- 2025-05-14 18:26:00Համերգ` Նվիրված Լեգենդար Ռուբեն Մաթեվոսյանին. Հովհաննես Շահբազյան
- 2025-05-14 00:03:00ՀՀ պատվիրակությունը Բիզնեսի օպտիմալացմանն ծրագրի շրջանակներում այցելել է Քսիաոգուանչա թեյի սուպեր գործարան
- 2025-05-12 14:34:00Գագիկ Բադալյան և Հովհաննես Շահբազյան «Որտեղ գտնեմ քեզ»
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Լոս Անջելեսի USArmenianews.com հայկական լրատվական կայքի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյան, անկեղծ ու ազնիվ անհատականություն, ով զբաղվում է նաև լրագրությամբ: Ես նրան չգիտեի, բայց երբեմն տեսնում էի, որ իմ հոդվածներն արժանանում էին նրա ուշադրությանը:
Անցած տարվա՝ կայքի խմբագրակազմի կողմից ուսուցչուհուս ուղղված ծննդյան տարեդարձի շնորհավորանքը և դրանից օրեր անց լոսանջելեսաբնակ այս գեղեցիկ հայուհու հեռախոսազանգն ինձ անակնկալի բերեցին:
Առաջարկությունը հրաշալի էր…
USArmenianews.com կայքի նորաբաց «Մանկավարժի անկյուն» բաժնում կարող էին տեղադրել Արցախում ապրող ուսուցչուհուս մանկավարժական մտահղացումները…Կարծես մի պահ ինձ կորցրի, որ արժանացել եմ նման ուշադրության:
Հեռվից եկող մեղմ ու դյութիչ ձայնը, չնայած հասանելի էր ինձ, բայց մտքերով ես հեռուներում էի, այն հայաշատ ամերիկյան քաղաքում, որտեղ ապրում էր մի գեղեցկատես հայուհի իր մայրիկի՝ Գոհար Խաչատրյանի հետ: Եվ այսպես կամաց-կամաց նրա ընտանիքի անհանգիստ ապրումներն էլ սկսեցին շաղախվել իմ հոգուն և ավելի մերձեցրին մեզ:
Շուտով իմ հրապարակումները տեսանելի դարձան շատերին, այդ հայկական լրատվական կայքը դարձավ ինձ շատ հոգեհարազատ: Այդ ճանապարհին ես առնչվեցի մի նոր անձնավորության՝ Արմեն Ալխասյանի հետ, ով մի որոշ ժամանակ իմ ուղարկած նյութերը տեղադրում էր կայքում: Կամաց-կամաց, ի տես շատերի, կերտվում էր ուսուցչուհու կերպար՝ իր անձնային ու մասնագիտական որակներով, գեղարվեստական խոսքի արժեքների գիտակցումով, սովորողների մեջ ուսման նկատմամբ ունեցած հետաքրքրությունների վերլուծությամբ, մատաղ սերնդի դաստիարակչական ուղղվածությամբ: Կերպավորվում էր ուսուցչուհի՝ իր մանկավարժական ներգործուն խոսքով, գեղարվեստական ու գրականագիտական վերլուծություններով, շրջապատի միջավայրի հոգսերով ու խոհերով:
Գայանե Մանուկյանի հաջորդ առաջարկությունը մի նոր ուրախություն պիտի բերեր իմ սաներին:
Մտահղացումը գեղեցիկ էր...
Իմ շարադրած յուրաքանչյուր հոդվածում պետք է տեսանելի լիներ տվյալ դպրոցականը, որով արժևորվում էր աշակերտի անհատականությունը: Սեփական ուժերի հանդեպ իմ աշակերտների ինքնագնահատականի բարձրացումը նպաստում էր նրանց ստեղծագործական մտածողության զարգացմանը, և շուտով նրանց լավագույն մտքերն ու նորովի հաստատված փոխհարաբերությունները տեղ գտան կայքում: Դասավանդման իմ մանկավարժական փորձով մեկնաբանվում էին աշակերտներիս կերպարները, որտեղ մարդասիրության, արժանապատվության լավագույն անձնային հատկանիշները զուգահեռվում էին նրանց ոգևորությանը, որ սփյուռքում գործող հայկական լրատվական այս կայքի շնորհիվ նրանք տեսանելի էին դառնում համայն հայությանը:
Արցախի իմ բնակավայրի կյանքը նույնպես կամաց-կամաց սկսեց այս կայքի շնորհիվ տեսանելի դառնալ բոլորին: Մենք այստեղ էինք մեր հույզերով, ապրիլյան պատերազմի տառապալից ապրումներով, խաղաղ օրերի երազանքներով, մենք ունեինք սփյուռքում ապրող հայություն, որ մեզ հետ էր իր կարոտաբաղձ ու անհանգիստ տագնապներով: Եվ աստիճանաբար կայքը թեմաների իր բազմազանությամբ մեզ համար դարձավ արտահայտվելու հրաշալի ասպարեզ:
Այսօր էլ երախտագիտության գիտակցումով Գայանե Մանուկյան խմբագրի ու հրաշալի հայուհու կերպարով շարունակվում է մեր համագործակցությունը Լոս Անջելեսի հայկական լրատվական կայքի խմբագրակազմի հետ, մեզ համար մի հարազատ միջավայր, որտեղ նորովի կերտվում է նաև մի մանկավարժական տարեգրություն, մանկավարժի մի նոր կենսագրություն:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

ԼՊԻՐՇ ՈՒ ԱՆԱՄՈԹ.Hraparak

Չէի կարող չգրել...Նատաշա Պողոսյան

ՀՀ պատվիրակությունը Բիզնեսի օպտիմալացմանն ծրագրի շրջանակներում այցելել է Քսիաոգուանչա թեյի սուպեր գործարան

Սիլվա Հակոբյանի աննախադեպ ֆուրորը՝ Լոս Անջելեսում

Գրչի ուժի տեսանելիությամբ նախագծային աշխատանքը նպատակին էր հասել` գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ, շնորհակալական խոսքերով...

Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը

Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի թաղապետի անունը աղմկոտ քրեական պատմության հետ է կապված. մանրամասներ

Ապրիլի 26. տոն, որը ոչ ոք չի ցանկանում տոնել

Մեր պայքարը՝ Արդարության, Ճշմարտության և Հայրենիքի համար է.ԴՕԿ Կուսակցության Լրատվական

Ապրիլի 24-ը՝ յուրատեսակ լակմուսի թուղթ. ինչպե՞ս բացատրել աշխարհի սառնասրտությունը

Ո՞րն է մինչև 2026 թվական իշխանափոխություն իրականացնելու ՀՀԿ-ի ծրագիրը.Ռոբերտ Մարգարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտանիքով այցելել են Ծիծեռնակաբերդ

Կրկնակի ողբերգություն. Հայաստանյան իշխանությունները նոր ցեղասպանությամբ են սպառնում

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող







