USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Բարև, պապ ջա՛ն: Արդեն երկրորդ օրնա, որ Ղարաբաղում էլ չեն կրակում, Դավոյի պապան հետա եկել․․․․
2016-04-13 13:37:00
Տպել Տպել
«Գիտեմ, որ երբեք չես կարդալու նամակս, բայց, մեկա, գրում եմ»
Այս նախադասությամբ էր սկսվում 11-ամյա տղայի նամակը, որը մայրը պատահաբար գտել էր և տվել ինձ, որ խմբագրեմ ու հրապարակեմ:
«Բարև, պապ ջա՛ն: Արդեն երկրորդ օրնա, որ Ղարաբաղում էլ չեն կրակում, Դավոյի պապան հետա եկել… Եկավ մեր տուն, ինձ գրկեց ու գնաց, բան չասեց: Զգացի, որ չկարողացավ լացը զսպել, դրա համար էլ բան չասեց:
Ես էլ լացեցի պապ, ուզում էի չգրեի, որ լացել եմ, գիտեմ, որ կջղայնանաս վրաս, բայց գրում եմ: Ուզում եմ սաղ անկեղծ պատմեմ քեզ: Ես էլ եմ իմ վրա ջղայնանում, բայց ի՞նչ անեմ, նենց պահեր են լինում, որ չեմ կարում զսպեմ ինձ… բայց նենց եմ անում, որ մաման հանկարծ չտեսնի ինձ լացելուց: Պետք չի չէ՞, որ տեսնի:
Մամանելա նույն բանն անում պապ: Ինքնելա նենց լացում, որ ե՛ս չտենամ: Մեկ-մեկ զգում եմ, որ մտնումա ձեր սենյակ, դուռը փակումա ու մի քանի րոպե դուրս չի գալիս… երկուսս էլ լացում ենք, բայց առանձին առանձին, իրարից թաքուն:
Ոչինչ պապ ջան, էս սկիզբնա, հեսա մի քանի օրից խելքս գլուխս կհավաքեմ ու տղամարդավարի կպահեմ ինձ:
Ամեն ինչ լավա լինելու պապ ջան: Խոսք եմ տալիս քեզ, որ մամային կյանքում ոչ մեկ չի նեղացնի, իսկ եթե մեկն էլ ուզենա տենց բան անի, էն օրը կքցեմ, ոնց դու էտ թուրքերին արեցիր:
Պա՛պ, Դավոյի պապան ամբողջ աշխարհին քեզնիցա պատմում ու գլուխա գովում, որ քո պայթացրած տանգը իրա աչքովա տեսել:
Պապ, որ ամուսնանամ տղերքիս քո անունն եմ դնելու:
Պապ ուզում եմ առաջին անգամ ասեմ, որ կարոտել եմ քեզ ու քեզ շա՜տ եմ սիրում: 

qayl.am

Այս նյութը դիտել են - 2381 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook