- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Հարգելի Կարեն Կարապետյան, մեր անկախության 25-ամյա տարեդարձին նվիրված զորահանդեսը չցանկացա դիտել, քանզի ակնհայտ էր, որ Երևանի փողոցներով ռուսական հրթիռները պտտելու միտումը ամենևին Հայաստանի ինքնիշխանության փաստումը չէր: Դա լոկ ՆԱՏՕ-ին ուղղված, ՀՀ-ում ռուսական ուժի առկայության ցուցադրում էր…
Առանց հաճոյանալու պետք է ասեմ (թեկուզ վարչապետին «չափավոր հաճոյանալուց» դեռ ոչ ոք չի տուժել), որ այդ օրերի միակ մխիթարանքս մեր հասարակության կողմից Ձեր անձնական հատկություններին տրվող դրական գնահատականներն էին:
Լոմբրոզոյական դեմքերի շարքում կիրթ և գրագետ պետական այր տեսնելը մեզ համար արդեն ճոխություն է:
Ձեզ ՀՀ վարչապետ նշանակելը թեկուզ հրահանգված էր Մոսկվայից, այդուհանդերձ, կարծում եմ, որ Դուք ի զորու եք հայ-ռուսական հարաբերություններում ՀՀ շահը գերակա պահել:
Ժամանակին բրիտանական հատուկ ծառայությունները մեծ հույսեր էին կապում Մահաթմա Գանդիի հետ, համոզված լինելով, որ կկարողանան նրա գործունեությունը վերահսկել և ուղղորդել ի շահ Անգլիայի: Բայց նա ոչ միայն շրջանցեց կայսերության նպատակը, այլև կարողացավ գաղութատիրությունից ազատագրել Հնդկաստանը:
Ի ուրախություն մեզ, ներկայիս մեր երիտասարդությունը որդեգրել է պայքարի գանդիական գործելակերպը՝ «պայքար առանց բռնության», որի արդյունքում պարբերաբար բարձրացող ժողովրդական ընդվզումները մայդանի չեն վերածվում:
Պ-ն վարչապետ, Մոսկվան Ձեզանից ակնկալում է ՀՀ ներկայիս բարձրաստիճան իշխանավորների նահանջի ապահովում, և նոր, բարեկիրթ ռուսահպատակներով կառավարության համալրում, իսկ Ղարաբաղում՝ քրեաօլիգարխիկ կլանի վերջնական ձևավորում, որը կգերադասի Արցախը տեսնել կոռումպացված ՌԴ կազմում:
Ընդդիմադիր կուսակցությունները հույս ունեն, որ Ձեր օրոք, 2017թ-ին անցկացվելիք ընտրապայքարը կլինի պակաս անարդար, կարիքավորները չեն բացառում, որ գործարարի Ձեր փորձը կարող է բարելավել երկրի տնտեսական վիճակը…, թե ինչ կակնկալեն Եվրամիությունը, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և թվով քանիսն են ակնկալողները դա էական չէ…
Ձեր անվրդով, պահվածքից կարելի է ենթադրել, որ Դուք ամենը ավելի հստակ եք տեսնում, որ այդ բոլորն ի վերջո բերելու են երու տարբերակի. կամ ժիրայրսեֆիլյանական, կամ զորիբալայանական Հայաստանի…
Մենք մեր ընտրությունն արել ենք, հերթը Ձերն է:
Վահագն Կոզմոյան
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



