- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Արմենչիկը փայլել է առաջնագծում՝ ողորմություն է բաժանել զինվորներին: Հրամանատարների աչքի առաջ: Իր աչքը այդ ողորմությունն արձանագրող տեսախցիկից գրեթե չկտրելով: Զինվորներից ոչ մեկն ուրախ չէ, բայց՝ հակառակվելու ոչ մի մղում: Սա է, որ բանակը դարձնում է խորհրդային օրերի մանկատուն, որտեղ ոչ ոք իրեն ծեծող դաստիարակի մասին ուրիշին բողոքելու համարձակություն չուներ:
Մեր մամուլը ողողված է հերոսների մասին պատմություններով, իսկ մենք տեսնում ենք կամազուրկ զինվորներ, որոնք հասած ցորենի նման ընկնում են առաջին պատահած գերանդուց: Այս դեպքում՝ Արմենչիկից: Իսկ այս զինվորներն, իմիջիայլոց, քառօրյա պատերազմ են տեսել, ոմանք գուցե նայել են մահվան աչքերի մեջ, ոմանց գուցե այս կյանքն այլևս ոչնչով չէր զարմացնի: Բայց Արմենչիկը եկել է այլ կյանքի «խոստումով», և չզարմացողները լալկվել են, հակաքայլ չունեն: Ինչպե՞ս վարվենք, տղերք: Էդ տղան Արմենչիկն է: Դա մեզ հերիք չէ՞: Թե՞ ուզում եք ասել, որ «բանակը հասարակության հայելին է», եթե թիկունքում 5 հազար դրամի վրա են վազում, բանակում էլ պետք է վազեն Արմենչիկի վրա: Որպեսզի մնան հայելու թարազուի մեջ:
Ինչո՞վ է Արմենչիկն արժանացել այդ պատվին: Որովհետև փո՞ղ ունի: Հասկացանք: Դուք փողը վերցրեք էդ տղաներից հեռու, որովհետև այսօր նրանք բովանդակություն են, որում փողն ածանցյալ է: Նրանք էլի են նայելու մահվան աչքերի մեջ:
Դուք պատկերացնու՞մ եք՝ իրենց հերոսություններից՝ ոչ մի կադր, մինչդեռ մի ամբողջ տեսախցիկ ֆիքսել է, թե ինչ խոնարհությամբ են նրանք Արմենչիկից վերցնում ողորմությունը: Արմենչիկը բովանդակություն չէ, ինքը նույնիսկ բովանդակության խամրող հետագիծը չէ, իր երգերն իմ միջի առաջին կապիկին իմ միջի «Վերջին մարդուց» (նիցշեական իմաստով) չեն տարբերում:
Հետևաբար թող ինքը փողը տա ու գնա: Որովհետև Արմենչիկը ամբողջը չի տալիս, այլ խոսքով, ինքը փող չունեցող զինակոչիկի հոր մի կտոր հացից ավելին չի տալիս: Ինքը սահմանից վերադառնալու է Լոս Անջելես, որպեսզի մեզ հաշվետու լինի հռչակավոր «Կոդակ» համերգասրահը լցնելու հերթական նվաճումով, որտեղ ոչ ոք, իմիջիայլոց, հանձին Արմենչիկի, մահվան աչքերի մեջ չի նայում: Որովհետև նրան լսելու ոգևորությունը նրա երգածի հակաբովանդակությունից պակաս չէ:
Այլ խոսքով, Արմենչիկի բաժանած ողորմությունը, տղերք, զոհաբերություն չէ: Արմենչիկը առաջնագիծ կամ դրա մատույցներ է մտել, որովհետև «Կոդակը» չի բավարարում, որովհետև Քարդաշյանի ու Թանգյանի հետևից չի հասցնում: Արմենչիկը եկել է դառնալու այս տղաների հերոսը: Որպեսզի ոչ մի զոհաբերություն իր ողորմությունից ավելին չլինի:
Ո՞վ է պատասխան տալու «Քիս մի» հիմարության կատարողի արածի համար: Ինչու՞ եք էդ տղային խցկում մի բովանդակության մեջ, որտեղ մեռնելը մահանալը չէ: Որտեղ մեռնելը պատերազմի օրվա արարք է, իսկ մահանալը՝ տեսիլք: Էդ տղային հեռու պահեք բանակից կամ վերցրեք ծառայության: Որովհետև նրա ողորմությունը իր չծառայելը դարձնում է իր քյարը ուրիշի մահից: Մինչդեռ զինվորն ո՞վ է: Ինքը մուսաների մյուս ձայնն է, ինքը քո ապրելու մեջ կա, մինչդեռ դու՝ Արմենչիկդ, նրա մահվան մեջ չկաս: Ինչու՞ եք նրան թույլ տվել հասնել էդ կողմերը՝ որ ահա «Կոդակի» աստղը հրամանատարին Ջիփ նվիրող Սամվել Ալեքսանյանին չի զիջու՞մ: Մենք պատերազմի օրերին խրամատներին որդի ենք տվել, որ զինվոր դառնա, կամ, ինչպես իրենց երեխաներին բանակից հեռու պահել չկարողացած որոշ մայրեր են սիրում ասել, որ տղամարդ դառնա, իսկ դուք նրան դարձնում եք խաղաղության փողոցների փալաս, որտեղ նույնիսկ Արմենչիկը ասուպի նման իրավունք ունի մասնակցելու քո կյանքի մեկ օրվան՝ եկավ, «մուծվեց», անցավ: Տեսախցիկներ չկան, հատկապես տեսախցիկներ չկան:
Տղերք, դուք զինվորների դեմքին նայե՞լ եք: Ոչ մեկն ուրախ չէ: Իսկ Արմենչիկը նման է կարամազովյան այն կալվածատիրոջը, որի ողորմությունները ոչնչով լավը չեն իր ճորտերին ծեծելու ոգևորությունից, երբեմն նույնիսկ տարերքից: Որովհետև հիմքում քմահաճույքն է, հիմքում մասնակցությունը չէ: Արմենչիկը չի եկել ասելու՝ տղերք, էս էլ իմ օգնությունը: Որովհետև աչքի տակով տեսախցիկին է նայում, ինքը եկել է վայելելու այս տղաներից որևէ մեկը չլինելու բավարարվածությունը: Որովհետև ինքը Արմենչիկն է:
Ինքը եկել է տեսնելու, թե ինչպիսի կյանքի ներկայացուցիչը չէ, եկել է օրհնելու էն օրը, երբ իր «լիս ոտը» մտավ Ամերիկա: Եվ ո՞րն է այս զինվորների ստացած ուղերձը Արմենչիկից՝ վաստակավորից: Ոչ մի ուղերձ: Բացի նրանից, թե Արմենչիկ լինելու ի՞նչ ճանապարհներ կան: Գրեթե իրենց տարիքի, կամ գուցե փոքր-ինչ մեծ մի տղա է «Հայրիկ» երգի կատարողը, որի հերոսն ինքն է:
Մարդն ինքն իրեն երգ է նվիրել: Արմենչիկը Տերն է, տիրոջ ուղերձը ո՞րն է՝ եկավ, տվեց, գնաց: Տերն է, որովհետև նրա այդպիսի ներկայությունը սահմանին արդեն ապտակ է, այդպիսի ներկայությունը ճորտացրել է և զինվորներին, և հրամանատարներին, որովհետև Արմենչիկը բովանդակության, կոնտենտի ոչ մի մաղով չի անցել, ոչ ոք չգիտի, թե որպես ի՞նչ է ինքը Արմենչիկ:
Ոչ ոք չգիտի, որ բանակ տեղը մականունով չեն մտնում, բանակ տեղում մականունը ձեռք են բերում, որպես էդ առօրյայի թելադրած անուն: Եվ ինչո՞վ էին մտածում էդ հրամանատարները, որոնք զինվորների հայրերի աչքով չնայեցին տեղի ունեցածին: Թե՞ այլևս այդ զինվորները բանակում անելիք չունեն: Թե՞ արդեն էնպիսի մի խաղաղության տեր ենք դարձել, որ մի Արմենչիկ ավել, մի Արմենչիկ պակասը ոչ մի կերպ չի խաթարում Մինսկի խմբի հացն ապահովող ստատուս քվոն:
Մհեր Արշակյան
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



