- 2025-11-02 17:20:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանը կզբաղեցնի «ԴՕԿ» կուսակցության նախընտրական շտաբի պետի պաշտոնը. Վարդան Ղուկասյան
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-02 15:20:00Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել...
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ապրիլյան պատերազմից հետո Պաշտպանության նախարարությունում կոռուպցիոն բազմաթիվ դեպքեր ի հայտ եկան։ Չնայած աշխատանքից ազատվեցին բարձրաստիճան պաշտոնիաներ՝ կոռուպցիոն դրսևորումներն ամբողջովին չվերացան:
Lurer -ը ներկայացնում է ուշագրավ ու սկանդալային պատմություն, որն ապացուցում է, որ կոռուպցիոն դեպքերը ՊՆ-ում չեն վերացել, ինչքան էլ հայտարարվի դրա դեմ պայքարի մասին։
Եվ այսպես։ Ավելի քան 12 տարի Պաշտպանության նախարարությունում ծառայած, մասնագիտությամբ ֆինանսիստ փոխգնդապետ Սահակ Ասատրյանը, ով 2014 թվականին ՊՆ քննչական ծառայության ֆինանսական բաժնի պետի պաշտոնից տեղափոխվեց նոր ձևավորված Քննչական կոմիտեի գնումների բաժնի պետ, ահազանգում է ՊՆ-ում առկա ամենաթողության մասին։ Վերջինս, 2015 թվականին Քննչական կոմիտեի գնումների բաժնի պետի պաշտոնից հրաժարական տալուց հետո, որոշում էր կայացրել նորից վերադառնալ Պաշտպանության նախարարություն: Այս տարվա փետրվար ամսին Սեյրան Օհանյանին դիմել էր Պաշտպանության նախարարություն վերականգնվելու խնդրանքով։ Նախարար Օհանյանը սահմանված կարգով Ս. Ասատրյանի դիմումը մակագրել էր՝ վերականգնել Ս. Ասատրյանին իր մասնագիտությանը համապատասխան պաշտոնին։
Փոխգնդապետ Սահակ Ասատրյանին առաջարկվել էր Պաշտպանության նախարարության ներքին աուդիտի վարչությունում օպերատիվ աուդիտի բաժնում սպայի թափուր պաշտոնը։ Համաձայն օրենքի՝ այդ պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան որակավորում, որը տրամադրում է Ֆինանսների նախարարությունը՝ քննություն հանձնելուց հետո։ Մարտի 31-ին Ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած որակավորման քննության արդյունքում Ասատրյանը 100 հնարավոր միավորից ստանում է 98՝ ստանալով որակավորում վերը նշված պաշտոնում աշխատելու համար։ Ապրիլի կեսերին ՊՆ ներքին աուդիտի վարչության պետ Աշոտ Բարսեղյանը միջնորդություն է ուղարկում ՀՀ ՊՆ կադրերի վարչություն Ս. Ասատրյանին ծառայության նշանակելու կապակցությամբ, որտեղից էլ սկսվում է պատմության հետաքրքիր մասը։
ՀՀ ՊՆ կադրերի վարչությունը նշանակում է ևս մեկ քննություն՝ մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածության, որին մասնակցում են 10 հոգի։ «Հենց ֆիզիկական պատրաստվածության քննությունից հետո, հայտարարեցին, որ ես ստացել եմ դրական գնահատական։ Սակայն, վերև բարձրանալուն պես ինձ ասեցին, որ կտրվել եմ ֆիզիկական պատրաստությունից։ Իսկ օրեր անց ինձ տեղեկացնում են, որ ես անբավարար եմ ստացել նաև մասնագիտական քննությունից։ Ես պահանջել եմ, որպեսզի ներկայացնեն համապատասխան փաստաթղթերը, սակայն չեն տրամադրել՝ պատճառաբանելով, թե կորցրել են։ Ինչքան պետք է փնթի ու անորակ լինի համակարգը, որ փաստաթղթեր կորցնեն։ Կամ ինչպես կարելի է 10 հոգու թղթերից կորցնել միայն իմը»,- պատմեց Սահակ Ասատրյանը և շարունակեց. «Ասում էին՝ մասնագիտական քննության հարցերին կարճ ես պատասխանել, մենք էլ ֆինանսիստ չենք, որ հասկանանք թե ինչ ես գրել, մտածել ենք սխալ ես գրել, դրա համար անբավարար ենք նշանակել, ոչինչ դեռ հնարավորություն ունես նորից կգաս քննության»։
ՀՀ ՊՆ կադրերի վարչության պետի տեղակալ Կարեն Միրզոյանը, ով ամիսներ առաջ անցել է «վաստակած» հանգստի, այս ամենի հետ անմիջական կապ ունի։ «Միրզոյանն ինձ ակնարկեց հետևյալը՝ ով ա առանց մի բան տալու նշանակվում, որ դու խառնվել ես իրար ու ուզում ես մի անգամից նշանակվես էտ պաշտոնին»,- ասաց մեր զրուցակիցը, ապա հավելեց. «Ես գիտեի թե ինչ կարգով են զինծառայողները նշանակվում ծառայության կամ հերթական զինվորական կոչումներ ստանում, բայց չէի ուզում հավատալ դրան, բայց... Ի դեպ՝ գնդապետ Միրզոյանին ՊՆ-ում հիշում են որպես բացասական կերպար և ազնիվ զինվորականների բախտերի հետ խաղացող անձնավորության, դեպքերը շատ-շատ են, գործող զինվորականները, եթե չվախենան իրենց հանապազօրյա հացը կորցնելուց շատ բաներ կպատմեն Կ.Միրզոյանի «քաջագործություններից»»:
Այնուհետև Ասատրյանը դիմում է Կադրերի վարչության պետ Մհեր Շիրինյանին, ով խոստանում է իբր լուծել հարցը և կարճ ժամկետներում նոր քննություն նշանակել՝ ասելով. «Դե թղթերը կորցրել են, կորցրել են… նոր քննություն կնշանակենք»։ Կարճ ժամկետն էլ 1,5 ամիսն էր։ Երկրորդ քննությունը ևս անցնում է նախորդի սկզբունքով։ Վարչության պետ Շիրինյանը այդ օրերին արձակուրդ մեկնելուց առաջ հրահանգել էր Ասատրյանի գործով ոչինչ չձեռնարկել, մինչև իր վերադարձը։ Սակայն, նրա վերադարձից հետո տեղի է ունենում ամենաանսպասելին. հենց նույն օրը կրճատվում է այն հաստիքը, որի համար դիմել էր Ս․ Ասատրյանը։
Մեզ դիմած անձը պնդում է, որ նրա հետ այս կերպ են վարվել, քանի որ հրաժարվել է տվյալ պաշտոնի համար «մի բան տալ»։ Նա պնդում է, որ կարող է նորից քննությունները հանձնել միայն համապատասխան հանձնաժողովի ներկայությամբ, բայց այլևս չի ցանկանում ծառայել ՊՆ-ում, նա ուղղակի ցանկանում է ապացուցել, որ ինքը ունի համապատասխան գիտելիքներ։
Այս դեպքը ցույց է տալիս, թե ինչ իրավիճակ է տիրում ՀՀ Պաշտպանության ոլորտում։ Ստացվում է՝ համակարգային կոռուպցիան ու կաշառակերությունը բանակից համառորեն չի վերանում կամ չեն ցանկանում վերացնել։ Սեյրան Օհանյանի ղեկավարած կառույցի որոշ ծառայողներն ու աշխատողները չեն գիտակցում հայրենիքին ծառայելու իրենց պարտականության կարևորությունը։ Միգուցե Սեյրան Օհանյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում ՊՆ-ում։
Քրիստինա Աղալարյան
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur
ՔՊ պատգամավորի որդու եւ դեսպանի եղբոր գործերը «սառցախցիկում» են. իրավապահները սպասում են հրահանգի՞․ «Ժողովուրդ»
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնողներին.armlur
«Դա ոչ մեկին հետաքրքիր չէ». Էջմիածնի նախկին քաղաքապետն ու սկեսուրը՝ մեղադրյալի աթոռին.Azatutyun
«Հրապարակ». Արշավել պատարագի ժամանակ
Եկեղեցին պատրաստվում է կտրուկ քայլեր ձեռնարկել․ «Հրապարակ»
Ո՞վ է Փաշինյանի «սրտի» Կաթողիկոսի «թեկնածուն». «Ժողովուրդ»
ԲԱՑԱՌԻԿ․ Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել.armlur
Փաստաբանն ահազանգում է՝ութ ամսական երեխան ՔՀ-ում հիվանդացել է, բժիշկ չկա.azatutyun
Սամվել Կարապետյանի եղբորորդու տունն են խուզարկում. սպասվում է ձերբակություններ.armlur
Վահագն Չախալյանը ձերբակալվել է․ նրան տանում են կալանքի
Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին.
Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց. նա կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ. news
ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել
Մայր Աթոռը շրջափակված է.armlur



