ակտիվացել է. պատգամավորի որդին գրավով դուրս է եկել հետախուզումից

Սերժ Սարգսյանը գործարար տիկնոջից ստացել է $2.985.000 կաշառք. Civic

«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու հրահանգ կա

Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով.Hraparak

Բացահայտվել են COVID-19- դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը

«Դարի հանցագործությունը»armlur
