- 2025-05-02 10:29:00Գրչի ուժի տեսանելիությամբ նախագծային աշխատանքը նպատակին էր հասել` գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ, շնորհակալական խոսքերով...
- 2025-05-02 10:16:00Դեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Քանի դեռ Հայի կողքին ապրում է էն յան-ով վերջացող հայի խուժանը՝ ներքին թշնամին, մենք նույն տեղում գլորվելու ենք, ոչ մի շարժում առաջ... Դուք ձեր ազգանունն ու անունն եք փոխել օտար ափերում, ուր մնաց իր հողում Հային չծախեք... Բա մեր տղերքը նաև ձեր համար են արյուն թափում, ում համար են զոհվում մեր լույս տղերք արա՛, որ դուք հարստանաք ու մեզ, մեր երկրում ծախե՞ք...
Ամոթն իմն է, ձերն էլ, որովհետև դուք ձեր 60-80 հազար դրամ աշխատավարձով ծախել եք մեր երկիրն ու վախեցել եք ձայն հանել: Ի՞նչ է վախենում եք գործազրկությունի՞ց... բա ինչու չեք վախենում, որ այսօր, վաղը ձեզ այրելու են խարույկների մեջ, որ ձեր հետքը չերևա, ինչպես չեք վախենում ձեր ստրկական, երեսպաշտ, աննորմալ գոյությունից... դուք ձեր գործազուրկ լինելուց եք վախենում, մինչդեռ ազգը հայոց թափառական է դարձել մի կտոր հացի համար... Ու այս ծամածռությունների ֆոնին մեր հայրենակցին՝ Լևոն Հայրապետյանին ռուսը կրկին «խալաթ» հագցրեց: Ու մենք ճար չունենք. ինչպես փրկենք մեր հայրենակցն, ում համար մեր սիրտը առաջինը պետք է ցավա... չէ մենք ժամանակ չունենք, մենք աթոռակռիվ ենք տալիս: Ի՞նչ արեցինք էն Հայերի համար, ովքեր ռսի ձեռքով գնացին, որ հիմա ինչ անենք... Ամո՛թ...
Երբ բառն այլևս արժեզրկվում է փրկությունից... Շեղված հասարակությանը, դժվար է սթափեցնել, այն դեպքում, երբ հասարակություն կոչվածը, այլևս հիպնոսի ազդեցության տակ է... Ձեր օրը բեմադրություն եք դարձրել ինքներդ ձեզ ծափ եք տալիս ու հրճվում... Ազգիս փայ-փայ են արվել... Ազգս էլ այն գրկաբաց ընդունել է: Մեկը պատկանում է այս ինչ կուսակցությանը, մյուսը ինչ-որ շարժմանն ու այսպես իրարով բաժանված ապրում ենք, մարդկանց փայ-փայ են արել, ինչպես երկիրը, մինչդեռ ոչ հաղթանակներ ենք արձանագրում, ոչ էլ կարողանում ենք դուրս գալ այս թշվառ վիճակից...
Իրար մեջ բաժանված հասարակությունը, այնքան թույլ է նստած մեզնից յուրաքանչյուրի մեջ, որ անհասկանալի շարժումներն ու ինքնանպատակ գործողությունները բազմիցս հայտնվել ու ապացուցել են, որ բառն էլ է երբեմն արժեզրկվում փրկությունից: Ու ցավոք այս ամենը, ոչ թե հաղթանակներ են, որ գրանցվում են, այլ պյուռոսյան հաղթանակ է և շատերը իրենց համարում են «հաղթող»: Ողջ ազգին ինչպես ուզում, այնպես քշում են տեղից տեղ, և առաջնորդներին սպասելով գլուխներս առել ու սսկված ապրում ենք... Ու այս ողջ խայտառակ պատկերը, համեմված ապօրինությունների, վախի, ազատությունը կորցրած հանդուրժելով ազատատենչ, արյունը մեջները եռացող որոշ ջահել-ջիվան-ները դուրս են գալիս, իրենց անվան դիմաց ծիտիկ նկարում ու համարում՝ «հաղթանակ»...
Գլխավոր հարցերը թողել, վիրահատության սեղանին եք դրել գլուխն ու ականջներն ու կրծքերն ենք փորձում մեծացնել, փոքրացնել... Անվախն ու ուժեղը թույլ է նստած մեզնից յուրաքանչյուրի մեջ ու դրա համար մեղավորներ պետք չի որոնել: Բազմիցս շեղել են ձեզ գլխավոր թեմաներից ու հասել են իրենց ուզածին, հիմա ընկել եք մանր-մունր հարցեր եք պարզում, իսկ խմբավորված, իրենց կուսակցական դրոշները ձեռքը առած կանայք ու տղամարդիկ իրար ուտելով ապրում են, ջան ուրախություն մինչև աքլորականչ...
Ու այսպես էլ օրերը անցնում են, իսկ մարդկանց թվում է, թե միշտ պայքարի ուժն ու եռանդը մնալու է, մինչդեռ մոռանում են, որ այն չօգտագործելով մի օր ժանգոտելու է... Կարծես ամոթն իմն է... իմն է, այո՛, ամոթը, որ մեր երկրում ապրող, օդ ու ջուր փչացնող, էսքան խուժան կա... ու քանի դեռ մեր երկրում ամեն բան բեսպրիդելի, փողով բերան փակելու, փչացնելու մեջ է, ոչինչ չի ստացվելու... չի փոխվելու ոչինչ... փող տուր ու ինչ ուզում ես արա... ամո՛թ...
Ես էլ բան չունեմ ձեզ ասելու, քանի դեռ խառնախումբը կանգնել մարդ է ուտում, երախը չի կշտանում:
Ամոթն իմն է գիտեմ. չգիտեմ դուք ամո՛թ ունե՞ք...
Արթուր Հայրապետյան

Գրչի ուժի տեսանելիությամբ նախագծային աշխատանքը նպատակին էր հասել` գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ, շնորհակալական խոսքերով...

Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը

Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի թաղապետի անունը աղմկոտ քրեական պատմության հետ է կապված. մանրամասներ

Ապրիլի 26. տոն, որը ոչ ոք չի ցանկանում տոնել

Մեր պայքարը՝ Արդարության, Ճշմարտության և Հայրենիքի համար է.ԴՕԿ Կուսակցության Լրատվական

Ապրիլի 24-ը՝ յուրատեսակ լակմուսի թուղթ. ինչպե՞ս բացատրել աշխարհի սառնասրտությունը

Ո՞րն է մինչև 2026 թվական իշխանափոխություն իրականացնելու ՀՀԿ-ի ծրագիրը.Ռոբերտ Մարգարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտանիքով այցելել են Ծիծեռնակաբերդ

Կրկնակի ողբերգություն. Հայաստանյան իշխանությունները նոր ցեղասպանությամբ են սպառնում

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն



