- 2025-05-02 10:29:00Գրչի ուժի տեսանելիությամբ նախագծային աշխատանքը նպատակին էր հասել` գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ, շնորհակալական խոսքերով...
- 2025-05-02 10:16:00Դեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում:
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի` օֆշորաին սկանդալի պատմությունը ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ուղարկել է հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը որոշելու համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին գրել էր, որ հետաքննող լրագրողների ընկերակցության «Հետք» պարբերականը հրապարակել էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի՝ բիզնեսներին եւ, մասնավորապես, օֆշորային տարածքներում գրանցված ընկերությունների եւ դրանց գործունեության վերաբերյալ լրագրողական հետաքննության արդյունքները:
Հրապարակված հոդվածում մեկ առ մեկ ներկայացված էին Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունների անունները, որոնց միջոցով գլխավոր հարկադիր կատարողը միլիոնավոր դոլարների եկամուտներ է ստանում՝ իր պաշտոնն օգտագործելով: Ապրիլի 2-ին ՀՀ գլխավոր դատախազությունը մամուլում հրապարակված տեղեկություններն ուղարկել էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, որպեսզի ուսումնասիրեն Միհրան Պողոսյանի բիզնեսների վերաբերյալ հրապարակված տվյալները:
18-ին, Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց Սերժ Սարգսյանին: Շուրջ երեք շաբաթ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը ուսումնասիրում էր Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունների հետ կապ ունենալու մասին տեղեկությունները, եւ դատելով երեկ ՀՀ գլխավոր դատախազության արած քայից՝ իրավապահները լուրջ հետքերի վրա են դուրս եկել, եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը որոշում է կայացրել Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից վերցնել եւ ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:
Ըստ ամենայնի, իրավապահների ձեռքում հայտնվել են կոնկրետ փաստեր, որոնք առնչվել են հենց գեներալ մայորի գործունեության հետ: Ու քանի որ նա նախկին պաշտոնյա է, ապա նրա գործով պետք է զբաղվի ՀՔԾ-ն: Իսկ ինչ կարող էին իրավապահները բացահայտած լինել: «Ժողովուրդ»-ին իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուներից լուրեր հասան, որ Միհրան Պողոսյանի գործունեության մասով որոշակի բացահայտումները կապված են նրան պատկանող ընկերությունների հետ:
Օրինակ՝ երբ ինչ-որ ընկերություն գույքը վաճառել է մեկ այլ ընկերության, իրավապահները փորձել են հասկանալ, թե գույքը գնած անձը կամ ՍՊԸ-ն ովքեր են, հետագայում պարզվել է, որ իրականում ԴԱՀԿ նախկին պետի կողմից վաճառվածը ու դրա գնորդը ուղիղ կամ անուղղակի կապ են ունեցել իրար հետ: Այսինքն՝ «աչքը կտրած» գույքը Միհրան Պողոսյանը էժան աճուրդով գնել է տվել իր հետ փոխկապակցված ընկերությունների կամ անհատների, հետո արդեն շուկայական գնով այն վաճառել: Ասել է, թե պետություն, պետության ներսում: Նկատենք, որ Միհրան Պողոսյանի բիզնես գործունեության մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, սակայն ինչու իշխանությունները որոշեցին հենց այս հրապարակումից հետո նրա հարցով զբաղվել, դժվար է ասել:
Ի դեպ, երեկ Ազգային ժողովում նախկին գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի եւ նրա մերձավոր ազգականներին պատկանող, Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների վերաբերյալ ICIJ-ի հրապարակումներում տեղ գտած փաստաթղթերին անդրադարձել էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը. «Այս պահի դրությամբ քննություն է ընթանում, եւ նախապատրաստվում են նյութեր: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ կառավարությունն իր իրավասությունների շրջանակում համապատասխան միջոցառումներ ձեռնարկում է, պարզապես կարեւոր է մի բան հասկանալ, թե հասցեականությունը որտե՞ղ է, եւ կոնկրետ որ պետական մարմնից ի՞նչ պետք է ակնկալել:
Եթե խոսքը գնում է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին, ապա թույլ տվեք տեղեկացնել, որ այս կապակցությամբ կարեւոր մի քանի քայլեր իրականացվել են, եւ իրավապահ համակարգի գործառույթները չպետք է զուգահեռվեն, կառավարությունը պետք է իրականացնի այնպիսի քայլեր, որոնք հնարավորություն են տալիս մշակել համապատասխան մեխանիզմներ եւ ի սկզբանե՝ դեռեւս կրթության փուլից սկսած, կոռուպցիայի դեմ պայքար իրականացնել»:
Իսկ թե ինչ արդյունք կտան ՀՔԾ-ի ուսումնասիրությունը եւ նյութերի նախապատրաստման ընթացքը, ի վերջո, կհարուցվի քրեական գործ, թե ոչ, առայժմ դժվար է կանխատեսել: Քնար Մանուկյան
armlur.am

Գրչի ուժի տեսանելիությամբ նախագծային աշխատանքը նպատակին էր հասել` գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ, շնորհակալական խոսքերով...

Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը

Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի թաղապետի անունը աղմկոտ քրեական պատմության հետ է կապված. մանրամասներ

Ապրիլի 26. տոն, որը ոչ ոք չի ցանկանում տոնել

Մեր պայքարը՝ Արդարության, Ճշմարտության և Հայրենիքի համար է.ԴՕԿ Կուսակցության Լրատվական

Ապրիլի 24-ը՝ յուրատեսակ լակմուսի թուղթ. ինչպե՞ս բացատրել աշխարհի սառնասրտությունը

Ո՞րն է մինչև 2026 թվական իշխանափոխություն իրականացնելու ՀՀԿ-ի ծրագիրը.Ռոբերտ Մարգարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտանիքով այցելել են Ծիծեռնակաբերդ

Կրկնակի ողբերգություն. Հայաստանյան իշխանությունները նոր ցեղասպանությամբ են սպառնում

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն



