- 2025-05-02 10:29:00Գրչի ուժի տեսանելիությամբ նախագծային աշխատանքը նպատակին էր հասել` գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ, շնորհակալական խոսքերով...
- 2025-05-02 10:16:00Դեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Վերջերս, մամուլում, տպագրվում են նյութեր՝ 1in.am կայքի գլխավոր խմբագիր՝ Արման Բաբաջանյանի` Նորք Մարաշ թաղամասում թանկանոց սեփական տուն ունենալու հետ կապված մանրամասներ:
Այդ պատճառով մի փոքր ետ գնանք, հանրությանը ներկայացնելու 2014-թվականի նոյեմբերի 25-ին Newsbook-ում հրապարակված հոդվածը:
Որոշ ժամանակ առաջ փաստաբան Մուշեղ Շուշանյանը մամլո ասուլիս հրավիրեց` հրապարակելով բավականին ուշագրավ մի պատմություն:
Պատմությանն անդրադարձել էր «iLur.am»-ը: Չխորանալով հանգամանքների մեջ` փաստենք, որ խոսքը քաղաքացուն բանկի միջոցով կողոպտելու և նրա սեփականությունը ձեռքից խլելու մասին է:
Քաղաքացի Սարգիս Պետրոսյանի մորեղբոր որդին՝ Բարեղամ Պետրոսյանը, «Առէկսիմբանկից » վարկ է վերցրել և գրավ է դրել անշարժ գույք (3 հարկանի սեփական տուն Նորքում), և չկարողանակալով մարել պարտականությունները` սեփականության իրավունքները փոխանցվել են բանկին: Այնուհետեւ բանկը Բարեղամ Պետրոսյանի բարեկամուհու՝ Անահիտ Ստեփանյանի հետ կնքել է առուվաճառքի պայմանագի՝ 1 տարի 20 օր ժամկետով:
Պայմանագրի համաձայն՝ Անահիտ Ստեփանյանը պետք է այդ ժամանակահատվածում վճարեր 86 մլն դրամ, սակայն բանկը, չսպասելով պայամանգրի ժամկետի ավարտին, ոմն Արթուր Ղարիբյանի հետ, ով ԱԱԾ նախկին աշխատակից է, կնքում է պայմանագիր, և Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի որոշմամբ՝ սեփականության իրավունքը հանձնվում է Արթուր Ղարիբյանին՝ այն պարագայում, երբ գումարի մեծ մասը Անահիտ Ստեփանյանը արդեն իսկ մարած է լինում: Կահույքի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 80 մլն դրամ:
Սեփական տունը գնելով 86 մլն դրամով՝ Արթուր Ղարիբյանը այն 380.000 ԱՄՆ դոլարով վաճառում է 1in.am-ի խմբագիր Արման Բաբաջանյանին:
Այնուհետև Սարգիս Պետրոսյանը դիմում է «Առէկսիմբանկի» աշխատակիցներից, ինչպես նաև Արթուր Ղարիբյանին, ով բավականին սերտ հարաբերությունների մեջ է վերը նշված բանկի աշխատակիցների հետ: Ապարդյուն; Քաղաքացին զանգահարում է Բաբաջանյանին, սակայն խոսակցությունը չի ստացվուն, ուստի` նա ասում է, թե դիմելու է իրավապահ մարմիններին: Սա լսելով՝ Բաբաջանյանը կոպտորեն պատասխանում է. «Ես Հայաստանում վաբշե պրոբլեմ չունեմ, ում ուզում ես՝ բողոքի»:
Ի դեպ` ինչպես նման դեպքերում է լինում, տան վաճառքի հետ կապված ոչ մի հրապայակային հայտարարություն չի եղել, և ուրեն` հարց է առաջանում` որտեղից է Արման Բաբաջանյանը տեղեկացել տան մասին: «Արման Բաբաջանյանը շատ լավ տեղյակ է, որ այդ գույքը իրեն չի պատկանում և գողացված է»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Սարգիս Պետրոսյանը:
Հիմա ամենակարևորի մասին: Խաբեության այս շղթայում ներգրավված են բանկի աշխատակիցներ Վիտալի Հարությունյանը, նրա մտերիմ ընկեր Արթուր Ղարիբյանը և «Առէկսիմբանկ»-ի իրավական վարչության պետ Պավել Մարտիրոսյանը: «Նույն Վիտալի Հարությունյանը ինձ ասել է, որ իր մեջքին կանգնած է Երևանի դատախազ Արթուր Դավթյանը: Հետո էլ ավելացրել է, որ ոչինչ չեմ կարող անել. սաղ իրանց ձեռն ա». սա ևս Սարգիս Պետրոսյանի հայտարարություններից է:
NewsBook-ին հաջողվեց ճշտել այս մութ պատմության առանձին դրվագներ, որոնք որոշակի լույս են սփռում իրողությունների վրա: Մեր տեղեկություններով` Արթուր Ղարիբյանը և «Առէկսիմբանկ»-ի իրավական վարչության պետ Պավել Մարտիրոսյանը համակուրսեցիներ են: Իսկ Արթուր Ղարիբյանն աշխատել է ԱԱԾ-ում` որպես քննիչ: Արթուրն այս պատմության մեջ պատահական գնորդ չէ. առքուվաճառքի «օպերացիան» իրականացվել է` ի սկզբանե նպատակ հետապնդելով և գումար աշխատել, և ծառայություն մատուցել այն մարդուն, ով հիմա զբաղեցնում է Նորքի առանձնատունը. խոսքն, ինչպես հասկացաք, Արման Բաբաջանյանի մասին է: Վերջինս ի դեպ` առանձնատունը գնելուց հետո, բավականին մեծ գումարներ է ծախսել այն հիմնովին վերանորոգելու համար:
Այս պատմության մեջ առանձին վերլուծության է արժանի Արման Բաբաջանյանի կեցվածքը, մասնավորապես` «Ես Հայաստանում վաբշե պրոբլեմ չունեմ, ում ուզում ես՝ բողոքի» հայտարարությունը:
Հայաստանում, անշուշտ, կան այնպիսիները, որոնք «վաբշե պրոբլեմ չունեն». ցանկը բոլորին հայտնի է, և հայտնի է նաև, որ վերջիններս ազդեցիկ հովանավորներ ունեն: Այս, դեպքում հարց է առաջանում` ո՞վ կամ ովքե՞ր են Արման Բաբաջանյանի հովանավորները: Եթե մեկ այլ մեդիադեմք նման հայտարարություն արած լիներ, և, առհասարակ, այդպիսի արժողությամբ գույք ձեռքբերած լիներ, ապա երկար, շատ երկար ստիպված կլիներ շփվել իրավապահների հետ:
Այս դեպքում, սակայն, ամեն ինչ անուշադրության է մատնվել: Ստացվում է` մի կողմում «վաբշե պրոբլեմ չունեցող» ու ազդեցիկ հովանավորներ ունեցող Արման Բաբաջանյանն է, մյուս կողմից` խաբված ՀՀ քաղաքացին, որն անընդհատ դեմ է առնում ազդեցիկների պատին: Իրավական ու ինքնիշխան Հայաստանի համար պայքարող լրագրողն այսօր ոչ միայն իմիտացիոն պայքարի ոլորաններում է, այլ կոնկրետ մասնակիցն է մախինացիոն մի գործընթացի, որի հետևում մարդկային ճակատագրեր են կանգնած: Ապօրինության բացահայտմանը ընթացք չի տրվում, և գուցե նաև խնդիրն այն է, որ այս պատմության մասնակիցներին` Բաբաջանյանից մինչև ԱԱԾ քննիչ, հովանավորում են ամենաբարձր օղակներից:
Հ.Գ. Լուսանկարում Արման Բաբաջանյանի առանձնատունն է, որի ճակատին, ինչպես տեսնում եք, փակցված են երեք` ԱՄՆ-ի, Եվրամիության և ՀՀ-ի դրոշները: Հետքրքիր է, ինչ կանեին ԱՄՆ-ում և եվրոպական որևէ երկրում, երբ հանրային որևէ դեմք հանդգներ նման շռայլություն թույլ տալ` առանց ներկայացնելու գումարի օրինական ծագման աղբյուրները կամ էլ, ասենք, մտներ մի գործարքի մեջ, որի նպատակը քաղաքացուն սեփականությունից ստորաբար զրկելն է:
Ի դեպ` մեր տեղեկություններով մոտ օրերս Արման Բաբաջանյանը պատրաստվում է մեկնել Աբու Դաբի, այնտեղից էլ ԱՄՆ: Մինչ Բաբաջանյանը կարևոր ճանապարհորդությունների մեջ է, իսկ իրավապահներն էլ հակված չեն ընթացք տալ այս պատմությանը, NewsBook-ն առաջարկում է հանրային հնչեղություն տալ այն բոլոր դեպքերին, երբ քաղաքացիները տուժել են «վաբշե պրոբլեմ չունեցող» Արման Բաբաջանյանի գործողություններից:

Գրչի ուժի տեսանելիությամբ նախագծային աշխատանքը նպատակին էր հասել` գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ, շնորհակալական խոսքերով...

Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը

Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի թաղապետի անունը աղմկոտ քրեական պատմության հետ է կապված. մանրամասներ

Ապրիլի 26. տոն, որը ոչ ոք չի ցանկանում տոնել

Մեր պայքարը՝ Արդարության, Ճշմարտության և Հայրենիքի համար է.ԴՕԿ Կուսակցության Լրատվական

Ապրիլի 24-ը՝ յուրատեսակ լակմուսի թուղթ. ինչպե՞ս բացատրել աշխարհի սառնասրտությունը

Ո՞րն է մինչև 2026 թվական իշխանափոխություն իրականացնելու ՀՀԿ-ի ծրագիրը.Ռոբերտ Մարգարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտանիքով այցելել են Ծիծեռնակաբերդ

Կրկնակի ողբերգություն. Հայաստանյան իշխանությունները նոր ցեղասպանությամբ են սպառնում

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն



