- 2025-05-12 14:34:00Գագիկ Բադալյան և Հովհաննես Շահբազյան «Որտեղ գտնեմ քեզ»
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Աշխարհը պետք է փակել: Կամ մենք իսկապես պետք է փախչենք Հայաստանից: Սերժ Սարգսյանի խորհրդականները խելագարվել են: Էս մարդուն խորհուրդ են տվել նախագահի նստավայրում հյուրընկալել Արմքոմեդիին:
Իբր դրսում բոլոր նախագահները մարդ են: Իբր՝ տեսե՞լ ես` Օբաման ինչպես է կատակում այս կամ այն հաղորդմանը: Իբր, մի բանով Իլհամ Ալիևից լավը չլինե՞նք: Իբր դու էլ մարդ եղիր: Իբր ամանորյա ընդունելությունների երեխաների դեմքերն այդ խորհրդականներին ու Սերժ Սարգսյանին քիչ են: Իբր հո ամբողջ օրը պատերազմից ու հարյուր զոհերից չենք խոսի: Հա, բայց ՀԱԿ-ը դեռ կարծում է, որ պետությունը պատերազմի սպառնալիքի մեջ է ու դադարեցրել է ընդդիմադիր գործունեությունը: Պարզվում է՝ արդեն կարելի է նաև կատակել: Լավ: Եթե կատակում եք մի մարդու հետ, որը պետական մասշտաբի ոչ մի հանցանքի համար պատասխան չի տվել, ուրեմն նույնքան զվարճալի է արտագաղթը, տղերք: Ուրեմն զվարճացեք նաև հարյուր զոհերով, ասեք, որ՝ հարյուր զոհ էս կողմ, հարյուր զոհ էն կողմ, հո թթված դեմքերով չե՞նք նստելու: Ասեք, որ խնդալուց մեռաք, երբ իմացաք, որ Ադրբեջանը մեզ պատերազմ է հայտարարել: Ասեք նաև, որ ձեր փորը բռնել էիք, երբ լսեցիք, որ Ռոբերտ Աբաջյանն իրեն ադրբեջանցի զինվորների հետ պայթեցնելիս ասաց, թե՝ հող հանձնողի մերը: Ասեք: Հիմա արդեն պարզ չէ՝ այդ տղայի ասածների մեջ ցա՞վն էր շատ, թե՞ «Միխայիլ Ժվանեցկին»: Ես հումորի թեմա կդարձնեի նաև մարտի 1-ի 10 զոհերին, առանց ծաղրելու, ուղղակի ծիծաղելով նրանց հավատի վրա, որ բողոքելով կարելի է ընտրությունների արդյունքներ փոխել:
Ես, օրինակ, առանց լայն ժպիտի չեմ կարողանում ընկերներիս պատմել վարկերի տակ մնացած գյուղացիների մասին. հատկապես, երբ հիշում եմ նրանցից մեկի ինքնասպանությունը, ծիծաղից չեմ կարողանում շարունակել: Մինչև հիմա նրանք չգիտեն՝ այդ գյուղացին պարանի՞ց օգտվեց, թե՞ թունաքիմիկատներից: Այս հոդվածում էլ չեմ կարողանում ասել, որովհետև դեռ փորս բռնել եմ: Պիտի ուրիշ բանի մասին մտածեմ, որ կարողանամ շարունակել: Հիշում եմ՝ երբ Հարսնաքարում սպանեցին Վահե Ավետյանին, ես ապավինում էի մեր ժողովրդի հումորի զգացմանը: Բայց մարդիկ ըմբոստացան: Կամ՝ Ավետիք Բուդաղյանի սպանությունը: Ե՛վ Ռուբեն Հայրապետյանը, և՛ Սուրիկ Խաչատրյանը ձիու վրա են, չէ՞: Ուրեմն գոնե ողբերգություն տեղի չի ունեցել: Արմքոմեդիի 500-րդ թողարկումը վկա: Խոսեք այս ամենից, սովորեցրե՛ք իրավիճակներն ընկալել հումորով: Մերժե՛ք մահը, ասեք, որ մահ չկա: Ցավ էլ չկա: Ասեք, որ մեր բոլոր ձախորդություններն ու հանցագործությունները միայն մեր իշխանության հումորի զգացման պոռթկումներն են, ժողովրդին սովորեցրե՛ք ճիշտ հասկանալ իր իշխանությանը, այլապես մեզ մեր մռայլությունը կսպանի, տղաներ:
Ձեր բոլոր «զոհերը» մի գեղեցիկ օր հարցնելու են, գուցե շատ կոպիտ, գուցե խիստ տղայական մեթոդներով՝ թե Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանն իրենցից ինչո՞վ էին լավը, որ մի անգամ թիրախ չդարձան:
Փոխարենը ոչ մի դեպքում չխոսեք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, մարդիկ այդպիսի բաներին լուրջ են վերաբերվում: Մենաշնորհների մասին էլ չխոսեք, պարապ թեմա է, «ո՞վ է տեսել, որ մի փոքր երկրում 10 հոգի շաքարավազ ներկրի»: Արմքոմեդիի 500-րդ թողարկումը շատ ուղենշային կարող է լինել: Հիմա մենք կհասկանանք, որ վերջին վերջին տարում բոլորովին սխալ թեմաներ ենք դարձրել քննադատության թիրախ: Բայց մի երկու խորհուրդ էլ՝ գոնե հաջորդ հաղորդումներն ուժեղացնելու համար: Սոված երեխաներին հիշեք՝ հումորի անսպառ թեմա, անզգա պետք է լինել սովալլուկ աչուկներին նայելիս ծիծաղել չկարողանալու համար: Հաց գտնելու նրանց հույսերի երգիծանքն է պակասում մեր գրականությանը: Հայաստանում էդ գրականության հողը պարապ թողնելու պատճառով է նաև, որ «խիյարը թարս է բուսնում»:
Փոխարենը, տղերք, ձեզ լուրջ եմ ասում՝ մի՛ պահեք ձեզ այնպես, իբր իսկապես ծիծաղի թեմա եք դարձնում մեր իշխանությունների վաստակած ապուշացումը: Դուք ձեզ հյուրընկալած մարդուն հաստատ էդ մասին չեք հարցնելու, հաստատ չեք ասելու՝ էդքան հակահայաստանցի որտեղի՞ց է պեղել ու դրել իշխանության մեջ: Եվ ընդհանրապես՝ դուք մարդու մասի՞ն եք, թե՞ դևի: Չեք հարցնելու, որովհետև նրանք ձեր չխոստովանված հույսերի վրձնի մի հարվածն են, մի շտրիխը, մի ճառագայթը: Էլ ասելու բան չէ, որ դուք դա ամենևին էլ մասնավոր փողերով չեք անում, դուք ծիծաղում եք պետական իշխանության վրա խիստ կոնկրետ պետական փողերով, որոնք ձեզ են հասնում մասնավոր գրպանից, դրանք պետբյուջե չմտած փողեր են, տղերք: Եթե դա ձեզ հետաքրքիր չէ, ավելին՝ եթե դուք նաև դրա վրա եք ծիծաղում, ու եթե մյուսներին, ձեր հաղորդումներով զվարճացողներին դա հետաքրքիր չէ, Աստված ձեզ և իրենց հետ:
Եղեք այսպիսի կիսաՀայաստանի որդիները, ծիծաղեք այսպիսի կիսաՀայաստանի դևիկների վրա, բայց, եթե իմաստ ունի ասելը, ասեմ՝ ձեզ Հայաստանից չարտագաղթելը չի արդարացնում: Ձեր բոլոր «զոհերը» մի գեղեցիկ օր հարցնելու են, գուցե շատ կոպիտ, գուցե խիստ տղայական մեթոդներով՝ թե Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանն իրենցից ինչո՞վ էին լավը, որ մի անգամ թիրախ չդարձան: Ավելին, հենց նրանք են ձեզ հարցնելու, թե ձեր 500 և հետագա եթերներն ի՞նչ փոխեցին Հայաստանում: Ոչինչ: Որովհետև ձեզ թելադրել են ձեր սահմանները, ձեզ աքցանել են իրենցից տարբերվող «տաղանդ» չլինելու դերի մեջ, ձեզ ցույց են տվել փողը, հարմարավետությունը և անձեռնմխելիությունը: Եվ դուք, տղաներ, վերջապես դարձել եք առավել «առաքելական», քան նույնիսկ Առաքել Մովսիսյանը:
Մհեր Արշակյան

ՀՀ պատվիրակությունը Բիզնեսի օպտիմալացմանն ծրագրի շրջանակներում այցելել է Քսիաոգուանչա թեյի սուպեր գործարան

Սիլվա Հակոբյանի աննախադեպ ֆուրորը՝ Լոս Անջելեսում

Գրչի ուժի տեսանելիությամբ նախագծային աշխատանքը նպատակին էր հասել` գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ, շնորհակալական խոսքերով...

Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը

Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի թաղապետի անունը աղմկոտ քրեական պատմության հետ է կապված. մանրամասներ

Ապրիլի 26. տոն, որը ոչ ոք չի ցանկանում տոնել

Մեր պայքարը՝ Արդարության, Ճշմարտության և Հայրենիքի համար է.ԴՕԿ Կուսակցության Լրատվական

Ապրիլի 24-ը՝ յուրատեսակ լակմուսի թուղթ. ինչպե՞ս բացատրել աշխարհի սառնասրտությունը

Ո՞րն է մինչև 2026 թվական իշխանափոխություն իրականացնելու ՀՀԿ-ի ծրագիրը.Ռոբերտ Մարգարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտանիքով այցելել են Ծիծեռնակաբերդ

Կրկնակի ողբերգություն. Հայաստանյան իշխանությունները նոր ցեղասպանությամբ են սպառնում

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ




