- 2025-12-04 02:51:00Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Գիշեր էր, սարսափելի դղրդյունից վեր թռա տեղիցս: Կարծես տունը փուլ եկավ գլխիս, պատուհանների ապակիները զնգզնգում էին, անհանգիստ վախ մտավ ներսս, սողոսկեց հոգուս մեջ, սենյակից սենյակ անցա` ինձանից անկախ չիմանալով անելիքս:
Նորից ու նորից ահեղագոչ ձայներ, որ խլացրին մտածումներս, ինձ անջատեցին իրականությունից…Արդեն լուսացել էր, բացեցի բնակարանիս դուռը, դուրս եկա բակ: Անհանգիստ խլրտուք կար, հնգհարկանի շենքի վերևի հարկերից իջած, մուտքի մոտ գունատված դեմքերով մայրեր են` երեխաներին գրկած: «Նրանք պատերազմ չեն տեսել, շատ են վախեցած»,-անցավ մտքովս…Զարմանալի է, ես արդեն մեկ անգամ տեսել էի այդ պատերազմը, բայց անհանգիստ հոգով մի քանի մխիթարող խոսքեր ասացի նրանց, նորից մտա տուն, որ տան պատերի ներսում այդ դաժան սարսափն ապրեմ, ուրիշները չտեսնեն:
Հիշեցի 92-ի ծանր տարիները: Այն ժամանակ նկուղում էինք ամիսներով ապաստան գտել, գրադի ամեն մի հարվածից սարսափած գոռում էի: Այսօր ես չգոռացի, ուրեմն ամուր եմ, կոփված, բայց ինքս իմ ասածի վրա քմծիծաղ տվի…Ի՞նչ կոփվել, երբ այդ պահին խլանում ես, բթացած հայացքդ հառում տան պատերին և փրկություն աղերսում, որ հանկարծ տունդ փուլ չգա գլխիդ:
Այս մեկը շատ մոտիկ էր, մեր բնակելի շենքի հարակից պուրակը գնդակոծվեց, մշուշապատ էր այդ տարածքը, հաջորդն այստեղ կլինի, ուրեմն պետք է մի բան մտածել: Նկուղի բանալին եմ փնտրում, չեմ գտնում, ձեռքիս տակ եղած տարբեր բանալիների մեջ եթե կա անգամ, չեմ տեսնում, անիմաստ վերցնում եմ, նորից ցած դնում….Բայց մութ է այնտեղ, անմխիթար վիճակ: Ոչի՛նչ, կարգի կբերեմ, միայն թե գտնեմ այս բանալիների մեջ այն մեկը, որ կարմիր գույնով մի քիչ ներկել էի` մյուսներից տարբերելու համար: Աչքիս կարմիրն էլ կորավ, չեմ գտնում…
Կրակահերթերն արագացան, լույսերն էլ հանգան, վիրավոր թռչունի նման պատեպատ էի զարկվում….Ծանր ապրումներս եռապատկվեցին…Դուռը ծեծում են, բացում եմ, հարևանն է դիմացս, մի կարմիր ներկված բանալի կա ձեռքին: Նա ինձ հանձնեց այն, ո~վ է իմանում, վաղը, մյուս օրը դիրքերում կլինի, բանալին պետք է թողնի այստեղ, որ օրեր առաջ վերցրել էր ինձանից:
Նորից դղրդոց, անդադար հրետակոծություն, ու ես փորձում եմ բացել նկուղի դռան կողպեքը: Կարծես այն փոքրիկ անցքն էլ կորավ իմ աչքին: Չգիտեի` ինչ եմ անում, բայց վերջապես բացում եմ: Ներսից փչող բորբոսի ու խոնավության հոտը ինձ հետ վանեց մի պահ, բայց մութ էր, պատերն եմ շոշափում, զգացի, որ ոտքերս ջրի մեջ են, ինչ-որ բան անցավ ոտքերիս քսվելով….Երևի կրծողներից են, երանի~ նրանց, գոնե նրանք այստեղ ապահով են…Ոտքս ինչ-որ բանի դիպավ, լավ է, որ չընկա, բայց հիշեցի` այստեղ խողովակներ կան թափված, ջրի հին խողովակները, որ նորերով փոխարինվել էին, հինը մնացել էր այստեղ: Մթության մեջ խարխափելով` դեպի բաց դռնից ներս մտնող լույսն եմ գնում, նորից ափսոսանքով փակում եմ դուռը` մտածելով, որ այստեղ ապրել հնարավոր չէ…
Խլացնող դղրդյունը շարունակվում էր, այդ պահին հիշեցի…Այն ժամանակ բռնագաղթի ճանապարհին փոքրիկ երեխայիս համար մի կնոջից բռանս չափ հաց խնդրեցի, ուրեմն հարկավոր է հաց գնել: Րոպեներ հետո մեզանից ոչ հեռու գտնվող հացի փուռում եմ, իսկ այնտեղ կանայք կան քարացած, տղաներից մեկը ինձ տվեց մեկ հաց, ամենօրյա իմ առնելիք մեկ հացը: Ասացի` թող շատ կարմիր չլինի, մի քիչ գունատված, բայց ոչ թե մեկը, այլ մի քանիսը: Զարմանալի էր, հաց գնող չկար: Գունատված հացերը ձեռքիս` բանալին եմ փնտրում, որ բնակարանիս դուռը բացեմ: Չեմ գտնում, հայացքս հառում եմ մուտքի աստիճաններին….Երևի կորցրել եմ. հանկարծ նորից դղրդոց, և դուռը բացվում է: Հասկացա, որ բանալիով դուռը չէի կողպել, բայց ուշ էր արդեն, նորից վերացա իրականությունից. «Սա մեր կողքին ընկավ, ուրեմն վերջ, ևս մեկ ուրիշը, այլևս չենք լինի…»: Տեսնես ինչու ավելը վերցրի, ձեռքից ձեռք եմ փոխում, սկսեցի մուտքի աստիճանները սրբել, բանալին փնտրելիս նկատել էի, որ այնտեղ մաքուր չէր: Ի՞նչ անեմ, անելիքս չգիտեի, մի դույլ ջուր բերեցի, սկսեցի լվանալ այդ աստիճանները:
Հարևանն էր, նկուղի բանալին էր ուզում, մի քանի կարկամած խոսք, ապա նրան է հանձնվում բանալին: Հեռախոսազանգից վեր թռա. ծանոթ ձայն է, բայց գլխի չեմ ընկնում: Շատ հարազատ է ձայնը, անհարմար է հարցնեմ նրա ով լինելը: Ուշացումով հասկացա, երբ լսեցի. «Նարեկին ուղարկում եմ քեզ մոտ...»: Աղջկաս ձայնն է, ի~նչ լավ է, որ չեմ հարցրել հարազատիս ով լինելը...Րոպեներ հետո մեկ ուրիշ հեռախոսազանգ, չգիտեի` ով է, բայց հուսադրում եմ` ոչինչ չի լինի, չվախենաք, ու ծամածռված, մի կոտրատված ժպիտ դեմքիս` բացում եմ դուռը. ուժեղ թակոցից էի վեր թռել: Անծանոթ մեկն է, ուրիշի է փնտրում: Մի քանի հարց, ապա` ի՞նչ եք մտածում: «Ոչինչ չի լինի, հանգիստ եմ, շուտով կդադարի, կտեսնես, ամեն ինչ կխաղաղվի»:
Նա անհույս գնաց, իսկ ես իմ սարսափի հետ նորից մնացի մենակ: Լույսերը եկան, մտածեցի` գուցե վերջին անգամ բացեմ համակարգիչը ու գրեմ մի քանի խոսք, ու ապրիլի 2-ին ՖԲ-ի իմ էջում գրվեց, որ Արցախում լարված իրավիճակ է..., և այն այդ օրը տեղ գտավ Լոս Անջելեսի հայկական լրատվական կայքում` ի տես աշխարհի, որ Մարտակերտ սահմանամերձ բնակավայրս գնդակոծվում է:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է
Եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության.ճշմարտության ձայն
Ի՞նչ կապ ունի՝ ինչ են ասում Բաքվում, «կարևոր է»՝ ինչ է ասում Սուրեն Պապիկյանը
ՔԿ-ն Վեհափառի եղբորը և նրա որդուն ձերբակալելու որոշում է կայացրել՝ Հարություն Մկրտչյանի սուտ մատնության հիման վրա
Իրական սրբապղծության մասին
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը կզբաղեցնի «ԴՕԿ» կուսակցության նախընտրական շտաբի պետի պաշտոնը. Վարդան Ղուկասյան
«Մայր Հայաստանից» հուզված Նիկոլի երկու թեկնածուները Վաղարշապատում
Հազարավոր արցախցիներ ընտրությունների մասնակցելու իրավունք էլ չունենք... Նատաշա Պողոսյան
Հայաստանյան իշխանությունները չեն դադարում ստորացնել հայ ժողովրդին
Ժաննա Անդրեասյանի հեթական դավադրությունը. ինչո՞ւ է հենց մանկավարժականը հայտնվել թիրախում
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 29 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
«Վարչական ռեսուրսի դեմ պայքարելու ենք մեր ժպիտներով, մեր աշխատանքով, մեր խոսքով».Արթուր Վանեցյան



