- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Կիրակնօրյա մեր նախաձեռնությունը մի այլ տեսք ստացավ, երբ իմ դասղեկական 7-րդ դասարանի աշակերտների հետ` որոշ ծնողների մասնակցությամբ, այցելեցինք մեզանից ոչ հեռու տեղակայված, գնդապետ Էրիկ Մկրդումյանի հրամանատարության տակ գտնվող Ն զինվորական զորամասի հրետանային գունդ: Զինվորների զարմացական հայացքներ, ողջույնի պատրաստ ժպիտներ, որ ուղեկցեցին մեզ դեպի մոտակա բարձունքին վեր խոյացած եկեղեցին: Ակնածանքով ու խոնարհումով մոմեր ենք վառում, վառվող մոմերի առկայծումներում աղոթքի խոսքերի մրմունջներ են լսվում… Երկարատև խաղաղության ակնկալիքով` Աստծոն ուղղված մեր աղաչանքներում զինվորներին անփորձանք ծառայություն ենք ցանկանում:
Մի նոր հայացքով եմ նայում վառվող մոմերի կրակե փոքրիկ լեզուներին, որ մարմրում են, նորից առկայծում: Ես ամեն մեկին անուն եմ դնում, այդտեղ հարազատ մարդիկ կան, որ իմ կողքին են լինում, հետո մտքերով հեռուներն եմ սավառնում, որտեղ մտերիմներ կան շատ, այդ անուններով ամեն մեկին մի նոր երջանկություն եմ ավետում: Այդ բլրին կառուցված եկեցեցուց դուրս եկանք աղոթքի խոսքերը մեր հոգում: Հայացքս հառում եմ ներքև` զինվորական զորամասին: Զինվորների ուրախ երգն է հնչում… Շտապում ենք մտնել զորամաս, և շուտով միախառնվում ենք նրանց: Պարերգի ուրախ ելևէջներն արձագանքում են ամենուր, ու զինվորների ոտքերի դոփյունից գետինն է թնդում: Այն ի՞նչ էր, մի հրաշալի տեսարան` պարում են բոլորը` ձեռքերը վեր բարձրացրած զինվորներ, նրանց պարին միախառնված աշակերտներ ու ծնողներ… 
Ապա զորամասի հրամանատարի տեղակալ Հարություն Մանուչարյանի զիլ ձայնն է հնչում: Զինվորները պարան են ձգում: Մրցության դուրս եկած զինվորական տարբեր դասակների մեջ հաղթողներ ու պարտվողներ կային: Մեր աշակերտներն էլ հանկարծ հայտնվում են պարանը ձգող զինվորներին դեմ դիմաց, մրցույթում զինվորներն են և այս դեռահասները` իրենց ժպիտներով ու աղմկալից, կենսուրախ ծիծաղով: Ինչպիսի՜ ոգևորություն, հավերժանալու պահեր, հաղթողների պարգևատրություն, շնորհակալական խոսքեր…
Զինվորական զորամասից ոչ հեռու գտնվող սառը աղբյուրի մոտ մեր դպրոցականների ուրախ ու անհոգ երգն ու պարը պիտի շարունակվեր բնության գրկում: Հիացմունքս չեմ կարողանում զսպել իմ դասղեկական դասարանի ծնողական խորհրդի կողմից կազմակերպված այս գեղեցիկ կիրակնօրյա միջոցառման համար: Առանձնակի սիրով հայացքս ուղղում եմ խորհրդի նախագահ Նոնա Հայրապետյանի ուղղությամբ… Ակնածանքի խոսքեր կան այնտեղ, մեծագույն գնահատանք, առանցքում մի հրաշալի ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություն, որտեղ փոխադարձ հասկացվածություն կա, մանկավարժական գործունեության մի փոքրիկ կենսագրություն:
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



