USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 06 2022թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Թե որտեղից է գալիս ԽԱՇ-ի արմատները…
2015-12-01 23:59:00
Տպել Տպել


Խաշի սեզոնը Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում համարվում է բացված:
Այսօր արդեն բազմաթիվ ռեստորանների և պանդոկների ճաշացանակում մեծատառերով ավելացված է նաև ԽԱՇ-ը: Խոհարարներից ոմանք պնդում են,որ խաշն ուտում են այն ամիսներին ,որոնց անվան մեջ Ր  տառ կա,ոմանք էլ,թե այն ամիսներին,որոնց անվան մեջ Ս տառ չկա: Իսկ իրականում,խաշ կարելի է ուտել այն ժամանակ,երբ ցանկություն կա:
Ասում են, թե խաշը հին ժամանակներում եղել է աքղքատների կերակուր: Հարուստները միսն են կերել,իսկ անասունի ոտքերն ու մնացորդները մնացել են աղքատներին: Աղքատներն էլ մնացորդները գիշերը եփել են,առավոտ կանուխ կերել,որ ոչ ոք չտեսնի: Ահա թե ,որտեղից է գալիս խաշի առավոտ կանուխ ուտելը: Հետագայում խաշը դարձավ ոչ միայն աղքատների,այլև բոլոր խոհանոցների պատվավոր ճաշատեսակ:
 Խաշն անպայման մատուցվում է օղու, լավաշի, սխտորի, բողկի, կանաչու, թթու ծիծակի հետ, որոնք օգնում են, որ խաշի մեջ պարունակվող օրգանական միացությունները հեշտ տրոհվեն, ու խաշը հեշտ մարսվի:
Մեր տղամարդիկ սիրում են կրկնել,որ ԽԱՇ-ը չի սիրում   երեք Կ ` Կին,Կոնյակ և Կենաց…
Բայց դե ԽԱՇ-ի մասին նյութը պատրաստեց և ձեր  դատին հանձնեց Արմինե Մելքոնյանը…

Այս նյութը դիտել են - 4802 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook