- 2025-05-02 10:29:00Գրչի ուժի տեսանելիությամբ նախագծային աշխատանքը նպատակին էր հասել` գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ, շնորհակալական խոսքերով...
- 2025-05-02 10:16:00Դեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ապրիլի 3-ին, երբ կամավորականներն ու երկրապահներն իրենցով լցնում էին ծանր հրետանու և հրանետային կայանքների հարվածներին ենթարկվող խրամատները, ինչո՞ւ այդ ժամանակ նրանց չէիք ասում, թե «տուն գնացեք, դուք պետք չեք»:
ՉԵ´Մ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Պատերազմի ավարտից, թշնամուն լոկ մի քանի ժամով գրավված խրամատներում սատկացնելուց, հրանոթների լռելուց հետո դրանցից բարձր գոռող ու գոչողներին չե´մ ընդունել ու երբե´ք չեմ ընդունելու: Չե´մ հասկանալու նրանց, ովքեր իրենց թաքցրած ստոր նախանձով, բարու և ուժեղի նկատմամբ միայն չարակամին, նենգ ու չնչին հաշվարկներով առաջնորդվող թուլակամին բնորոշ ատելությամբ էին հետևում ապրիլի 2-ից ի վեր ողջ Հայաստանով սկիզբ առած կամավորականների ինքնաբուխ ռազմերթին, որի նպատակն ու վերջնակետն արկերից ավերվող խրամատներում կռվող զինվորների կողքին կանգնելն էր: Այսօր հրադադարի պահպանման հույս կա, կամավորականները խրամատներից տուն են գալու, և արդեն կարելի է աշխարհի բոլոր մեղքերը վերագրել նրա՞նց ու տեսախցիկների առջև չեղած բաների մասին «համարձակ» հարցազրույցներով հանդե՞ս գալ: Մի քիչ շո՞ւտ չի: Վիեննայում Հանրապետության Նախագահի հանդիպումների մասին լսելուց հետո գոնե մի երկու շաբաթ էլ համբերեիք ու նոր սկսեիք: Համեստ մասնակցություն ունենալով Արցախյան ազատամարտին, կամավորների նկատմամբ այս ամբողջ զրպարտանքներն ու վատաբանությունները ես դեռ ա´յն ժամանակ եմ տեսել` յուրաքանչուր հաջող ռազմագործողությունից հետո: Բայց ցավում եմ, որ նման անբարո գործելակերպով առանձնացողին տրվող «փոխանցիկ դրոշը» վերցնում է նա, ում նկատմամբ խորին հարգանք ունեմ: Ապրիլի 3-ին, երբ կամավորականներն ու երկրապահներն իրենցով լցնում էին ծանր հրետանու և հրանետային կայանքների հարվածներին ենթարկվող խրամատները, ինչո՞ւ այդ ժամանակ նրանց չէիք ասում, թե «տուն գնացեք, դուք պետք չեք»: Արցախյան ազատամարտում գրեթե բոլոր խոշոր ռազմագործողություններին մասնակցել եմ և´ որպես զինվոր, և´ որպես հրամանատար ու դիրքերն էլ, այնտեղ տանող ճանապարհներն ու կածաններն էլ վստահաբար շատ ու շատերից լավ գիտեմ: Առավել ևս, որ հետո շուրջ տաս տարի շարունակ ղեկավարելով Պաշտպանության բանակի գրեթե բոլոր խոշոր զորամասերը` հազարավոր զինվորների հետ հազար ու մի առաջադրանք և հանձնարարություն եմ կատարել: Ու հիմա ո´չ թե տեսախցիկի առջև անհասցե կերպով դիմում եմ ողջ ժողովրդին, այլ հակառակորդի կրակի ներքո միասին գրոհի գնացած, խրամատ փորած ու ականներ տեղադրած իմ զինակից ընկերներին ու զինվորներին, որոնցից շատերն ապրիլի սկզբին վերստին մեկնեցին Արցախի սահմաններ: Պարզ ու մարդկային կերպով ասում եմ. մի´ ընդունեք զրպարտիչներին, ովքեր կամավորականներին փնովելով, իրականում բռնել են ոչ թե դիրքեր տանող, այլ ձեր, ավագ եղբայրների ու հայրերի հպարտությունը սեփականելու, կամավորական հորն ու պապին սպասող երեխայի կարոտը թունավորելու, համախմբվելու փոխարեն հայ ժողովրդին ու Հայկական բանակը մասնատելու, և ամբողջական զորամիավորում առաջնագծից ետ ուղարկելու կոչերով հակառակորդին ու նրա մամուլին անսպառ նյութ մատակարարելու մերժելի ճանապարհը: ՉԸՆԴՈՒՆԵ´Ք ԵՎ ՉՀԱՎԱՏԱ´Ք ԴՐԱՆՑ: ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Նյութի աղբյուրը` YN.am

Գրչի ուժի տեսանելիությամբ նախագծային աշխատանքը նպատակին էր հասել` գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ, շնորհակալական խոսքերով...

Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը

Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի թաղապետի անունը աղմկոտ քրեական պատմության հետ է կապված. մանրամասներ

Ապրիլի 26. տոն, որը ոչ ոք չի ցանկանում տոնել

Մեր պայքարը՝ Արդարության, Ճշմարտության և Հայրենիքի համար է.ԴՕԿ Կուսակցության Լրատվական

Ապրիլի 24-ը՝ յուրատեսակ լակմուսի թուղթ. ինչպե՞ս բացատրել աշխարհի սառնասրտությունը

Ո՞րն է մինչև 2026 թվական իշխանափոխություն իրականացնելու ՀՀԿ-ի ծրագիրը.Ռոբերտ Մարգարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտանիքով այցելել են Ծիծեռնակաբերդ

Կրկնակի ողբերգություն. Հայաստանյան իշխանությունները նոր ցեղասպանությամբ են սպառնում

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն


