- 2025-12-20 12:59:00ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Թեպետ ինքը՝ Վարդան Ղուկասյանը, լրատվամիջոցի հետ զրույցում չի հաստատել այս տեղեկատվության իսկությունը, բայց կարծես թե չի էլ հերքել, այլ ընդամենը լրագրողին խրատելով ասել է. <>: Տեղեկատվությունը չի հաստատել նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Բայց Քոչարյանի կադրերի վերադարձը այնքան ակնառու է, որ Քոչարյանի վերադարձը կարծես թե հասունացած պահ է դառնում: Նախ վարչապետի պաշտոնում կարեն Կարապետյանի առաջադրումը Քոչարյանի ռեվանշի ամենամեծ քայլն է. Կարեն Կարապետյանը՝ իբր գործիչ, առաջընթաց ապրել ու կայացել է Քոչարյանի օրոք: Հայտնի է, որ նա ունի ազգակցական ու բարեկամական կապեր երկրորդ նախագահի հետ, բացի այդ՝ ժամանակին <> տնօրեն նրան նշանակել է Քոչարյանը:
Մինչև Կարապետյանի վարչապետ դառնալը, պաշտոնի նշանակում ունեցավ նաև Քոչարյանի մյուս կարկառուն կադրը՝ Արմեն Գևորգյանը, ով հետ կանչվեց արտասահմանից ու նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Նոր կառավարության ձևավորման համատեքստում խոսվում է նաև մի քանի այլ քոչարյանականների վերադարձի մասին: Մասնավորապես Hayeli.am-ը գրել էր նաև
Ալեքսան Հարությունյանի վերադարձի մասին: Նա Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝ 1998-1999 թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարն է եղել, իսկ 1999-2003 թվականներին՝ ՀՀ Նախագահի խորհրդական:
Մենք գրել էինք նաև, որ աշխատանքից ազատվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օգնական Սևակ Լալայանը: Նրա տեղը կզբաղեցնի Ալեքսան Հարությունյանը, ով այժմ Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր, իսկ դրանից առաջ զբաղեցնում էր Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նախագահի պաշտոնը:
Հայտնի է, որ աշխատանքից ազատված Սևակ Լալայանը ստվերային կարգով ղեկավարում էր նաև հայաստանյան մամուլը և հեռուստատեսությունը: Թերևս Լալայանի այս լիազորությունները ևս կանցնեն Ալեքսան Հարությունյանին:
Տեղակություն կա, որ աշխատանքից ազատվում է նաև նախագահականի տեղեկատվա-վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Սաղաթելյանը, ով համարվում է Միքայել Մինասյանի կադրը:
Խոսակցություններ են շրջանառվում նաև Արմեն Դարբինյանին և Էդվարդ Սանդոյանին կառավարության կազմում ներառելու մասին:
Արմեն Դարբինյանը զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ, մասնավորապես, 1997-1998 թթ եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար, 1998-1999 թթ.՝ ՀՀ վարչապետ: Երբ Ռոբերտ Քոչարյանը վարչապետի պաշտոնն զբաղեցնելուց հետո դարձավ ՀՀ նախագահ, Արմեն Դարբինյանը դարձավ նախագահ Քոչարյանի առաջին վարչապետը: Սանդոյանը ևս այդ տարիներին կառավարության անդամ էր:
Եթե առաջիկայում այս կադրերը իսկապես մտնեն կառավարություն և նախագահական, հետևաբար կդառնան քաղաքական ակտիվ դերակատարներ:
Ի դեպ, նրանք ՀՀԿ-ականներ չեն, և բացառված չէ, որ կարող են սատարել Վարդան Օսկանյանի ստեղծած <> կուսակցությանը: Թե ինչ խնդիր է լուծում այս քայլերով Սերժ Սարգսյանը, միանշանակ դժվար է ասել: Կա՛մ նա իսկապես որոշել է հող նախապատրաստել Քոչարյանի վերադարձի համար՝ իշխանությունը նախնական պայմանավորվածության շրջանակում նրա հետ կիսելու մտադրությամբ, կա՛մ էլ սա շատ լավ մտածված ծուղակ է:
Թերևս հնարավոր է, որ սա լինի պարզ իմիտացիա՝ հանրային պայքարի սլաքները դեպի նոր, այսպես կոչված, քոչարյանական կադրերը ուղղորդելու համար, որպեսզի ինքը կարողանա կարճ ժամանակ անց, ներկաներին չեզոքացնելով, իշխանությունը փոխանցել երիտասարդ յուրայիններին:
Դավիթ Մանուկյան
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur



