- 2025-05-12 14:34:00Գագիկ Բադալյան և Հովհաննես Շահբազյան «Որտեղ գտնեմ քեզ»
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում երկրի ղեկը ստանձնած նախագահներից Սերժ Սարգսյանն «ամենաբախտավորն» է: Նրա պաշտոնավարման ժամանակահատվածը համընկավ հայութան համար կարևոր ու առանցքային իրադարձությունների նշանավորման հետ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից և Անկախության 25-րդ տարեդարձ: Թվում էր, թե ՀՀԿ ղեկավարը նշված իրադարձությունները կօգտագործի ի շահ համայն հայության և ի նպաստ հայոց պետականության: Ավաղ:
Անցյալ տարի թե ինչպես կազմակերպվեցին և անցկացվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները՝ բոլորիս է հայտնի: Համենայնդեպս՝ աշխարհը չցնցվեց: Երկարաշունչ ու կարճառոտն բազում ճառերը, Հռչակագիրը և «մի քանի վագոն» անմոռուկները հանում ես՝ տակը բան չի մնում (դե, չհաշված Քիմի երկու տողանոց ստատուսները սոցցանցում):
Եվ այս ամենը կազմակերպելու համար մի ամբողջ ծանրումեծ պետական հանձնաժողով էր ստեղծվել և գործում: Այն էլ՝ դեռևս 2011-ից: Այս հանձնաժողովը, որը ղեկավարում էր Սերժ Սարգսյանը, գոնե պատվախնդրություն ունենար թեմային նվիրված լուրջ ֆիլմ նկարահանելու համար նախադրյալներ ստեղծեր (Ճոյտին էլ հեգնում էինք. մարդն ինքնուրույն, սեփական ուժերով մի ինչ-որ ժապավեն ստեղծել էր, էլի): Դա՛ էլ չարվեց: Պետական լուրջ աջակցությամբ մի արժեքավոր ֆիլմ էլ չստեղծվեց: Այնինչ, այդ հանձնաժողովին վեց նախագիծ էր ներկայացվել:
Ինչևէ, չունեցանք մեր «Շինդլերի ցուցակը»: Իսկ պատմական անարդարությունը կինոյի լեզվով ներկայացնելը ամենաօպտիմալ տարբերակն է, որը ամենաարագ ձևով ներգործություն է ունենում և աշխարհն սկսում է լրջորեն մտածել կոնկրետ ազգի դեմ ծրագրված և իրագործված եղեռնագործության մասին: Բայց դե, Սերժ Սարգսյանին առավելապես մտահոգում էր նախընտրական «փիառը», ինչի համար էլ 8 միլիոն դոլար նվիրաբերեց ու 2013-ին՝ նախագահական ընտրություններից առաջ լույս աշխարհ եկավ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը:
Թույլ, անարժեք մի ժապավեն, որի մասին հիմա բոլորը մոռացել են: Կամ՝ ՀՀԿ ղեկավարի ջանքերով մայրաքաղաքի կենտրոնում կանգնեցվեց կռապաշտության ակնհայտ դրսևորումներով հայտնի և անհաջող արձանը:
Իսկ հիմա, երբ բացվել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը, հերթական փառատոնի մեկնարկի առիթով ծանոթանում ենք Սերժ Սարգսյանի ուղերձին:
«Ավելորդ է խոսել ժամանակակից աշխարհում կինոյի ունեցած դերի և նշանակության մասին: Սակայն ավելորդ չէ կրկին ընդգծել մեր նվիրվածությունը մշակութային ու քաղաքակրթական այն հզոր ալիքին, որ կոչվում է համաշխարհային կինեմատոգրաֆ: Ավելորդ չէ նաև կրկին շեշտել մեր հավատարմությունը հայ կինոյին և նրա ավանդույթներին, քանզի կինոն հասարակության նորոգման, արժեքների վերաիմաստավորման ու արդիականացման լուրջ խթան ու բաղադրիչ է»,-մասնավորապես նշված է ուղերձում:
Ուսումնասիրում ես փառատոնի ծրագիրը և հայտնաբերում, որ ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ոչ մի հայկական ֆիլմ չի ստեղծվել (իսկ տոնը «քթներիս տակ է»): Հայֆիլմը տվել են «Արմենիա» հեռուստաընկերությանը, որը սերիալներ է նկարում: Դե հիմա ի՞նչ պարտադիր է, որ մեր քառորդդարյա անկախության մասին ֆիլմ ստեղծվեր:
Խնդրե՛մ, գռեհիկ և նողկալի սերիալներով թող ժողովուրդը յոլա գնա ու «հոգևոր» սնունդ ստանա: Սա՛ է իրականությունը:
Կիմա Եղիազարյան

ՀՀ պատվիրակությունը Բիզնեսի օպտիմալացմանն ծրագրի շրջանակներում այցելել է Քսիաոգուանչա թեյի սուպեր գործարան

Սիլվա Հակոբյանի աննախադեպ ֆուրորը՝ Լոս Անջելեսում

Գրչի ուժի տեսանելիությամբ նախագծային աշխատանքը նպատակին էր հասել` գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ, շնորհակալական խոսքերով...

Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը

Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի թաղապետի անունը աղմկոտ քրեական պատմության հետ է կապված. մանրամասներ

Ապրիլի 26. տոն, որը ոչ ոք չի ցանկանում տոնել

Մեր պայքարը՝ Արդարության, Ճշմարտության և Հայրենիքի համար է.ԴՕԿ Կուսակցության Լրատվական

Ապրիլի 24-ը՝ յուրատեսակ լակմուսի թուղթ. ինչպե՞ս բացատրել աշխարհի սառնասրտությունը

Ո՞րն է մինչև 2026 թվական իշխանափոխություն իրականացնելու ՀՀԿ-ի ծրագիրը.Ռոբերտ Մարգարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտանիքով այցելել են Ծիծեռնակաբերդ

Կրկնակի ողբերգություն. Հայաստանյան իշխանությունները նոր ցեղասպանությամբ են սպառնում

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ




