- 2025-05-12 14:34:00Գագիկ Բադալյան և Հովհաննես Շահբազյան «Որտեղ գտնեմ քեզ»
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ապրիլյան պատերազմի բովով անցած Մարտակերտում եմ, մի թանձր տառապանք պատում է հոգիս, երբ ինքնաբերաբար այս տարածության վրա Երևանում տեղի ունեցող ցավալի իրադարձությունների «ականատեսն» եմ դառնում: Այս օրերին նայում եմ տեսանյութեր, ընթերցում նորություններ ու կարծիքներ տեղի ունեցող իրադարձությունների մասին և չեմ կարողանում անտարբեր անցնել դրանց կողքով:
Տարիներ շարունակ դպրոցում «Սասնա ծռեր» եմ դասավանդել, մեր հազարամյա դյուցազներգության հերոսները խենթ են եղել և սիրված ժողովրդի կողմից, բայց նրանց խենթությունը հիմնականում միամտության հետևանք է եղել: Երբեմն ցուցարարների մոտ էլ նկատում եմ համբերությունը հատած մարդկանց «խենթություն», երբ քարկոծում են ոստիկաններին կամ հայհոյում: Այդ համակարգի կողմից էլ անընդհատ բերման են ենթարկում մարդկանց, ովքեր օրենքը խախտել են կամ գուցե և չեն խախտել, նրանք էլ երբեմն ծեծված են, արհամարհված, և հիշում եմ Սասնա Դավթի խոսքը. «Մարդն էլ գերին զարկի՞... Տղամարդն էն է, որ արձակի ու նոր զարկի»: Հետևելով «Սասնա ծռեր» խմբի գործողություններին՝ չէի ասի, որ նրանց «ծռությունը» կամ այսպես ասած՝ «խենթությունը» միամտության հետևանք է, բայց այսօրվա դրությամբ թիրախում հայտնվել են ցուցարարներն ու ոստիկանները, որ կարծես ոխերիմ թշնամիներ լինեն:
Կենսախինդ ու կենսասեր ժողովուրդը Սասնա դյուցազուններին օժտել է միամտությամբ, բայց միշտ էլ գտնվել են մարդիկ, որ ժողովրդի իմաստությունն են կրել իրենց մեջ և իրենց իմաստուն խորհուրդներով ու խրատներով օգնել են այդ հերոսներին: Դրա վառ օրինակը արաբ ծերունին է, որ խորհուրդ է տալիս չկոտորել արաբական զորքը, նրանք էլ խաղաղասեր մարդիկ են: Եթե այն ժամանակներում թշնամի բանակի մի ծեր մարդ կանխել է իր ժողովրդի արյունահեղությունը, ապա այս օրերին նույն ազգի մեջ հայը հային հայհոյում է, բռնության դիմում, քարկոծում, վիրավորում, արհամարհում, նույնիսկ զոհ ունեցանք, բայց սայլը տեղից չի շարժվում, մի տեսակ անորոշ լռություն է…
Ժողովրդական ասացվածքն ասում է. «Լռությունը համաձայնության նշան է», բայց սա այն դեպքը չէ… Որքան էլ ցավալի լինի, կարծես այն տպավորությունն է, որ ոստիկանության շենք են վերցրել, թող ոստիկաններն էլ գտնեն հարցի լուծման տարբերակը, մի բան, որ, եթե այսպես շարունակվի, ցավոք, երկու կողմի համար էլ կորստաբեր կլինի: Երանի թե մարդու մեջ խոսի արդարության ձայնը, և այս հարցն ունենա խաղաղ ու արդար հանգուցալուծում, որին բոլորս ենք սպասում:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

ՀՀ պատվիրակությունը Բիզնեսի օպտիմալացմանն ծրագրի շրջանակներում այցելել է Քսիաոգուանչա թեյի սուպեր գործարան

Սիլվա Հակոբյանի աննախադեպ ֆուրորը՝ Լոս Անջելեսում

Գրչի ուժի տեսանելիությամբ նախագծային աշխատանքը նպատակին էր հասել` գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ, շնորհակալական խոսքերով...

Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը

Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի թաղապետի անունը աղմկոտ քրեական պատմության հետ է կապված. մանրամասներ

Ապրիլի 26. տոն, որը ոչ ոք չի ցանկանում տոնել

Մեր պայքարը՝ Արդարության, Ճշմարտության և Հայրենիքի համար է.ԴՕԿ Կուսակցության Լրատվական

Ապրիլի 24-ը՝ յուրատեսակ լակմուսի թուղթ. ինչպե՞ս բացատրել աշխարհի սառնասրտությունը

Ո՞րն է մինչև 2026 թվական իշխանափոխություն իրականացնելու ՀՀԿ-ի ծրագիրը.Ռոբերտ Մարգարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտանիքով այցելել են Ծիծեռնակաբերդ

Կրկնակի ողբերգություն. Հայաստանյան իշխանությունները նոր ցեղասպանությամբ են սպառնում

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ




