- 2025-12-04 02:51:00Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
ԹԱԼԻՇՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ: Դիմում եմ ձեզ՝ թալիշներ, լեզգիներ, թաթեր, ավարներ, ուդիներ, այսինքն՝ Ադրբեջան արհեստական անունով պետությունում ապրող բնիկ, արմատական ազգությունների ներկայացուցիչներ: Դիմում եմ նաև ձեզ՝ ադրբեջանցիներ, որ ատամներով պաշտպանում եք ձեզ հարստահարող, կեղեքող վերնախավին, հենց խոսք է բացվում այս երկրի իսկական տերերի՝ արմատական ազգությունների շահերի ու իրավունքների մասին:
Այսօր բոլորիս մի հարց է մտահոգում՝ խաղաղությունը: Եվ բոլորիս համար էլ պարզ է, թե ովքեր սկսեցին պատերազմը, ներխուժումը: Դա երևում է նրանց քարոզչությունից՝ հաղթե՜լ ենք, աննշա՜ն զոհեր ունենք, դիրքե՜ր ենք նվաճել: Բայց ախր, դուք ձեր աչքերով եք տեսնում, որ այդ ամենը կեղտոտ սուտ է, փչոց: Այդպես է եղել ԽՍՀՄ տրոհումից սկսած, այդպիսին է եղել կեղծ ու արհեստական պետության ամեն ինչը: Ահա նրանց միակ ձեռքբերումը՝ սուտը, դեզինֆորմացիան: Ահա ինչպես և ինչով են մարդկանց խելքը ուտում: Խոսում են ընդհանուր տան գաղափարի, ժողովուրդների բարեկամության, միասնական պետության, բանակի հզորության և իրավապահ մարմինների ազնվության, արդարադատության մասին: Սակայն, դուք հո լավ գիտեք, որ այդ ամենը քարոզչական հերյուրանք է: Միասնականության մասին են խոսում և հասկանում միայն թյուրք-ազերիներին՝ մոռանալով բնիկ ժողովուրդների մասին: Թեև իրենք էլ միասնական չեն՝ բաժանված են տարբեր կլանների, ընտանիքների, զանազան շահեր ունեցող հակամարտ խմբավորումների, որոնք միմյանց ավելի շատ են ատում, քան հայերին, ռուսներին ու պարսիկներին:
Ի՞նչ հզոր ու անպարտ բանակի մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջան կոչված երկրում ամեն ինչ գնվում է, վաճառվում եւ վերավաճառվում: Եթե հասարակ սերժանտը փող աշխատելու հնարավորություն ունի, էլ ուր մնաց սպան, էլ չեմ ասում բարձր հրամկազմի՝ գնդապետների ու գեներալների մասին: Կլանի ղեկավարի կերպարի, ազնվության մասին ավելորդ է խոսելը, դուք ինձնից լավ գիտեք նրան ու նրա խոսքերի արժեքը: Իսկապես հավատո՞ւմ եք նրա՝ հաղթանակի, նվաճումների մասին խոսքերին, շնորհավորանքներին: Չե՜ք հավատում: Բոլորս էլ գիտենք իշխանությունների խոսքերի արժեքը, գիտենք, որ նրանք պատերազմական ավանտյուրայի են գնացել՝ կոծկելու համար երկրի ներքին աղետալի խնդիրները, օր օրի վատացող տնտեսության բացերը, ժողովրդի վատթարացող սոցիալական վիճակը: Եվ ահա ուզում են, իբր, ժողովրդին միաբանել՝ հանելով ընդհանուր թշնամու դեմ: Մինչդեռ ոչ մի թշնամի էլ չկա, քանի որ հայերը, ռուսները, պարսիկները խաղաղ ապրում են իրենց երկրներում: Մե՛նք ենք մեր թշնամիները: Ավելի ճիշտ՝ իշխող վերնախավը: Ահա՛ ձեր թշնամին:
Ձեզ եմ ասում, թյուրք-ազերիներ, քանի բնիկ ժողովուրդները կապրեն ստրկական պայմաններում, առանց տարրական իրավունքների, ձեզ փրկություն չկա: Չի կարելի ուրիշի դժբախտության հաշվին երջանկություն ստեղծել: Դուք կպրծնեք միջնադարյան օրենքներով ղեկավարվող իշխանությունից միայն այն ժամանակ, երբ թալիշներն ազատ կապրեն իրենց հողերի վրա, լեզգիները և ավարները կունենան իրենց պետական կազմավորումները, թաթերն իրենց տարածքում ինքնավար կլինեն:
Երեկ մի ազերի-թյուրք ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ պետք է բոլոր թալիշներին իրար գլխի հավաքել ու քշել ճակատ: «Մենք,- գրել է նա,- սրանով երկու թիրախ կխոցենք. մեկ՝ ճակատը կուժեղացնենք, երկրորդ՝ սրանցից կազատվենք»: Ի դեպ, ճակատից եկող լուրերը մարդ կոչվող այս արարածի հենց այդ խոսքերն են հաստատում. ադրբեջանական կողմի մարդկային կորուստների մեջ մեծ թիվ են կազմում հենց ազգային փոքրամասնությունների ներկայցուցիչները՝ թալիշ, լեզգի, ավար, թաթ ազգության զինվորներն ու սպաները: Դուք ինքներդ կարող եք այդ փաստերը ստուգել: Ահա թե ինչու իշխանությունները չեն հայտարարում զոհվածների ծննդավայրի, բնակության վայրի մասին: Էլ չեմ խոսում զոհվածների ընդհանուր թիվը կոծկելու մասին:
Այո՛, ադրբեջանական բանակի մարդկային և տեխնիկական կորուստները հսկայական են: Տեխնիկայի վրա թքած՝ մարդիկ են մեղք, մեր երեխաները: Հիմա շատերն են հարց տալիս՝ ինչո՞ւ, ինչի՞ համար իշխող կլանը նման արկածախնդրության գնաց: Մանավանդ, որ բոլորը գիտեն՝ Հայաստանի բանակն անպարտ է, հայերին չե՛ս հաղթի, հայերը ժողովուրդ-բանակ են:
Մենք այնտեղ հասանք պատերազմի հենց հաջորդ օրը եւ տեսանք, թե ինչ է կատարվում Ղարաբաղում և Հայաստանում: Համընդհանուր վերածնունդ էր, բոլորը վագրի պես պատրաստվում են ցատկելու և թշնամու կոկորդից բռնելու: Այս ամենը ես որպես ականատես եմ պատմում: Իշխանությունների միակ խնդիրը կամավորականների հոսքը կարգավորելն էր: Առավոտից ռադիոն ու հեռուստատեսությունը հայտնում էին ու խնդրում, որ ետ վերադառնան, որովհետև բանակն ունի ագրեսորին պատասխանելու, ետ շպրտելու բոլոր հնարավորությունները: Եվ այս ամենը թատերական բեմադրություն չէր, այլ՝ իրական կյանք. դա ժողովրդի ինքնաբուխ արձագանքն էր, ժողովրդի միասնական կամքի արտահայտությունը: Ես ամենուր երկաթյա կամք էի տեսնում: Այս ժողովրդին հնարավոր չէ հաղթել: Հայերը ոչ մի թիզ հող չեն զիջի: Ադրբեջանը փորձում էր կայծակնային պատերազմում հաղթել, բայց, ինչպես ասում են, խոփը քարին առավ՝ հանդիպեց հայկական բանակի, հայ ժողովրդի կատաղի դիմադրությանը և ետ շպրտվեց: Իսկ ադրբեջանցի մինչև ատամները զինված զինվորը թողեց իր զենք ու զրահը, լքեց ընկերոջն ու հրամանատարին եւ փախավ:
Եթե հայ մայրն է ողբում իր զավակի համար, ապա նա գիտե և մխիթարվում է այն մտքով, որ հանուն հայրենիքի է իր որդին կյանքը տվել: Հիմա դուք ինձ ասեք, ինչո՞վ մխիթարվեն թալիշ կամ լեզգի որդեկորույս մայրերը: Նրանք պետք է իրենք իրենց մեղադրեն, անիծեն, որ չկարողացան մի քանի հազար դոլար փող գտնել ու իրենց զավակներին ծառայությունից ազատել: Սրանք չափազանց դառը մտքեր են բնիկ ժողովուրդների զինվորների, զոհվածների ծնողների համար: Նրանց զավակները զոհվել են ոչ թե հանուն հայրենիքի, հանուն արդարության կամ հավատի, այլ փող չունենալու պատճառով, նրանց զավակները զոհվել են ոչ թե հանուն վեհ, ազգային գաղափարի, այլ՝ ալիևյան կլանի շահերի: Հանուն ագահության, աչքածակության: Նրանք զոհաբերվել են պանթյուրքիզմի զոհասեղանին:
Ասել ու կրկնում ենք՝ սա մեր պատերազմը չէ. մեր որդիները չպետք է անիմաստ զոհաբերվեն, չպետք է պանթյուրքիզմի, որը բոլոր բնիկ ժողովուրդների երդվյալ ու անողոք թշնամին է, զոհասեղանին դրվեն:
Փրկե՛ք ձեր երեխաներին, փրկե՛ք ամեն գնով, խնայե՛ք նրանց մատաղ կյանքը: Ձեր երեխաները իրենց կյանքը իրավունք ունեն միայն հանուն հայրենիքի, վեհ գաղափարների, հանուն ազատության ու անկախության զոհաբերել:
Աստված ձեզ օգնական:
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է
Եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության.ճշմարտության ձայն
Ի՞նչ կապ ունի՝ ինչ են ասում Բաքվում, «կարևոր է»՝ ինչ է ասում Սուրեն Պապիկյանը
ՔԿ-ն Վեհափառի եղբորը և նրա որդուն ձերբակալելու որոշում է կայացրել՝ Հարություն Մկրտչյանի սուտ մատնության հիման վրա
Իրական սրբապղծության մասին
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը կզբաղեցնի «ԴՕԿ» կուսակցության նախընտրական շտաբի պետի պաշտոնը. Վարդան Ղուկասյան
«Մայր Հայաստանից» հուզված Նիկոլի երկու թեկնածուները Վաղարշապատում
Հազարավոր արցախցիներ ընտրությունների մասնակցելու իրավունք էլ չունենք... Նատաշա Պողոսյան
Հայաստանյան իշխանությունները չեն դադարում ստորացնել հայ ժողովրդին
Ժաննա Անդրեասյանի հեթական դավադրությունը. ինչո՞ւ է հենց մանկավարժականը հայտնվել թիրախում
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 29 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
«Վարչական ռեսուրսի դեմ պայքարելու ենք մեր ժպիտներով, մեր աշխատանքով, մեր խոսքով».Արթուր Վանեցյան



