- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ջհանգիր Լֆիկյան
Այս տարվա մարտի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց իր վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու մասին: Պետական եկամուտների կոմիտեն առանձնացվեց ֆինանսների նախարարությունից, որի ղեկավարը սուպերնախարար համարվող Գագիկ Խաչատրյանն էր: Խաչատրյանը մնաց ֆինանսների նախարար, բայց արդեն թերմացքային նախարարի կարգավիճակում:
Եվ ահա երեկ ՊԵԿ-ը հրապարակել է ապրիլ ամսվա արդյունքները, որից տեղեկանում ենք, որ ապրիլ ամսին բյուջետային եկամուտները կազմել են 97 մլրդ դրամ: ՊԵԿ հաղորդագրության մեջ հատուկ նշվում է, որ հարկային եկամուտները գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը 6,1 մլրդ դրամով:
Ավելին, համեմատություն է արվում նախորդ տարվա չորս ամիսների հետ և ասվում է, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարվա չորս ամիսներին հավաքվել է 21,3 մլրդ դրամով ավելի գումար, և շեշտվում, որ պետական բյուջե հավաքվող գումարների չափը համապատասխանում է պետական բյուջեով նախատեսված առաջադրանքին, այսինքն՝ պլանը կատարվել է:
Հովսեփյանը ՊԵԿ ղեկավար է դարձել մարտից, և այդ հավելյալ գումարն էլ հավաքվել է մարտ-ապրիլ ամիսներին, քանի որ հունվար-փետրվարին կար հարկային մուտքերի թերակատարում, որը բացատրվում էր տնտեսության վատ վիճակով, ներմուծման և արտահանման ցուցանիշների նվազմամբ: Քանի որ մարտ-ապրիլ ամիսներին համաշխարհային և հայկական տնտեսության մեջ աննախադեպ աճ չի արձանագրվել, մնում է ենթադրել, որ հարկերի ավելացումը տեղի է ունեցել այլ գործոնների հաշվին:
Հովհաննես Հովսեփյանի ղեկավարած ՊԵԿ-ի տարածած այս հաղորդագրությունն ուղղակիորեն ասում է, որ եթե Գագիկ Խաչատրյանը մնար նախարար, ապա պետբյուջեն ամսական կտրվածքով առնվազն 6 միլիարդ դրամ ավելի քիչ գումար կստանար: Տարվա կտրվածքով դա անում է մոտավորապես 150 միլիոն դոլարին մոտ գումար, որը Հայաստանի պայմաններում հսկայական գումար է:
ՊԵԿ-ում փող աշխատելը շատ հեշտ գործ է, ու դրա համար ոչ շատ մեծ խելք է պետք, ոչ էլ երևակայության թռիչք: Մարդը բերում է ապրանք Չինաստանից, պետք է մաքսազերծման համար վճարի 100 հազար դոլար: Մաքսավորները նրան ասում են՝ ուզո՞ւմ ես արագ մաքսազերծենք, և հետո՝ քեզ համար ի՞նչ տարբերություն, թե փողը ում ես վճարում՝ պետությա՞նը, թե՞ մաքսավորին: Ապրանքը բերողի համար՝ ոչ մի տարբերություն, կարևորը՝ ապրանքը ժամանակին սահմանն անցնի ու հանվի վաճառքի:
Ապրանք բերողը վճարում է 100 հազարը, որի մի մասը գնում է պետբյուջե, մյուս մասը գնում է այնտեղ, ուր որ պետք է: Եվ այդպես՝ գրեթե բոլոր խոշոր ներմուծողների դեպքում, անգամ նրանց, ովքեր համարվում են օլիգարխ կամ ունեն հզոր հովանավորություն: Միևնույն է, բոլորն էլ սիրում են ՊԵԿ-ի հետ խնդիրներ չունենալ:
Խաչատրյանն ինքը խոշոր ներմուծող է, այն աստիճան խոշոր, որ շուկայից դուրս է մղել բազմաթիվ մանր ու միջին ներմուծողների, որովհետև ո՞վ կարող է Հայաստանում ապրանք բերել ու վաճառել, եթե նույն ապրանքից բերում է նաև Գագիկ Խաչատրյանը. սահմանին մաքսավորները մի քանի տակ կաշի կքերեն, երկրի ներսում՝ հարկայինները:
Եթե մարդը գնա կամավորական գրվի ու սահմանին զոհվի, այդ դեպքում անգամ իրեն ու իր ընտանիքին ավելի քիչ վնաս կտա, քան եթե համարձակվի Խաչատրյանի հետ բիզնեսում մրցակցել: Սահմանում զոհվածին գոնե տուն են տալիս ու թաղման ծախսերը հոգում, Խաչատրյանի զոհերը ոչ միայն տնից-տեղից, բիզնեսից էին զրկվում, այլ նույնիսկ թաղման փող չի մնում մարդուն հողին հանձնելու համար:
Հիմա հարց է առաջանում. եթե առանց Գագիկ Խաչատրյանի կարելի է ամսական 15-20 մլն դոլար ավելի հավաքել, իսկ նա գրեթե 8 տարի եղել է ՊԵԿ նախագահ, ապա ո՞ւր է այն չհավաքված 1-1,5 մլրդ դոլարը: Սա՝ ամենահամեստ հաշվարկներով, քանի որ տնտեսական ակտիվությունը մարտ-ապրիլ ամիսներին ամենացածրն է, տնտեսապես ավելի ակտիվ ամիսներին հարկային ու մաքսային եկամուտներն ավելանում են, իսկ, ինչպես հայտնի է, շատից շատ են տանում, քչից` քիչ:
Մեկ միլիարդ դոլարն այն նվազագույն գումարն է, որ Խաչատրյանը տարել է Հայաստանի պետբյուջեից, և այդ գումարը կհերիքեր Հայաստանն ամենաժամանակակից զենքով զինելու համար: Նկատի ունեցեք, որ Հայաստանն ընդամենը 200 միլիոն դոլար վարկով Ռուսաստանից գնում է ժամանակակից զինատեսակների ամբողջ խմբաքանակ, մեկ միլիարդով կարելի էր այնքան զենք առնել, որ Հայաստանը կդառնար զինապահեստ:
Քանի դեռ Գագիկ Խաչատրյանը ֆինանսների նախարար է, նա շարունակում է մնալ պետության պաշտպանության տակ, և նրա տարածը ևս համարվում է պաշտպանված: Այս վիճակը երկար շարունակվել չի կարող, որովհետև, ի վերջո, երկրին պատերազմ վարելու համար փող է պետք լինելու, իսկ այդ փողը պետք է վերցնել այնտեղից, որտեղ կա, և ոչ թե պահանջել շարմազանովներից և դրանց նման ՀՀԿ-ից աշխատավարձ ստացողներից, ովքեր միլիոնը երազում են տեսել, իսկ միլիարդ կարող է չկարողանան թղթի վրա գրել:
Ցավալ Գագիկ Խաչատրյանի ողբերգական ապագայի համար չենք կարող, այդպիսին է բոլոր գանձագողերի վերջը. սկզբում նրանց աճեցնում են, աչք են փակում տարածի վրա, անգամ խրախուսում են, այլ կերպ ասած` բուծում են, ինչպես Նոր տարվա բդի համար նախատեսված խոզին, այնուհետ վերացնում են, քանզի հենց Նոր տարուն է, որ խոզն իրեն պետք է արդարացնի:
Եվ այսօր կարող ենք արդարացնել, որ մոտենում է Գագիկ Խաչատրյանի Նոր տարին. ինչպես որ հայերը չեն կարող այդ օրն առանց խոզի բդի յոլա գնալ, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունն այլևս չի կարող դիմանալ առանց Գագիկ Խաչատրյանի հյութեղ ունեցվածքի:
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք...
Ողբերգական դեպք Երևանում․ որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Կասկադ»-ի կիսակառույց տարածքում
ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության



