- 2025-05-14 18:26:00Համերգ` Նվիրված Լեգենդար Ռուբեն Մաթեվոսյանին. Հովհաննես Շահբազյան
- 2025-05-14 00:03:00ՀՀ պատվիրակությունը Բիզնեսի օպտիմալացմանն ծրագրի շրջանակներում այցելել է Քսիաոգուանչա թեյի սուպեր գործարան
- 2025-05-12 14:34:00Գագիկ Բադալյան և Հովհաննես Շահբազյան «Որտեղ գտնեմ քեզ»
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների եւ Պուտին-Սարգսյան հանդիպման թեմայի վերաբերյալ զրուցել ենք ղարաբաղյան շարժման մասնակից Մարգարիտա Քարամյանի հետ։
-Տիկին Մարգարիտա, նախ անդրադառնանք Պուտին-Սարգսյան հանդիպմանը, բայց մի կողմ թողնենք պաշտոնական մասը: Դուք ի՞նչ տողատակեր տեսաք այնտեղ:
-Ինչպես միշտ, Պուտինի հետ հանդիպումը՝ դա Սերժ Սարգսյանի համար հերթական առիթն է՝ նոր«հենարաններ» ստեղծելու` սեփական իշխանությունը պահպանելու համար: Այս արատավոր պրակտիկան՝ երկրի ինքնիշխանության հանձնումը սեփական աթոռի համար այնքան է արմատավորվել հայ իշխանավորների շրջանում, սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, հետո Ռոբերտ Քոչարյանից եւ հիմա էլ շարունակվելով Սերժ Սարգսյանով, որ հայ հասարակությունը դա, չգիտես ինչու, ընդունում է որպես քաղաքականություն: Այնինչ դա ՀՀ սահմանադրության կոպիտ խախտում է, եթե չասենք՝ հանցագործություն, երբ երկրի ղեկավարն օգտագործում է իր պետական պաշտոնը՝ օտար երկրից սեփական իշխանության պահպանման երաշխիքներ ստանալու համար:
Դատելով այն հարցերից, որոնք քննարկել են Պուտինն ու Սարգսյանը եւ նրանց կողմից հնչեցված հայտարարություններից, միանշանակ կարելի է ասել, որ դա ոչ թե երկու երկրների ղեկավարների բարձր մակարդակի հանդիպում էր, այլ երկու՝ մեկը մյուսին ծառայություններ մատուցող անձանց զրույց:
-Շատ է խոսվում տարածքներ հանձնելու մասին: Այդ առումով ի՞նչ տրամադրություն է Արցախում:
-Այո, դրա մասին շատ է խոսվում, որոշ շրջանակներ նույնիսկ հիստերիա ու խուճապ են առաջացնում իրենց հայտարարություններով: Բայց ինձ շատ է զարմացնում այն հանգամանքը, որ ոչ ոք չի մտածում ու չի խոսում այն մասին, որ Արցախի Հանրապետությունը կալվածք չէ, իսկ Սերժ Սարգսյանն էլ՝ կալվածատեր, որ որոշի` ինչ անել այդ տարածքների հետ: Ես արդեն երեք ամսից ավել է, ինչ ասում եմ, որ պետք է հանել շրջանառությունից «տարածքներ» բառը: Մենք չունենք տարածքներ, մենք ունենք Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածք եւ պետական սահմաններ:
Հաջորդը. որպես ով է Սերժ Սարգսյանը հանձնում ինչ-որ բան, ինչի լիազորությունները նա չունի. Արցախի Հանրապետության սահմանները գծվել են Ադրբեջանի կողմից մեր երկրին պարտադրված պատերազմի հետեւանքով եւ մեր ազգի լավագույն սերնդի արյան գնով:
1991 թվականին ՀՀ-ն անկախություն է հռչակել՝ բառ անգամ չասելով Արցախի մասին, հետո մտել ԱՊՀ երկրների շարքը՝ առանց Լեռնային Ղարաբաղի, ինչը պատճառ դարձավ, որ մենք այսօր ունենք երկու հայկական հանրապետություն:
25 տարվա ընթացքում Հայաստանի երեք նախագահներից եւ ոչ մեկը չի ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչը հնարավորություն կտար վերամիավորել մեր հանրապետությունները մեկ՝ միացյալ Հայաստանում, եւ այսօր աշխարհում ոչ ոքի մոտ հարց չէր ծագի հողերի, տարածքների, չգիտեմ ինչերի վերաբերյալ: 22 տարի է, ինչ Հայաստանի նախագահները յուրացրել են Արցախի ճակատագրի որոշման իրավունքը:
Հիմա ես հարց եմ տալիս.
Սերժ Սարգսյանը որպես ի՞նչ է ուզում հանձնել տարածքները` որպես Հայաստանի մի՞ մասը, թե՞ որպես Արցախի մասը: Եթե նա հանձնում է Հայաստանի մասը, ուրեմն նա կատարում է պետական դավաճանություն եւ ռազմական հանցագործություն,քանի որ ստանձնում է թե երկրի նախագահի, եւ թե Գերագույն Գլխավոր հրամանատարի պաշտոնը:
Իսկ եթե որպես Արցախի մասը, ապա ի՞նչ իրավունք ունի նա հանձնել այլ երկրի տարածքը. Արցախի Հանրապետությունն ունի նախագահ, Ազգային Ժողով, կառավարություն: Կա որեւէ փաստաթուղթ կամ գոնե բանավոր հայտարարություն, որի համաձայն իմ նշած բոլոր պետական ինստիտուտներն հրաժարվել են իրենց գործառույթներից եւ իրենց լիազորությունները տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, հիմա էլ Սերժ Սարգսյանին, որպեսզի նրանք տարիներով «բանակցեն», իսկ հիմա էլ իրագործեն հողերը հանձնելու գործընթացը: Ինձ ուղղակի ապշեցնում է մեր հայ հասարակության զոմբիացման աստիճանը: Մի՞թե այս հարցերը չեն ծագում գոնե մեր ազգի գրագետ զանգվածի մոտ:Ինչքան էլ որ Սերժ Սարգսյանը մտահոգված լինի իր իշխանության պահպանմամբ, նա շատ լավ է գիտակցում, որ հողերը կարելի է հանձնել, ծախել, չգիտեմ էլ ինչ անել միայն այն դավադիր ճանապարհով, որով դա արվեց Ապրիլյան պատերազմի ժամանակ: Եվ, ուրեմն, մեր հասարակությունը ոչ թե պետք է վայնասուն բարձրացնի, որ Սերժ Սարգսյանը հողերը հանձնում է, այլ ոտքի կանգնի եւ դնի երկրի ղեկավարի պետական դավաճանության հարցը:
Զրույցը` Աշոտ Ասատրյանի
Շարունակելի

ԼՊԻՐՇ ՈՒ ԱՆԱՄՈԹ.Hraparak

Չէի կարող չգրել...Նատաշա Պողոսյան

ՀՀ պատվիրակությունը Բիզնեսի օպտիմալացմանն ծրագրի շրջանակներում այցելել է Քսիաոգուանչա թեյի սուպեր գործարան

Սիլվա Հակոբյանի աննախադեպ ֆուրորը՝ Լոս Անջելեսում

Գրչի ուժի տեսանելիությամբ նախագծային աշխատանքը նպատակին էր հասել` գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ, շնորհակալական խոսքերով...

Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը

Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի թաղապետի անունը աղմկոտ քրեական պատմության հետ է կապված. մանրամասներ

Ապրիլի 26. տոն, որը ոչ ոք չի ցանկանում տոնել

Մեր պայքարը՝ Արդարության, Ճշմարտության և Հայրենիքի համար է.ԴՕԿ Կուսակցության Լրատվական

Ապրիլի 24-ը՝ յուրատեսակ լակմուսի թուղթ. ինչպե՞ս բացատրել աշխարհի սառնասրտությունը

Ո՞րն է մինչև 2026 թվական իշխանափոխություն իրականացնելու ՀՀԿ-ի ծրագիրը.Ռոբերտ Մարգարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտանիքով այցելել են Ծիծեռնակաբերդ

Կրկնակի ողբերգություն. Հայաստանյան իշխանությունները նոր ցեղասպանությամբ են սպառնում

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող








