- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Օսկան Քոչարյան
Այսօր պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը խնդրում էր աղոթել իր հոգու փրկության համար, իսկ մեր մեծահարուստների ու չինովնիկների համար ովքե՞ր և հատկապես, որտե՞ղ են աղոթելու: Վայոց ձորի նշանավոր բնակավայրերից մեկի՝ Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին գյուղացիների աչքի առաջ փլուզվում է և վերածվում աղբավայրի: Գնդեվազը հայոց հնագույն գյուղերից է, որը հռչակավոր Գնդեվանքի կողքին դարերով գոյատևել է և տեղի բնակչությունը նույնիսկ խորհրդային անաստված տարիներին իր համայնական եկեղեցին չի վերածել աղբանոցի: Մինչև անցյալ դարի վերջը, հենց խորհրդային տարիներին, գնդեվազցիները իրենց ննջեցյալներին դնում էին Սբ.Աստվածածնի ներսում տեղադրված մահարկղի մեջ և հետո հուղարկավորում: Անաստվածության տարիներն անցան, գյուղում ապրող մի քանի տասնյակ տուն թուրք ազերիները հեռացան, բայց անաստվածներն ու գյուղից միայն ճրագու քամողները մնացին ու բարգավաճեցին: Գնդեվանքի նման մարգարիտը շատ շուտ անցավ Սբ.Էջմիածնի հովանու ներքո, իսկ խարխլված գյուղական եկեղեցին մնաց անտեր, գյուղն էլ առանց հոգևոր հովվի: Զավեշտն այն է, որ 300 ամյա եկեղեցին կոնսերվատորիայի կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտ Հասոյի (իմա. անսասան կուլտմասսավիկ Հասմիկ Ստեփանովնային) հուշարձանապահապան կաբինետային տաբատ մաշող չինովնիկների թեթև ձեռքով մտցվել է տեղական նշանակության հուշարձանների ցանկ: Դե եթե տեղական նշանակության է, ուրեմն պետությունն էստեղ անելիք չունի: Պետությունը փաս, տեղական ինքնակառավարման մարմինը փող չունի, Վայոց ձորի պայծառափայլ առաջնորդն էլ (Աբրահամ սրբազան) բացի իր հարազատ տունը շենացնելուց ու նորանոր ռեստորաններ սարքելուց ուրիշ հոգս չունի: Գյուղապետ Հայրապետ Մկրտչյանն էլ նվնվում է, թե 35-40 մլն դրամ է անհրաժեշտ եկեղեցին վերանորոգելու համար, չնայած ինքը դիմել է պատկան մարմիններին և բարերարներին: Մի հարցնող լինի պ-ն գյուղապետին, իսկ դու դիմե՞լ ես քո հովանավորին ու քեզ գյուղապետ կարգող Քլոսին (նույն ինքը Քյալո, նույն ինքը ՀՀ ԱԺ հավերժ պատգամավոր Աշոտ Արսենյան), որի դղյակը Սբ.Աստվածածնից մի քանի հարյուր քայլի վրա է, որի նախնիներին ևս անդրշիրիմյան կյանք ուղևորվելուց առաջ դրել են այս եկեղեցում: Մեր ԱԺ-ի ամենալռակյաց պատգամավորը, որի ունեցվածքը առսպելական չափերի է, ում պատկանում է Ջերմուկի առողջարանների մեկ քառորդը, ով բազում տներ ունի եվրոպաներում, գոնե ամաչեր մեկ այլ վայոցձորյա մեծահարուստից մեկից՝ մեր պանծալի Դերևյաննիից (նույն ինքը՝ ալամաշխարհի հայության նախագահ Արա Աբրահամյանից), ով իր հայրենի Մալիշկայում բավական գեղեցիկ եկեղեցի կառուցեց: Այնպես չէ, որ մեր հայտնի Քլոսը եկեղեցի չի կառուցում, կամ էլ Դերևյաննիից քյասիբ է, Ջերմուկում կառուցել է (դե Ջերմուկ այցելում են ղեկավարները, որոնք Գնդեվազի տեղը հիշում են միայն ոսկու հանքերի հետ կապված միայն), բայց սեփական ծննդավայրում, իր նախնյաց հայրենիքում իր եվրոպական ցանկացած տան արժեքի կեսով կարող էր ոտքի կանգնեցնել պատմական հուշարձանը: Հատկանշական է, որ գյուղի չար լեզուները (իրականում ճշմարտախոս և Քլոսին չքծնող մարդիկ) ասում են, թե այս ընտանիքը և գյուղի համայնքը վաղուց մեկ-մեկու տանել չեն կարող և թշնամությունը գալիս է 1930-ականների դժնդակ տարիներից:
Քլոսի միլիոնատիրական ոդիսականը հար և նման է տեղական օլիգարխիկների անցած ուղուն: Թերուս այս ճարպիկ երիտասարդը ժամանակին ճիշտ կողմնորոշվեց, քավոր-սանիկական կապեր հաստատեց 90-ականների Հայաստանի ամենաազդեցիկ Սարգսյան ընտանիքի հետ և օգտագործելով վազգենյան «մեր դեմ խաղ չկա» հնարքը` ունեզրկեց սփյուռքահայ Կայծակ Զեյթելյանին: Կոպեկներով տիրացավ Ջերմուկի մայր գործարանին, հետագայում մի քանի միլիոնով վաճառեց այն և հիմնեց Ջերմուկ գրուպը՝ դառնալով հանքային աղբյուրների «պահապան վիշապ»: Նժդեհական գաղափարների նվիրյալ ամենաչխոսկան սույն երեսփոխանը, ով երկու անգամ ՀՀԿ համամասնական ցուցակով և մեկ անգամ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր է դարձել ու ոչ մի հոդաբաշխ խոսք չի արտաբերել խորհրդարանի ամբիոնից, գոնե մի պտղունց տեղական հայրենասիրություն կունենա և կվերաշինի իր հայրենի գյուղի եկեղեցին:
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք...
Ողբերգական դեպք Երևանում․ որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Կասկադ»-ի կիսակառույց տարածքում
ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության



